Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի կարող մեկնել Մոսկվա. նա ինքնամեկուսացել է

755
(Թարմացված է 19:57 30.10.2020)
Ռոբերտ Քոչարյանը մտադիր էր Մոսկվա մեկնել առաջիկա օրերին։ Նա կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի կարող մեկնել Մոսկվա, քանի որ կորոնավիրուսով է վարակվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

«Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։  Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Քոչարյանին մեկնել երկրից (մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ), և նրան վերադարձվեց անձնագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար պարտադիր է կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել, ուստի Քոչարյանը նմուշ է հանձնել՝ մտադրված լինելով առաջիկա օրերին մեկնել։

«Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։ Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել»,- տեղեկացնում են գրասենյակից։

Այժմ ՀՀ երկրորդ նախագահն ինքնամեկուսացման մեջ է, բայց անում է իրենից կախված ամեն ինչ Արցախում պատերազմի դադարեցմանը նպաստելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին ու ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

755
թեգերը:
Մոսկվա, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել են
Բոլորս պետք է մեզ ԱՀ պաշտպանության բանակի զինվոր համարենք. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահների ու Սերժ Սարգսյանի հետ
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

35
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

35
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան
Միքայել Մինասյան

Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

655
(Թարմացված է 23:51 15.06.2021)
Միքայել Մինասյանը հրապարակել է Գերմանիայի կանցլերի օգնականի հաշվետվությունը, որտեղ Պուտին-Մերկել հեռախոսազրույցից հատվածաբար մանրամասներ են ներկայացված։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հերթական գաղտնի փաստաթուղթն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Ըստ Մինասյանի` հրապարկված փաստաթուղթը հատվածներ է պարունակում 2020-ի դեկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցից։

Մինասյանի խոսքով` փաստաթուղթը Մերկելի օգնական Մաթիաս Լյութենբերգի հաշվետվությունն է, որտեղ վերջինս ինչ–որն մեկին պատմում է, որ Մերկելի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր զարմանքն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի պահվածքի առնչությամբ։ Մասնավորապես, Պուտինը զարմացել է, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում հաշտության փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին` ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

«Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,–գրված է Մինասյանի հրապարակած փաստաթղթում։

Միքայել Մինասյանն ինքն էլ նշում է` այսօր մեծ հարց պետք է հնչեցնել, թե ինչո՞ւ ժամանակին Փաշինյանը հաշտության պայմանագիր չի կնքել և չի կանգնեցրել պատերազմը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը: Ըստ Պուտինի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի, իսկ Փաշինյանը կտրուկ դեմ էր exel դրան։

Իսկ արդեն 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

655
թեգերը:
փաստաթուղթ, Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին
ԱԹՍ–ներ, տանկեր, ՀՕՊ և ոչ միայն. ռուս փորձագետը խոսել է հայկական բանակի կարիքների մասին
ԼՂ հարցին անդրադարձ կկատարվի Շվեյցարիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ