00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են հանդիպել

© Photo : press office of the Government of RAВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը ասել է, որ պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը` Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար:

Министр иностранных дел РФ Сергей Лавров на пресс-конференции - Sputnik Արմենիա
Լավրովը նշել է, որ փորձում են Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ ստեղծել

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում ՝ գնալ, հանդիպել, խոսել», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե պատրաստ է արդյոք ինքը այցելել Մոսկվա ՝ ՌԴ միջնորդությամբ հանդիպելու Ալիևին։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցներ են տվել ռուսաստանյան TACC լրատվական գործակալությանը:

Լրագրողի հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, և պատրաստ է արդյոք Երևանը զիջումների գնալ հանուն խաղաղության, Փաշինյանը պատասխանել է` Հայաստանը պատրաստ է փոխզիջման, իսկ դրա նախադրյալը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումն է։

«Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջման, մենք միշտ դա ասել ենք։ Մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։ Եթե Ադրբեջանը համաձայնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ փոխզիջման նախադրյալներ կան», - նշել է նա։

ՆԱՏՕ-ն կանաչ լո՞ւյս է վառել Թուրքիայի համար. ՀՀ նախագահի հարցազրույցը Politico-ին

Անդրադառնալով զինադադարի հարցին` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերահսկողությունը պետք է իրականացնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ «Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և մեզ համար ակնհայտ է, որ ՄԽ մյուս համանախագահները ևս աջակցում են տարածաշրջանում կայունության վերականգնմանը»,– ասել է Փաշինյանը։

Премьер-министр Никол Пашинян, президент Армен Саркисян и Католикос Гарегин II на внеочередном заседании Совета Безопасности (19 октября 2020)/ Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացվել

Ինչ վերաբերում է կարգավորման գործընթացում երրորդ երկրների մասնակցությանը, Փաշինյանը միանշանակ մերժել է այս մոտեցումը` նշելով, որ կարգավորմանը մասնակից երկրներն արդեն որոշված են։  Ընդ որում, նրա խոսքով, այդ երկրներից ամենաակտիվը Ռուսաստանն է։

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե «Հայաստանը կառուցողական դիրք ընդունի բանակցային պրոցեսում»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

Լրահոս
0