Մանե Գևորգյան

Ալիևի խոսքերը նման են բառախաղի. վարչապետի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին

1642
(Թարմացված է 12:16 25.10.2020)
Վարչապետի խոսնակը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Իլհամ Ալիևի` հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նշենք, որ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմի պայմանները։ Նրա խոսքով` դրա համար Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին:

«Այո, մենք պատրաստ ենք գնալ հրադադարի և բանակցային գործընթացի։ Հայկական կողմի համար այս պահին առաջնայինը հենց զինադադարն է»,–ասաց Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը կհավատա Ալիևի մտադրությանը միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը կդադարեցնի կրակը։ Բայց այս ամենը պետք է տեսնել, ըստ էության, ոչ թե միայն խոսքով։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

1642
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ)
թեմա:
Հրադադար Արցախում (76)
Ըստ թեմայի
Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ
Ադրբեջանը «խոցել» է դեռ 15 տարի առաջ խոցված ինքնաթիռը. հերթական կեղծարարությունը
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Նիկոլ Փաշինյան

Քասախ համայնքի ղեկավարը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

6
(Թարմացված է 21:55 04.12.2020)
Համայնքի ղեկավարը համոզված է, որ պետության հիմնասյուները կազմաքանդած մարդիկ չեն կարող ղեկավարել մեր երկիրը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը ևս միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Համայնքի Facebook-յան էջում հրապարակվել է նրա ուղերձ-հայտարարությունը։

Մկրտչյանը նշում է՝ պատերազմի օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականն առավելագույնը արեցին սահմաններն անառիկ ու անվտանգ, հասարակությունն էլ՝ առաջնագծի թիկունքն ամուր պահելու համար։

«Սակայն մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսևորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային և դրա գործին լծվեին իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող անձինք: Ցավոք, դա տեղի չունեցավ: Ստեղծված իրավիճակը թելադրում է նոր պայմաններ: Գործող վարչախումբը, ստորագրելով կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը, զրկեց մեզ մեր հայրենիքի համար մղվով հայրենական պատերազմը ևս մեկ անգամ հաղթանակով ամրագրելու հնարավորությունից: Հայաստանը չի ունեցել և չպետք է ունենա պարտված ղեկավար: Հայ ժողովուրդը երբեք թուրքի առաջ ծնկի չի գալու: Մեր պետության հիմնասյուները հետևողականորեն քայքայած ու կազմաքանդած անձինք չեն կարող լինել ՀՀ-ում իշխանություն»,- նշված է համայնքի ղեկավարի հայտարարության մեջ։

Մկրտչյանը նշում է, որ վարչապետի հրաժարականը պահանջողներին միանում է ոչ միայն ինքը, այլև համայնքի հարյուրավոր բնակիչներ։ Նա կոչ է արել միանալ հայրենիքի փրկության շարժմանը` ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ են հմուտ, հայրենասեր ու արժանապատիվ կառավարիչներ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Առաջիկա շաբաթ օրը՝ ժամը 15:00–ին, ընդդիմությունը համապետական հանրահավաք է անցկացնելու:

6
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր․ Փաշինյան
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
Բնակչության 45 %-ը կարծում է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա. հարցում
Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը հետ է կանչել ՀՀ դեսպաններից մեկին

41
(Թարմացված է 21:29 04.12.2020)
Հայաստանի նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Դիվանագիտական այս առաքելությունը դեսպանը սկսել էր երկու տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ղազախստանի և Ղրղզստանի հանրապետություններում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ

Նշենք, որ Ղալաչյանը Ղազախստանում դիվանագիտական առաքելություն էր իրականացնում 2018թ-ից, իսկ 2019թ–ի հունիսի 7-ից նա համատեղությամբ նաև Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր։

Чрезвычайный и Полномочный посол Армении в Кыргызстане Гагик Галачян (резиденция в г. Нур-Султан) вручил верительные грамоты Президенту Кыргызстана Сооронбаю Жээнбекову (11 сентября 2019). Бишкек
© Photo : Sultan Dosaliev / press office of the Embassy of RA in Kazakhstan
Գագիկ Ղալաչյան

Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք զինծառայողներ են պարգևատրվել, նաև հետմահու

 

 

 

41
թեգերը:
Դեսպան, Ղազախստան, Արմեն Սարգսյան, Հայաստան