ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր մեկ խնդիր ունեն` ոչ միայն զինադադար հայտարարել, այլև հետևել, որպեսզի այն պահպանվի։ Այս մասին այսօր ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախագահ Շվարշ Քոչրյանը։
«Պատահական չէ, որ փակ քննարկումը, որը եղավ ՄԱԿ–ի ԱԽ–ում հենց դրան էր նվիրված, որպեսզի երաշխավորվի զինադադարի պահպանումը, որ չլինի այնպես, որ անընդհատ հայտարարվում է այսինչ ժամից զինադադար ու հետո խախտվում է»,– ասաց Քոչարյանը։
Փոխնախարարը հիշեցրեց, որ համանախագահների հիմնական մանդատը կողմերի երկխոսության միջոցով հարցի լուծմանը նպաստելն է ու ռազմական գործողությունների կանխումը։ Այդուհանդերձ, ռազմական գործողություններն Արցախում արդեն երկրորդ անգամ են վերասկսվում։ Առաջինը 2016թ–ի ապրիլյան քառօրյա պատերազմն էր։ «Սա իրենց համար ահազանգ է»,– ասաց Քոչարյանը։
Խոսելով Արցախում տեղի ունեցող գործողություններին միջազգային կառույցների արձագանքի մասին` ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարեց, որ դրանք միշտ չէ, որ բավարարում են Հայաստանին։
«Չի կարելի դիտարկել ԼՂ–ը` Արցախի հանրապետությունը, քանի որ այն ճանաչված չէ որպես տարածք, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդու իրավունքներից։ Չի կարելի տարբերակել մարդկանց` կախված նրանից, թե որտեղ են նրանք բնակվում»,– ասաց Քոչարյանը։
Շավարշ Քոչարյանը, սակայն, հայտարարեց, որ միջազգային կառույցների արձագանքն ու հայտարարություններն այսօր այնքան էլ կարևոր չեն։
«Մենք գտնվում ենք պատերազմում, ու ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։ Հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Բայց եթե խոսքը վերաբերում է անվտանգության պաշտպանությանը, դա առաջին հերթին քո պարտքն է։ Եվ նա, ով հույսը դնում է, թե օտարը կգա, կօգնի, պարտված է,– ասաց Քոչարյանը,– կհաղթենք, դրանից հետ կտեսնենք, թե ինչ հագանքով մեզ կվերաբերվեն բոլոր միջազգային կառույցները»։
Հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան, փոխնախարարի ձևակերպմամբ, խոսքն արդեն հնարավոր ցեղասպանություն թույլ չտալու մասին է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 20-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.
Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։
«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ
Արիության մեդալով՝
Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,
Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։
«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց
Մարտական ծառայության մեդալով՝
Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,
Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,
Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,
Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,
Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,
Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,
Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,
Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,
Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,
Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,
Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,
Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,
Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,
Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,
Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:
Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



