00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ թե ագրեսիա, այլ ագրեսիայի վտանգ. Քոչարյանն ասաց` ինչպես կարող է ՌԴ-ն օգնել Հայաստանին

© Sputnik / Asatur YesayantsЗамминистра иностранных дел Армении Шаварш Кочарян (05 февраля 2020). Еревaн
Замминистра иностранных дел Армении Шаварш Кочарян (05 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Հայաստանն արձանագրի, որ իր նկատմամբ ագրեսիա է իրականացվում, առաջինը պիտի դիմի ոչ թե ՌԴ–ին, այլ ՄԱԿ–ին։ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է, թե ինչ քաղաքական ենթատեքստ կա Հայաստանի ու Ռուսաստանի ռազմական գործակցության պայմանագրերում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ռազմական փոխգործակցության իրավապայմանագրային բազա` մի քանի բաղադրիչներով։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Արցախյան պատերազմում ու Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգության պարագայում ՌԴ–ի հնարավոր աջակցությանը։

Президенты Ирана и Турции Хасан Роухани и Реджеп Тайип Эрдоган прибывают на совместную пресс-конференцию (20 декабря 2018). Анкара - Sputnik Արմենիա
Իրանը շատ լավ հասկանում է Թուրքիայի մանիպուլյացիաները և պատրաստվում է

Պայմանագրերից մեկը Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին միջպետական պայմանագիրն է։ Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ 2011թ–ին այս պայմանագրում որոշակի փոփոխություն է կատարվել, որի արդյունքում այսօր Ռուսաստանը պարտավորություն ունի պաշտպանելու ՀՀ բոլոր սահմանները` Թուրքիայի, Իրանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ։

«Որովհետև մինչ այդ ֆիքսված էր, որ ՌԴ մարզաբազայում տեղակայված ռուսական ԶՈւ–ն` ՀՀ ԶՈւ–ի հետ համատեղ, հակահարված է տալիս, եթե կա ոտնձգություն, և նշված էր նախկին ԽՍՀՄ սահմանով։ 2011թ–ին այդ սահմանափակումը հանվեց։ Դա նշանակում է, որ բոլոր սահմաններին է վերաբերում, այդ թվում նաև` Ադրբեջանի»,– ասաց Քոչարյանը։

Փոխգործակցության մեկ այլ պայմանագիր է 1997թ.–ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը։ Քոչարյանը մեկնաբանեց, որ դրա 2-րդ կետը սահմանում է, թե ինչ մեխանիզմ կարող է գործել ՀՀ–ի նկատմամբ ագրեսիայի վտանգի դեպքում, իսկ 3-րդ կետը` ագրեսիայի դեպքում։

Ռուսաստանի հետ դաշնակցային կապը թուլացե՞լ է. պատասխանում է Փաշինյանը

«Մենք ելնում ենք նրանից, որ կա ագրեսիայի վտանգ։ Եթե մենք արձանագրենք, որ ագրեսիա է, առաջինը, ում մենք պիտի դիմենք, պիտի լինի ՄԱԿ–ը։ Ինչո՞ւ։ Որովհետև, եթե քո դեմ ագրեսիա է, ուրեմն դու դիմում ես ինքնապաշտպանության, ուրեմն դու պիտի դիմես ՄԱԿ–ին` հղում կատարելով համապատասխան հոդվածի վրա, որ իմ դեմ ագրեսիա է, ես, ըստ ՄԱԿ–ի կանոնադրության, դիմել եմ ինքնապաշտպանության, որից հետո դիմես քո դաշնակիցներին։ Որովհետև եթե դու ինքդ դա չես ընդունել որպես ագրեսիա, ո՞նց ես ուրիշին ասում` իմ դեմ ագրեսիա է»,– մեկնաբանեց Քոչարյանը։

Նա նաև նշեց, որ սա շատ լուրջ վերլուծական աշխատանք է ենթադրում`մինչ կոնկրետ քայլերի դիմելը նախապես գնահատել ու հասկանալ Հայաստանի դաշնակիցների հնարավոր արձագանքն ու հնարավոր բոլոր հետևանքները։

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա
Իրանն ահաբեկիչների հետ կռվում էր Մերձավոր Արևելքում, իսկ հիմա մոտեցել են իր սահմաններին

«Այո՛, իհարկե, Հայաստանի տարածքը ռմբակոծվում է, ԱԹՍ–ների մասին էլ չեմ խոսում, բայց այդ ամենը որպես ագրեսիա որակելը քաղաքական որոշում է, որը կայացվում է` ելնելով բազմաթիվ հանգամանքներից»,– ասաց Քոչարյանը` հավելելով, ի տարբերություն ագրեսիայի, ագրեսիայի վտանգի առկայությունն արդեն իսկ արձանագրված փաստ է։ Եվ հենց այդ հիմքով էլ Հայաստանը ՌԴ–ին դիմել է «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով։

Այս հիմքով երկու երկրների միջև արդեն իսկ ընթացող խորհրդակցությունները, Շավարշ Քոչարյանի խոսքով, գաղտնի են։ Հրապարակման ենթակա չէ նաև, թե որ երկիրն ինչ մակարդակով է մասնակցում դրանց։

Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` առաջարկելով սկսել անհապաղ խորհրդակցություններ` սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը։

Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի. ՀՀ նախագահ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի շրջանակներում ինտենսիվ խորհրդակցություններ են իրականացնում։

Լրահոս
0