Արխիվային լուսանկար

ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ

1210
(Թարմացված է 02:04 17.10.2020)
Անօդաչու թռչող սարքերին ոչնչացնելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հավելենք, որ ժամեր առաջ օդայինտագնապ էր հայտարարվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Ավելի ուշ հայտարարվել էր օդային տագնապի ավարտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

1210
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, անօդաչու թռչող սարք
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (149)
Ըստ թեմայի
Շոշ գյուղի բնակիչը վիրավորվել է, ոչ թե զոհվել
Ստեփանակերտի ռմբակոծված խանութներն ու տները
«73 տարեկան մարդ եմ, նման բան չեմ տեսել, սա ֆաշիզմ ա». տեսանյութ՝ հրետակոծված Շոշ գյուղից
Անվտանգության խորհրդի նիստ. արխիվային լուսանկար

Հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ. ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկը վարչապետին

237
(Թարմացված է 15:23 27.10.2020)
Անվտանգության խորհրդի նիստն անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակելու և այս պահին ստեղծված իրավիճակը քննարկելում համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ԲՀԿ–ի Facebook–ի էջը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ դրան կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ և որտեղ կկարողանանք տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի վերջին ու արտահերթ նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 19–ին, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սկսվել է կաթողիկոսի աղոթքով: Նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների անդամները։

237
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից
Եթե թշնամու ոտնձգությունը կրկնվի, գործի կդրվեն զինանոցում առկա բոլոր զինատեսակները․ ՀՀ ԶՈւ
Իրանը հատուկ բանագնաց կուղարկի Երևան, Բաքու և Մոսկվա
ԱԱԾ

Հերթական ազատումը. պաշտոնից հեռացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետը

220
(Թարմացված է 15:16 27.10.2020)
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը պաշտոնյայի ազատման լուրը հաստատեց և անդրադարձավ Արգիշտի Քյարամյանի թեմային։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը հեռացվել է պաշտոնից։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ևս հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, Արմեն Աբազյանն ասաց. «Այո»։

Նա չմեկնաբանեց Թևոսյանի ազատման որոշումը։ Փոխարենը հայտնեց, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող վարկածները չեն համապատասխանում իրականությանը։

«ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը։ Դրանից ավել տեղեկատվություն չեմ կարող տալ։ Միանշանակ քրեական գործ չկա հարուցված», - ասաց Աբազյանը` արձագանքելով մամուլում հրապարակված լուրերին, թե Քյարամյանն ազատվել է դավաճանության համար, ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել։ Մեկ այլ վարկածով էլ Քյարամյանը չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի ռազմական գործողությունները։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Արման Մարալչյանը։

Այսօր էլ ԱԱԾ–ից հայտնեցին, որ պաշտոնից ազատվել է նաև ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը։

Քյարամյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 8-ին։

220
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, պաշտոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հերյուրանք է. Բադասյանը գիտի` ովքեր և ինչու են իր պաշտոնանկության մասին լուրեր տարածում
Արմեն Գրիգորյանի և Արգիշտի Քյարամյանի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
Կեղծ լուրեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ–ն հորդորում է կասկածելի կայքերի չհետևել
Командующий иранской армией генерал Абдулрахим Мусави во время ежегодного митинга перед бывшим посольством США в Тегеране (4 ноября 2019). Иран

Իրանական բանակը կպայքարի իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ. Իրանի ԶՈւ հրամանատար

0
(Թարմացված է 16:01 27.10.2020)
Իրանի իշխանություններն ավելի վաղ որոշում էին կայացրել ուժեղացնել սահմանների պաշտպանությունը երկրի անվտանգության ապահովման համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Իրանական բանակը վճռականորեն պայքարելու է իր սահմանների մոտ հայտնված ահաբեկիչների դեմ։ Ինչպես հաղորդում է Miran Press Telegram-ալիքը, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլռահիմ Մուսավին։

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններ են ընթանում նաև Իրանի հարակից մասում։ Իրանի ղեկավարությունը բազմիցս անհանգստություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Երկրի իշխանություններն ուժեղացրել են սահմանների պահպանությունն Իրանի անվտանգությունն ապահովելու համար։

«Մեր ուժերը մարտական են տրամադրված և անխնա պայքարելու են ահաբեկիչների, մեր սահմանների մոտ ԻՊ ներկայության դեմ», - նշել է Մուսավին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար:

0
թեգերը:
ահաբեկիչ, վարձկաններ, Ադրբեջան, Սահման, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն