Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանն էլ գրավի դիմաց ազատ արձակվեց

598
(Թարմացված է 13:39 29.10.2020)
ՀՀ ֆինանսների նախկին նախարարի պաշտպանական կողմը իր վստահորդի նախաձեռնությամբ այս փուլում ձեռնպահ կմնա հավելյալ մեկնաբանություններից։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պեկ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը։

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյա»,– ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ։

Փաստաբաններն իրենց գոհունակությունն են հայտնում` նշելով, որ այս անգամ արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։
Այդուհանդերձ, նրանք նշում են, որ Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ իրենք այս փուլում ձեռնպահ են մնում հավելյալ մեկնաբանություններից` պայմանավորված ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև թշնամու կողմից իրավական վեճերի հնարավոր տարընթերցման ու ոչ հօգուտ Հայաստանի միջազգային հեղինակության ներկայացման ռիսկերով։

Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար: Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Խաչատրյանը կալանավորվել էր 2019 թվականի օգոստոսի 30–ին։

Նշենք, որ ավելի վաղ 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 

 

598
թեգերը:
կալանք, գրավ, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
ՀՀ Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց
«Մի քանի հատոր են կազմում Գագիկ Խաչատրյանի հիվանդությունները». դատական նիստը հետաձգվեց
Ֆուտբոլ

Հայաստանը ներկայացնող 2 լրագրող հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

39
(Թարմացված է 00:05 16.06.2021)
Ըստ Կարեն Ռաֆայելյանի` ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Հիշեցնենք, որ լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

Հավատարմագրումը ստացվել է մայիսին, բայց մեկ վերապահումով, որ այն կարող են չեղարկել, եթե մասնակից երկրներից որևէ մեկի իրավապահ մարմինները որոշեն, որ լրագրողներն առնչություն ունեն հանցագործության հետ։

Բնականաբար, հասկանալի է, թե որ երկիրը և ինչո՞ւ էր մերժել լրագրողներին։

39
թեգերը:
ֆուտբոլ, Ադրբեջան, Լրագրող, հայ, Հայաստան
Միքայել Մինասյան

Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

726
(Թարմացված է 23:51 15.06.2021)
Միքայել Մինասյանը հրապարակել է Գերմանիայի կանցլերի օգնականի հաշվետվությունը, որտեղ Պուտին-Մերկել հեռախոսազրույցից հատվածաբար մանրամասներ են ներկայացված։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հերթական գաղտնի փաստաթուղթն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Ըստ Մինասյանի` հրապարկված փաստաթուղթը հատվածներ է պարունակում 2020-ի դեկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցից։

Մինասյանի խոսքով` փաստաթուղթը Մերկելի օգնական Մաթիաս Լյութենբերգի հաշվետվությունն է, որտեղ վերջինս ինչ–որն մեկին պատմում է, որ Մերկելի հետ հեռախոսազրույցում Պուտինն իր զարմանքն է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի պահվածքի առնչությամբ։ Մասնավորապես, Պուտինը զարմացել է, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում հաշտության փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին` ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։

«Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,–գրված է Մինասյանի հրապարակած փաստաթղթում։

Միքայել Մինասյանն ինքն էլ նշում է` այսօր մեծ հարց պետք է հնչեցնել, թե ինչո՞ւ ժամանակին Փաշինյանը հաշտության պայմանագիր չի կնքել և չի կանգնեցրել պատերազմը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը: Ըստ Պուտինի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի, իսկ Փաշինյանը կտրուկ դեմ էր exel դրան։

Իսկ արդեն 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

726
թեգերը:
փաստաթուղթ, Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Թուրքիան իրականացնում է պանթյուրքիստական ծրագրերը. Սաֆրաստյանը` Շուշիի համաձանագրի մասին
ԱԹՍ–ներ, տանկեր, ՀՕՊ և ոչ միայն. ռուս փորձագետը խոսել է հայկական բանակի կարիքների մասին
ԼՂ հարցին անդրադարձ կկատարվի Շվեյցարիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ