Արխիվային լուսանկար

Ինչպես ունենալ ԱԹՍ-ների մեր բանակը. Կարեն Վարդանյանի ընտանիքի առաջարկն ու առաջին ներդրումը

2499
(Թարմացված է 13:08 26.10.2020)
Վարդանյանները կոչ են անում միանալ դրամահավաքին ու օգնել հաջորդ տեխնոլոգիական պատերազմում մեր հաղթանակին։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Մեր երկիրը կարող է ունենալ ԱԹՍ-ների սեփական բանակը։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախկին գործադիր տնօրենի`ամիսներ առաջացած կյանքից հեռացած Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով ընտանիքի առաջարկը։

Նշում են՝ այս օրերին ընթացող պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ մենք արդեն պետք է պատրաստվենք հաջորդ տեխնոլոգիական պատերազմին:

Հիշեցնում են՝ տարիներ ի վեր Կարենի Վարդանյանի ջանքերով հանրապետության տարբեր բնակավայրերում շուրջ 575 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են հիմնադրվել։ Դրանք կարող են պարարտ հող դառնալ՝ նպաստելով բանակի տեխնոլոգիական վերափոխմանը:

«Ինչպես գիտեք` ծրագրի շրջանակներում սովորում են կոմպլեքս ինժեներություն: Օդային պատերազմում հաղթելու համար առաջարկում ենք հենց այսօրվանից սկսել դրամահավաքի գործընթաց՝ առնվազն 100 «Արմաթ» լաբորատորիա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով: Վերազինման արդյունքում հաջորդ տարի մենք կունենանք 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ` նույն օդաչուներ, ովքեր կփրկեն հարյուրավոր կյանքեր ռազմական պայմաններում»,- նշված է հայտարարության մեջ։

Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի տարածքում խոցված «Բայրաքթարի» նշանակությունը

Ընտանիքը որոշել է առաջին ներդումն անել։ Կարեն Վարդանյանի հիշատակի հիմնադրամից 650.000 դրամ և ընտանիքի կողմից 100.000 դրամ կփոխանցվի գործընթացի մեկնարկի համար։ Ընտանիքը կոչ է անում միանալ դրամահավաքին։

«Անկախ գումարի չափից՝ ցանկացած փոխանցում վճռորոշ է լինելու վաղվա մեր հաղթանակի համար: Մենք մեր ընտանիքներով կարող ենք ստեղծել ԱԹՍ-ների մեր բանակը: Մեր միասնական լինելը մեր հաղթանակի դրոշն է»,- նշում են ընտանիքի անդամները։

Նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը, կարող են գումար փոխանցել ԱՏՁՄ ՀԿ հաշվեհամարներին։

Դրամային հաշվեհամար՝ 220313350278000 (AMD)՝ նպատակային դաշտում գրելով «ԱԹՍ վերազինում»։

Դոլարային հաշվեհամար՝ 220313350153001 (USD)։

Ռուբլու հաշվեհամար`

БАНК ПОЛУЧАТЕЛЯ: СБЕРБАНК РФ МОСКВА,
РОССИЯ /30111810900000000384 7707083893
АОЗТ ИНЕКОБАНК БИК: 044525225
ПОЛУЧАТЕЛЬ: НА ИМЯ: UATE NGO
ДЛЯ ЗАЧИСЛЕНИЯ НА СЧЕТ: 2052222084281041 К/СЧ: 30101810400000000225
ЕРЕВАН, АРМЕНИЯ ИНН: (010) 510-510

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

2499
թեգերը:
Կարեն Վարդանյան, Հայաստան, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել. Իրանը չի ների իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ
Ավելի քան 10 «Բայրաքթար» է խոցվել. Հովհաննիսյանը` ԱԹՍ–ների ու փրկված զինվորների մասին
«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը
Կարտոֆիլ

Ինչպես եփել կարտոֆիլը, որ վտանգավոր չլինի

8
(Թարմացված է 17:26 03.12.2020)
Ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, այդ դեպքում կպահպանվեն օգտակար նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան «Արգումենտ ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում խոսել է կարտոֆիլի մասին։

Նրա խոսքով՝ այս մշակաբույսը պետք չէ եփել կեղևով, որում վնասակար նյութեր են կուտակվում հողից ու օդից։

«Պատրաստելիս պետք չէ կարտոֆիլը բարձր ջերմաստիճանի մշակման ենթարկել», - ավելացրել է մասնագետը։

Գուբկինան ընդգծել է, որ տապակելու ընթացքում կարտոֆիլը հագենում է ճարպերով ու տոքսիններով։

Սխտորի օգուտն ու վնասը. ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սխտոր ենք ուտում

Բժիշկի խոսքով՝ ամենալավ տարբերակը մաքրած կարտոֆիլը խաշելն է կամ գոլորշու վրա եփելը, որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը՝ կալիումը, նատրիումը, վիտամին В6-ը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Բժիշկը նշել է, որ առողջությունը չվնասելու համար կարելի է շաբաթական երկու անգամ 200-300 գրամ կարտոֆիլ ուտել։

Բեռնաթափման օրեր. ինչպես մեկ օրում մաքրել օրգանիզմը և նիհարել

8
թեգերը:
բժիշկ, կարտոֆիլ
Ըստ թեմայի
Ինչպես է սև շոկոլադն ազդում օրգանիզմի վրա
Սննդամթերքի ո՞ր տեսակներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից
Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն
Յուրի Պատրիկեևը

Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան

30
(Թարմացված է 09:02 04.12.2020)
2004 թվականից մինչև Լոնդոնի օլիմպիադայի ավարտը` 2012թ.-ը, Յուրի Պատրիկեևը պատվով էր կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը` նվաճելով բազմաթիվ տիտղոսներ և մեդալներ։ Ռուս մարզիկը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու է որոշել վերադառնալ Հայաստան և մեծ սպորտ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիր  Յուրի Պատրիկեևը, չնայած սպորտի համար պատկառելի տարիքին (նա 41 տարեկան է) որոշել է, Հայաստան վերադառնալով, վերադառնալ նաև մեծ սպորտ։

 Այս օրերին նա Հայաստանի հավաքականի հետ մարզումներ է անցկացնում` նախապատրաստվելով գալիք մրցաշարերին։ 41-ամյա հսկան փորձելու է ևս մեկ անգամ դուրս գալ մրցագորգ, բայց փոխելու է ոճը։ Պատրիկեևի պլանների մեջ է այժմ ազատ ոճի ըմբշամարտը։

Бронзовый призер пекинской Олимпиады Юрий Патрикеев на пьедестале почета
© Photo : provided by Yuri Patrikeev
Յուրի Պատրիկեևը

Երբ Յուրային տեսա օլիմպիավանում մարզվելիս` մի փոքր զարմացա։ Զարմանքս ավելի մեծացավ, երբ զրուցեցի օլիմպիական բրոնզե մեդալակրի հետ։

«Հայաստանում իմ մարզիչ Սամվել Գևորգյանը զանգեց ու ասեց. ««Բրատիկ» դու հիմա Հայաստանից որպես օլիմպիական խաղերի մրցանակակիր թոշակ ես ստանալու, արի այդ հարցը կարգավորի, համ էլ կարո՞ղ է վերադառնաս մեծ սպորտ»։ Եկա Հայաստան սեպտեմբերի վերջին։ Մի քանի օր անց սկսվեց պատերազմն Արցախում։ Չվերթս դեպի Կրասնոդար չեղարկեցին, ես էլ որոշեցի մարզվեմ։ Ու այդպես էլ շարունակվում է մինչև օրս»,- պատմում  է Պատրիկեևը։

Հայաստանն իմ տունն է

Վերհիշելով անցած ճանապարհը սպորտում` Պատրիկեևը մեծ սիրով է արտահայտվում Հայաստանի ու հայերի մասին։ «Այս երկիրն ինձ ընդունեց, ապահովեց ամեն ինչով, տվեց մարզվելու բոլոր հնարավորությունները, և ես կարողացա մասնակցել բոլոր կարգի մրցաշարերին։ Ոչ ղեկավարության, ոչ էլ մյուսների հետ երբեք խնդիր չեմ ունեցել։ Ես կրասնոդարցի եմ ու այնտեղ տուն ունեմ, բայց Հայաստանն էլ է իմ տունը», - ասում է Յուրան։ Նա պատմում է, որ Կրասնոդարում ապրող շատ հայերի է ճանաչում ու շփումը հայերի հետ սովորական է նրա համար։

Հայաստանում գտնվելու տարիներին ռուս ըմբշամարտիկը, շփվելով հայերի հետ, նկատել է երևույթներ, որոնք ուրիշ տեղ չի տեսել։ «Հայի հյուրասիրությունը ոչ մի տեղ չկա։ Իհարկե, բոլոր ազգերն էլ հյուրերին ընդունելու իրենց ձևերն ունեն, բայց Հայաստանում դա մի ուրիշ երևույթ է։ Անծանոթ մարդն անմիջապես վերածվում է հարազատի, ու հայը նրան հյուրասիրելու համար անում է նույնիսկ անհնարինը։ Շփման մեջ էլ հայերն անում են ամեն բան մարդուն օգնելու համար»,- հիշում է Պատրիկեևը։

Նա ժպիտով հավելում է, որ երբեք չի մոռանա ջերմությամբ լի այն տարիները, որոնք անցկացրել է Երևանում և Հայաստանում ընդհանրապես։

Ճշմարտության կողմնակից մարզիկները

Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելուց հետո Պատրիկեևը ավարտեց մարզական կարիերան և փորձեց զբաղվել բիզնեսով։ «Բայց մենք` մարզիկներս, սիրում ենք ճիշտը, արդարը։ Իսկ բիզնեսում դրանք պահելը միշտ չէ, որ ստացվում է»,- ասում է Պատրիկեևը։ Նա թողում է բիզնեսն ու սկսում մարզիչ աշխատել, ընդ որում մարզում էր ինչպես ազատ ոճի ըմբիշներին, այնպես էլ MMA-ի մարզիկներին։

Երիտասարդ հայ բռնցաքամարտիկները Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալով կվերադառնան

«Այդ ժամանակ ինձ առաջարկեցին ղեկավարել մարզադպրոց, առաջարկում էին այլ պաշտոններ։ Չէի համաձայնում, որովհետև ինձ առանց գորգի չեմ պատկերացնում»,–պատմում է նա ու հավելում, որ նորից սպորտում և սպորտի հետ է։

Վերադարձը Հայաստան

2004-2012թթ., Պատրիկեևը Հայաստանի հավաքականի ըմբիշ էր և հիմա էլ սպորտ վերադառնալու համար ընտրել է Հայաստանը։

Юрий Патрикеев и Мияин Лопес
© Photo : provided by Yuri Patrikeev
Յուրի Պատրիկեևը

«Անկեղծ ասած ուրիշ երկրում ես չէի կարող նորից վերսկսել մարզվել։ Հիմա մտածում եմ ազատ ոճի ըմբշամարտում ուժերս փորձելու մասին, եթե չստացվի միգուցե իմ փորձը պետք գա հայ ըմբիշներին, ու այդ դեպքում ուրախ կլինեմ նրանց օգտակար լինելու համար։ Հիմա մարզվում եմ հունահռոմեականների հետ, օգնում եմ Դավիթ Օվասապյանին։ Բայց ուժերս փորձելու եմ ազատ ոճի ըմբշամարտում»,- ասում է Յուրան։ Նա հավելում է, որ այս պահին հայ մարզիկներին նաև հոգեբանական աջակցություն է հարկավոր։

Անհնարին ոչինչ չկա

40 տարեկանից հետո թվում է` դժվար է մեծ հաղթանակների հասնել, բայց «կուբանցի հայ» ըմբիշն օրինակ ունի, որին ուզում է հետևել։ «Ռուս ըմբիշ Անատոլի Ռոշչինը 40 տարեկան հասակում` 1972 թվականին, դարձավ օլիմպիական չեմպիոն։ Այսինքն` հնարավոր է նույնիսկ այդ տարիքում պատմական արդյունքի հասնել»,- մրցագորգ վերադառնալն այսպես է մեկնաբանում Պատրիկեևը։ Նա ասում է, որ իրեն կփորձի ինչ-որ մրցման ժամանակ, հետո արդեն կհասկանա` արդյո՞ք կարող է կրկնել ռուս ըմբիշի մարզական սխրանքը։

Հայաստանի Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասում է` եթե ըմբիշը գորգի վրա հաղթանակներ է տանում, ի՞նչ նշանակություն ունի, թե նա քանի տարեկան է։

«Մեր հավաքականում գերծանր քաշային կարգում ունենք Լևան Բերիանիձեին, որն աշխարհի առաջնության մրցանակակիր է։ Եթե Պատրիկեևը ապացուցի, որ ինքն ավելի ուժեղ է ու ավելի լավ է պատրաստված, այդ դեպքում նա կարող է հավաքականի մասին մտածել»,–ասում է մարզիչն ու խոստանում, որ Յուրային հնարավորություն կտան իրեն դրսևորելու հունվարին կայանալիք մրցաշարերից մեկում, հետո արդեն հետևություն կանեն։

Պատրիկեևը պետք է բոլորիս

Հունահռոմեական ոճի ըմբաշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանն էլ իր հերթին ընդգծում է, որ գերծանր քաշային կարգում միշտ էլ սպարինգների (նույն քաշային կարգի մարզիկ, որի հետ անընդհատ մարզվում են ու գոտեմարտ անցկացնում նախապատրաստվելու համար) խնդիր է եղել,և Յուրայի ներկայությունն արդեն վստահություն է հաղորդում մյուսներին։ Բացի այդ նա իր խորհուրդներով անգնահատելի օգուտ կարող է տալ ամենահեղինակավոր քաշային կարգում ելույթ ունեցող Դավիթ Օվասապյանին։ «Չգիտեմ, թե ինչպես կլինի մարզիկի կարիերան վերսկսելու հետ կապված նրա ցանկությունը, բայց որ նա շատ պետք է մեր հավաքականին` դա փաստ է»,- ասեց նա։

Юрий Патрикеев
© Photo : provided by Yuri Patrikeev
Յուրի Պատրիկեևը

Ներկայումս Պատրիկեևը ակտիվ կերպով մարզվում է մեր հավաքականների հետ։ Ինչպես ինքն է ասում` կարգի է բերում իր մարզավիճակը։ Իսկ հունվարին նա առաջին անգամ ուժերն է փորձելու ազատ ոճի ըմբշամարտում։ Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի։ Սպասենք իրագործելուն։

30
թեգերը:
Հայաստան, ռուս, Յուրի Պատրիկեև, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Ինչպես էր Մարադոնան պարում հայկական երաժշտության ներքո ու խմում մեր հավաքականի կենացը
Թուրքեր և ադրբեջանցիներ չկան. ինչու է մեր հավաքականը Կիպրոսն ընտրել որպես «սեփական հարկ»
Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ