Դատավորի մուրճ

Դատավորները պարգևավճար չեն ստանում, բայց 24 մլն դրամ են հավաքել բանակի համար

59
(Թարմացված է 13:26 04.11.2020)
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի խոսքով՝ բանակին դրամահավաքով օգնելու միջոցառումները շարունակվում են ամեն օր:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Դատավորները պարգևավճար չեն ստացել և չեն ստանում, փոխարենն իրենց անձնական միջոցներից փոխանցումներ են կատարում Հայաստան համահայկական հիմնադրամին։ Տեղեկությունն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

«Սա պահը չէ, չէի ուզի բարձրաձայնել, բայց իրենց անձնական միջոցներից թե՛ դատավորները, թե՛ ԲԴԽ-ն, թե՛ դատական համակարգի բոլոր աշխատակիցները շուրջ 24 մլն դրամ են փոխանցել հիմնադրամներին»,-ասաց նա։

Փոլադյանի խոսքով՝ բանակին դրամահավաքով օգնելու միջոցառումները շարունակվում են ամեն օր։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը ասել էր, որ Ազգային ժողովի աշխատակազմն այս տարի պարգևավճարների և գործուղումների հաշվին 252 մլն դրամ է տնտեսել։

 

59
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, հիմնադրամ, պարգևավճար, Դատավոր
Ըստ թեմայի
Դատական համակարգում կրճատումներ չեն լինի․ 85 հոգի առաջնագծում է
Գիշերը Շուշիում լարված է եղել, ինտենսիվ թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները. Բեգլարյան
Ադրբեջանցիները որտեղ մտել են, քաղաքացիների հանդեպ հանցագործություն են կատարել. ՄԻՊ
Արմեն Չարչյան

Դատարանը Չարչյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակի 20։00–ին

0
Պաշտպանի խոսքով` գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Դատարանում ավարտվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը, դատարանի որոշումը կհրապարակվի այսօր` 20.00–ին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։

«Նրանք ներկայացրել էին համապատասխան դիմում, որով խնդրում էին դատական նիստը հետաձգել, բայց մեր դիրքորոշումն այն է, որ քննիչի դիմումը եղել է անհարգելի, այսինքն` վերջինիս բացակայությունը պայմանավորված չի եղել հարգելի պատճառով, ուստի խնդրեցինք դատարանին, որպեսզի դատական նիստը շարունակվի իրենց բացակայությամբ։ Դատարանը մեր խնդրանքը բավարարեց, քննությունը շարունակվեց վերջիններիս բացակայությամբ։ Մենք ներկայացրինք համապատասխան փաստարկները»,–ասաց պաշտպանը։

Նրա խոսքով` գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

0
Ձեռնաշղթայով տղամարդ

Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է

59
(Թարմացված է 18:14 19.06.2021)
Տվյալներ են ձեռք բերվել, որ ձերբակալված անձինք անձամբ և միջնորդների միջոցով կաշառք են բաժանել ընտրողներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանում ևս 3 հոգու են ձերբակալել ընտրողներին կաշառք տալու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։

«ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ԱԱԾ–ում հարուցված և ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ վերը նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՔԾ–ի` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն:

Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը Facebook–ի իր էջում գրել է, որ ձերբակալվածը իրենց դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանն է։

Սնունդ` քվեի դիմաց. Գավառում ընտրակաշառքի գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել

59
թեգերը:
ընտրակաշառք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Հայաստան