Գաբրիել Բալայան

Ռազմական դրության ժամանակ պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել քաղաքացիների գույքը

841
(Թարմացված է 19:42 27.10.2020)
Նախագիծն այս պահին քննարկվում է խորհրդարանում: Կառավարությունը սահմանվում է նաև գույքին հասցված վնասի փոխհատուցման պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքը լրացնել նոր դրույթներով, որոնցով ահմանվում է, որ պետության կարիքների դեպքում պետությունը կարող է օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը:

Կառավարության այս առաջարկն այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում: Ինչպես հարցի զեկուցման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բաայանը, ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում առաջացած անհրաժեշտության դեպքում այս իրավական ակտով պետությունը կարող է ժամանակավորապես վերցնել և օգտագործել քաղաքացիներին ու կազմակրպություններին պատկանող գույքը:

Նախագծով սահմանվում են նաև գույքին հասցված վնասի փոխհատուցման պայմանները:

«Գույքը վերցնելու դեպքում արձանագրություն է կազմվում, որի համաձայն հետագայում փոխհատուցում է տրամադրվում: Այսինքն՝ եթե գույքը վնասվել է, հնարավորության դեպքում կվերանորոգվի, նոր կտրամադրվի: Եթե ոչնչացվում է, փոխարենը գումար կտրամադրվի»,- ասաց Բալայանը:

Ինչ է Անկարան հասկացնում Մոսկվային, և որ դեպքում ՌԴ–ն ռազմական օգնություն կտրամադրի ՀՀ–ին

Օրենքում առաջարկվող նոր հոդվածով սահմանվում է, որ գույքը սեփականատիրոջը պետք է վերադարձվի ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո` 45-րդ օրը: Իսկ այն դեպքում, երբ հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության գործողության դադարեցումից հետո 2 տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը:

«Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում` դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում` կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով»,- ասված է օրենքի փոփոխության նախագծում:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության առաջարկով, օրակարգում պաշտպանության ոլորտի հարցեր են:

 

841
թեգերը:
գույք, ռազմական դրություն, ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
Հոկտեմբերի 27-ի նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյան
Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը
Աշխարհազորը Հայաստանում կգործի ՏԻՄ ղեկավարների տեղակալների հրամանատարությամբ
Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник

Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհը փակ է. ինչ իրավիճակ է հիմա այդ տարածքում

1
(Թարմացված է 12:03 27.11.2020)
Տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում ու ապրում է հանքի շնորհիվ ու մտավախություն ունեն, որ աշխատանքից զրկվելու դեպքում ապրուստի այլ միջոց չեն ունենա:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Դեպի Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհն այսօր առավոտից փակ է: Այս մասին Սոթքից հաղորդում է Spunik Արմենիայի թղթակիցը: Sputnik Արմենիայի նկարահանող խմբին ևս թույլ չեն տվել հասնել հանքավայր: Սոթք գյուղի վերջնամասում, դեպի Քարվաճառ ու դեպի հանքի տարածք գնացող ճանապարհին այս պահին կանգնած են ՀՀ ոստիկանության ու ռազմական ոստիկանության ավտոմեքենաներ ու աշխատակիցներ, որոնք բացի զինվորականներից ու հանքի աշխատակիցներից, այլ անձանց թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի ոսկու հանք:

Ситуация у ворот Сотка (27 ноября 2020). Гехаркуник
© Sputnik
Սոթքի ոսկու հանքավայր տանող ճանապարհ

Ոսկու հանքավայրի աշխատակիցներին տրվել են հատուկ թույլտվություններ՝ պահակետերով անցնելու համար:

Գեղարքունիքի խոշորացված Գեղամասար համայնքի (որի կազմի մեջ է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիային պատմել է, որ գիշերը Սթոքում խաղաղ է անցել:

«Գիշերը շատ խաղաղ է եղել, ոչ մի գործողություն չի արվել, ոչ մի հրաձգություն չի եղել»,-ասել է գյուղապետը՝ մեկնաբանելով մամուլում առկա լուրերը, թե Սոթքում գիշերը պայթյունի ձայներ են լսվել:

Ավետյանի խոսքով` այս հարցը պետք է որոշվի կառավարության մակարդակով: «Սպասում ենք, տեսնենք մեր հարցն ինչ է լինում»,- ասաց նա: Իսկ մինչ այդ հանքն այսօր, իր տեղեկություններով նորմալ աշխատում է։

Այսօր առավոտյան ոսկու հանք աշխատանքի գնացողները Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են, որ իրենց գիշերվա հերթափոխին նախապես ասվել էր, որ անցած գիշերն աշխատանքի չգնան, բայց այսօր ցերեկվա հերթափոխին արդեն կանչել են աշխատելու:
«Ես երեկ գիշերը պիտի հերթափոխի լինեի, բայց մեր տղերքը զանգեցին, աsեցին՝ էլ չգաս, թուրքերը եկել են, մտել հանք, ասում են մերն 1 էս տարածքը: Ասեցին՝ եկել են, հիմա այստեղ են, 80 հոգուց ավել մարդիկ են»,- ասաց Սոթքի բնակիչ, հանքավայրի աշխատակից Գրիգոր Արզումանյանը:

Նա նաև նշեց, որ այսօր գիշերն ինքը դարձյալ հերթափոխի է ու հիմա զանգի է սպասում` հասկանալու համար՝ գնալու է աշխատանքի, թե ոչ:

Աշխատակիցների ու գյուղի բնակչների խոսքով` ադրբեջանցիներն երեկ անցնել են Քարվաճառում տեղադրված դարպասը, անցել ավտոճանապարհի ոլորաններով ու անարգել հասել հանքավայրի տարածք:

 

«Ադրբեջանցիներն եկել են՝ տանկով, կամազներով, ջարդել են այդ դարպասը, անցել են մեր տարածք: Հիմա Սոթքի հանքի ամբողջ տարածքը իրենց տիրապետության տակ է»,- ասաց Վարդան Հայրապետյանը, ում որդին հանքավայրի աշխատակից է:

Նրա խոսքով` տարածքի բնակչության շուրջ 30-40%-ն աշխատում ու ապրում է հանքի շնորհիվ ու մտավախություն ունեն, որ աշխատանքից զրկվելու դեպքում ապրուստի այլ միջոց չեն ունենա:

Սոթքում հանդիպած հովիվն էլ վստահեցնում է, որ անկախ իրավիճակից, իրենք շարունակելու են ապրել իրենց գյուղում ու չեն պատրաստվում հեռանալ հայրենի հողից:

Sputnik Արմենիայի թղթակիցը հանքավայրի ու տեղի բնակչության հետ զրույցներից եզրակացնում է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա, մարդիկ գյուղում զբաղված են իրենց առօրյա գործերով:

1
թեգերը:
Ադրբեջան, բնակիչ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Սոթքի հանքավայր
Здание Министерства иностранных дел Армении

Ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման հստակեցում է իրականացվում. ԱԳՆ

14
Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն ընթանում է միջպետական բանակցությունների ճանապարհով։

 

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:

«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն ընթանում է միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ադրբեջանական զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը։ Գեղամասար խոշորացված համայնքի (որտեղ ներառված է նաև Սոթքը) ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։

 

14
թեգերը:
Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Սահման, սահմանապահ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ