Արխիվային լուսանկար

Հայաստանում մեկ օրում 11 մարդ է մահացել կորոնավիրուսից

62
(Թարմացված է 10:59 17.10.2020)
ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հետևանքով Հայաստանում վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 11 դեպք է արձանագրվել։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 64 (տղամարդ), 89 (տղամարդ), 78 (կին), 70 (կին), 69 (տղամարդ), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (կին), 82 (կին) և 73 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում

Հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63 000 դեպք, որոնցից 47 925-ն առողջացած, 1067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 344 053 թեստավորում:

Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են

Այսպիսով` երեկ կատարվել է 3937 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք: Ունենք 384 առողջացած:

62
թեգերը:
համավարակ, Հայաստան, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1598)
Ըստ թեմայի
Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել
Բժիշկը խոսել է կորոնավիրուսի երկարաժամկետ հետևանքների մասին
Հայաստանում կորոնավիրուսից ևս 10 մարդ է մահացել
Военная полиция нашла оружие

Սիսիանի ռազմական ոստիկանները զորամասերից մեկի վարորդի բեռնախցիկում հրացան են հայտնաբերել

7
Վարորդն ասել է, որ ավտոմեքենան ու բեռնախցիկի իրերը պատկանում են մի զինծառայողի, ինքը տեղյակ չէ դրանցից։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները զորամասերից մեկի ծառայողի վարած մեքենայի բեռնախցիկում որսորդական հրացան են հայտնաբերել։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 29-ին` ժամը 23:40-ի սահմանում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում ոստիկանները կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի վարած «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի ստուգման ժամանակ բեռնախցիկում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան:

«Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան և դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին, և ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փաստական հանգամանքները ճշտվում են։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

7
թեգերը:
Զենք, Սիսիան, Հայաստան
Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի պահանջներն աբսուրդային են. ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին

178
(Թարմացված է 14:18 30.10.2020)
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՄԻԵԴ–ը կմերժի Ադրբեջանի իրավազուրկ դիմումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը պատասխանել է Մարդու իրավունքների միջազգային դատարան Ադրբեջանի ներկայացրած դիմումին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հոկտեմբերի 29-ին Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը` ներկայացված դիմումի վերաբերյալ։ Նախ նշեմ, որ Ադրբեջանի ներկայացրած պահանջներն աբսուրդային են, որովհետև գրեթե բոլորը, բացառությամբ առաջինի, բացարձակապես դուրս են ՄԻԵԴ–ի իրավազորությունից` զորքերի դուրս բերում, օկուպացված տարածքների վերադարձ և այլն»,– ասաց Կիրակոսյանը`կարծիք հայտնելով, որ դատարանը կմերժի Ադրբեջանի այս դիմումը։

Ինչ վերաբերում է դիմումում նշված առաջին պահանջին, Եղիշե Կիրակոսյանի խոսքով, Ադրբեջանը դրանով պահանջ է ներկայացրել հայկական կողմին` դադարեցնելու Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ հրթիռակոծությունները` Հայաստանի ու «Ադրբեջանի գրավյալ տարածքներ»–ից։

«Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ, որևէ կրակոց չի արձակվել։ Նույնիսկ Արցախի ՊԲ իրականացրած գործողությունները մենք դիտարկում ենք կիրառելի մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ և մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան»,– ասաց ՄԻԵԴ ներկայացուցիչը` շեշտելով, որ այս մասին Հայաստանը մանրամասն վերլուծություն է ներկայացրել ՄԻԵԴ`ի պատասխան Ադրբեջանի դիմումի։

Հայկական կողմը երկրորդ անգամ է դիմել ՄԻԵԴ` Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների հարցով

Կիրակոսյանը նաև հիշեցրեց, որ Արցախի ու Հայաստանի տարածքներում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման, միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման փաստերով հայկական կողմն առաջինն էր դիմել ՄԻԵԴ` պատերազմի առաջին իսկ օրը։ Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ–ը որոշում էր կայացրել` կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումից։

Այսպիսով, այս հարցի վերաբերյալ, ըստ Կիրակոսյանի, ՄԻԵԴ–ն իր դիրքորոշումն արդեն հայտնել է, և չի կարծում, թե նոր միջանկյալ միջոց կկիրառի հատուկ Հայաստանի նկատմամբ։

«Այս պարագայում Ադրբեջանի այդ պահանջը, կարծում եմ, պետք է մերժվի»,– ասաց Կիրակոսյանը։

Ի դեպ, ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Հայաստանում գտնվող գերիների հարցն Ադրբեջանն իր դիմումում չի բարձրացրել։ Այն դեպքում, երբ Հայաստանից ՄԻԵԴ արդեն 20 գերու հարցով դիմում է ներկայացվել։

Հիշեցնենք` Ադրբեջանը ՄԻԵԴ–ին դիմում էր ուղղել Արցախում իր սանձազերծած պատերազմից մեկ ամիս անց` հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 28-ին ՄԻԵԴ–ը հայտնել էր, որ ընդունել է Ադրբեջանի դիմումը։ Այդ հայտարարությունից հետո, չսպասելով ՄԻԵԴ–ի որոշմանը, Հայաստանը հոկտեմբերի 29-ին ՄԻԵԴ է ուղարկել Ադրբեջանի դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը։

178
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ՄԻԵԴ–ը որոշեց` Ադրբեջանը պետք է պատժի սեփական մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը. Անկարայի հիմնավորումներն անհիմն են
Հայ զինվորի գլխատման փաստը կներկայացվի ՄԻԵԴ

Արցախի պաշտպանության բանակը հերթական դիվերսիոն խմբին է ոչնչացրել. տեսանյութ

0
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով գիշերն իրականացված գործողությունները։

Արցախի զինված ուժերն ադրբեջանական հերթական դիվերսիոն խմբին են ոչնչացրել։ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես են ոչնչացնում ահաբեկիչներին, նրանցից ոմանք էլ փորձում են փախուստի դիմել։

ՊԲ–ն հայտնում է, որ Արցախի պաշտպանության բանակի ճշգրիտ գործողությունների շնորհիվ այս գիշեր ոչնչացվել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների դիվերսիոն խումբը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ այսօր հայտնել էր, որ Քարին տակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

0