Ամասիայում հրաժեշտ են տալիս հերոս երկրապահներին

Գնա’նք, էն ջահելներին մենակ չթողնենք. Ամասիայում հրաժեշտ են տալիս հերոս երկրապահներին

7936
(Թարմացված է 14:57 23.10.2020)
Գնա’նք, էն ջահելներին մենակ չթողնենք. Ամասիայում հրաժեշտ են տալիս հերոս երկրապահներին

Ամասիան լուռ ու քարացած էր: Գլխիկոր բոլորը շտապում էին Սբ. Գևորգ եկեղեցի՝ վերջին հրաժեշտը տալու իրենց կյանքը հանուն Արցախի զոհած համագյուղացիներին:

Похороны председателя Еркрапа Амасии Мушега Карапетяна в церкви Святого Георгия (22 октября 2020). Амасиа
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մուշեղ Կարապետյան

90-ականներից մինչև Ապրիլյան, առաց մի վայրկյան իսկ հապաղելու, մեկնում էին պատերազմ։ Նրանց ոչ մի բան հետ չէր պահում՝ ո՛չ ընտանիքը, ո՛չ երեխաները: Երկրապահ կամավորականների շարքերը համալրած քաջորդիներն այս անգամ էլ թակում էին ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի դուռը՝ պահանջելով իրենց ուղարկել առաջնագիծ՝ երիտասարդների մոտ: Հրամանը ստանալուն պես մեկնեցին՝ հաշվի չառնելով նույնիսկ իրենց տարիքը։

Մուշեղ Կարապետյանը Ամասիայի երկրապահների նախագահն էր: Ազնիվ, հոգատար, անսահման բարի ու կամեցող, բոլորին օգնության ձեռք մեկնող՝ այսպես են համագյուղացիները նկարագրում վաթսունամյա Մուշեղին՝ «փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ, սաղին սիրող՝ սաղին հասնող»:

Մուշեղ Կարապետյանի համար հայրենիքի պաշտպանությունը արյան մեջ էր՝ հայրը Մեծ Հայրենականի մասնակից էր, եղբայրներն էլ՝ ազատամարտիկներ:

Առաջին անգամ ազատամարտին մասնակցել է 1994-ին՝ Կրասնոսելսկում: Ապրիլյանին ևս չհապաղեց: «Երբ իր կարիքն է ունեցել հայրենիքը, միշտ է շտապել եւ մեկնել առաջնագիծ։ Այս անգամ էլ էր շտապում: Անընդհատ զանգում էր երկրապահ ընկերներին ու հարցնում` մեզ ե՞րբ են կանչելու։ Ասում էր․ «Ամաչում եմ, որ լինելով երկրապահ, ես այստեղ եմ, նրանք՝ այնտեղ, մենք էրեխեքի կողքը պիտի լինենք: Այնքան պայքարեց, մինչև տարան»,-արցունքները հազիվ զսպելով պատմում է կինը՝ Ռուզաննա Լազարյանը։

Հոր հայրենասիրությունը նաև երեխաներին է փոխանցվել՝ նրա որդին ևս առաջնագծում է: «Հոր մահվան լուրն իմաց տվեցին, երեկ եկավ առաջնագծից»: Որդին՝ Արթուրն իր հոր արժանի զավակն է: Կամավոր է: «Ասում էր մինչև չհաղթենք՝ առաջնագծից չեմ գա… Եկավ՝ հորը վերջին հրաժեշտը տալու: Ասում է՝ մա՛մ ջան, մի՛ լացի, պատերազմ է, իմ հայրն էլ հերոս՝ հայրենիքի համար է զոհվել»,-ասում է տիկին Ռուզաննան:

Похороны представителя Еркрапа Амасии Миши Чеченцова в церкви Святого Георгия (22 октября 2020). Амасиа
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Միշա Չեչենցով

Մուշեղ Կարապետյանի հետ միասին առաջնագիծ մեկնեց ու հավերժի ճամփան բռնեց զինակիցն ու համագյուղացին՝ 61 տարեկան Միշա Չեչենցովը: Հայրը ռուս էր, մայրը ՝ հայ: Շատերի նման Միշայի պապի-պապին էլ ցարը աքսորել էր Հայաստան: Որքան ռուս, նույնքան էլ հայ էր իրեն համարում, հայի վիշտն ու ցավն էլ՝ իրենը: «Հայաստանաբնակ ռուս էր, հոգով՝ զինվորական, 5 անգամ Ղարաբաղ է մեկնել, այս անգամը վերջինը եղավ; Ասում էի՝ մեծ ես, էլ են ջահելը չես, մի՛ գնա, սաստում էր, ասում էր՝ գնալո՛ւ եմ էն ջահելների կողքին լինեմ, մենք գնանք, որ ջահելները հետ գան»,-դժվարությամբ պատմում է կինը՝ տիկին Լաուրան ավելացնելով. «Ինքը հերոս է, հայրենիքի համար է զոհվել, բայց ես եմ ավիրվել»:

«Զենքը ունենք, դուխը ունենք, ով ուզում ա` գա». պատերազմ մեկնած կամավոր

Մուշեղը մասնագիտությամբ վարորդ էր, բայց երկար տարիներ աշխատել էր զինվորական կոմիսարիատում, ապա նաև տարբեր զորամասերում որպես ենթասպա: Զինվորական հոր «ազդեցությամբ» դուստրը ձեռք բերեց նախնական զինվորական պատրաստություն մասնագիտությունը, որդին էլ՝ ոստիկանի: Առաջնագծում է հիմա նաև Միշայի դստեր ամուսինը:

Բախտակից երկրապահները կհուղարկավորվեն Ամասիայի հերոսների պանթեոնում: Ի դեպ, Ամասիայից Արցախ մեկնած 4 երկրապահներից 3-ը զոհվեցին, մեկն էլ վիրավոր է:

7936
թեգերը:
Երկրապահ կամավորական միություն, Ամասիա, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2226)
Ըստ թեմայի
Տան շեմին համբուրել է 3 զավակին ու եկել. կամավորները մարզվում են ճակատ մեկնելուց առաջ
«Զենքը ունենք, դուխը ունենք, ով ուզում ա` գա». պատերազմ մեկնած կամավոր
Լոռու մարզպետն ու համայնքների ղեկավարներն արձագանքել են Փաշինյանի կոչին և կամավորագրվել
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

119
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

119
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին 3 մեքենա են բախվել. կան տուժածներ

65
(Թարմացված է 22:10 18.04.2021)
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երկաթուղային վթար Եգիպտոսում. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 3 տուժածներ տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ողբերգական վթար Աբովյան քաղաքում. 1 մարդ մահացել է, երեքը հիվանդանոցում են

65
թեգերը:
Տուժածներ, Ճանապարհ, Լոռի, վթար
Ըստ թեմայի
Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է