ԱԳՆ

Բաքուն կտրականապես մերժել է վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու միջնորդության փորձը

1249
(Թարմացված է 12:22 18.10.2020)
Սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից` Ադրբեջանը փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար, ինչը սակայն կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։ Տեղեկությունը հայտնում Է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հոկտեմբերի 18-ին մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Սակայն այս քայլը, որը արվում էր թե՛ հոկտեմբերի 17-ի և թե՛ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան, կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն շեշտում է, որ տեղի ունեցածը վկայում է, որ Ալիևյան կլանը, դառնալով տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության գործիք, մտահոգված է միայն սեփական իշխանության պահպանմամբ և, սարսափելով պատերազմ սանձազերծելու ու բազմաթիվ կորուստներ ունենալու համար իր սեփական ժողովրդի առջև պատասխան տալու հեռանկարից, փորձում է հետաձգել իրականության հետ առերեսվելու անխուսափելի պահը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։

1249
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Կարմիր խաչ, Վիրավոր, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ն բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի Ադրբեջանին խաղաղության պարտադրելու համար. ԱԳՆ
Ինչպես է Ադրբեջանը հարձակում նախաձեռնում հայկական դիրքերի ուղղությամբ. տեսանյութ
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ
Կարմիր Խաչ

Բաքուն Երևանին մոտ 30 դի է հանձնել

613
(Թարմացված է 14:34 29.10.2020)
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Հայկական կողմին են փոխանցել նաև հադրութցի 85-ամյա Եվգենի Բաբայանին, որին գերի էին վերցրել ադրբեջանական ուժերի հարձակման ժամանակ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

613
թեգերը:
զինծառայող, Դիակ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը․ ԱԳՆ
Աթաթուրքի անվան օդանավակայան

Ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացի Թուրքիայից Հայաստան են վերադարձել

65
(Թարմացված է 14:19 29.10.2020)
Թուրքիայում հրատարակվող հայկական պարբերականի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ ՀՀ քաղաքացիները հայրենիք են վերադառնում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 142 ՀՀ քաղաքացի հոկտեմբերի 28-ին հայրենիք են վերադարձել։ Տեղեկությունը Twitter–ի էջում հայտնել է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը։

«Մենք կորցնում ենք։ Մենք բոլորս ենք կորցնում, խաբվում ենք», - գրել է նա։

​Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունները սկսվելուց հետո հայերի հանդեպ սպառնալիքներն ավելացել են։

Նա ավելացրել է, որ Թուրքիայի իշխող «Արդարության ու զարգացման կուսակցությունը» Թուրքիայում սովորական է դարձրել ատելության մթնոլորտը։

Ստամբուլում մոտ 40 հազար հայ է ապրում։ Ստամբուլի հայ համայնքը Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների ամենամեծ համայնքն է։ Ընդհանուր առմամբ` երկրում 60 հազար հայ է ապրում։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախում մարտական գործողությունների սկսելուց հետո Ստամբուլի հայկական թաղամասերում ադրբեջանական դրոշներով մեքենաներ էին շրջում։ Հայկական մի քանի պաշտոնական կայք արգելափակվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

65
թեգերը:
հայեր, Հայաստան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Դադարեցրեք զենքի վաճառքը Ադրբեջանին. Իսրայելի և Արգենտինայի հայերի բողոքի ակցիան
Միջադեպ Ֆրանսիայում. թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ակցիա անող հայերից մեկի գլխին
Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Եվրոպայի փողոցներում. տեսանյութեր
Ստեփանակերտ

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

0
(Թարմացված է 14:37 29.10.2020)
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն վստահ է, որ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունն անմիջապես կլուծվի: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի էջում։

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա․ օդային տագնապ է հայտարարված

Նա նաև տեղադրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի թողարկած տեսանյութը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի ծննդատան վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները:

​«Արցախի դեմ ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, հակամարտությունն անմիջապես կլուծվի», - գրել է Ալմագրոն։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել էին Ստեփանակերտն ու Շուշին: Գնդակոծության թիրախ էին դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման էին ենթարկվել բժշկական հաստատություններ, այդ թվում և Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

0
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020