ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է պաշտպանության նախարարություն

ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է պաշտպանության նախարարություն

706
(Թարմացված է 15:47 16.10.2020)
Իրանի ներկայացուցչին Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ եթե իրավիճակը չփոխվի, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել Ադրբեջանի զինված ուժերին, որոնք կուտակվել են Իրանի սահմանի երկայնքով։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Լևոն Այվազյանը տեղեկացրել է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները և գործողությունների իրականացումը ԻԻՀ սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով: Իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

706
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան
Ինչի կհանգեցնի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացումը. փորձագետը փակագծեր է բացել
Հայաստանը Ռուսաստանին և Իրանին է փոխանցել ադրբեջանական հանցագործությունների ապացույցները
ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

209
(Թարմացված է 01:07 22.10.2020)
ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

«ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: 

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այս պահին անիմաստ է խոսել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու մասին, հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն աջակցում է բանակցությունների միջոցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա հարցի կարգավորմանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր ուղիղ միացման ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական լուծման մասին այս փուլում խոսելն անիմաստ է։ «Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»,–ասել էր վարչապետը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

209
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է. Razm.info
Եթե Ադրբեջանը ցանկանա, Թուրքիան Լեռնային Ղարաբաղ զորք կուղարկի. Ֆուաթ Օքթայ
Վարուժան Ավետիքյան

Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներն ամեն ամիս 100-300 հազար դրամ կստանան

165
(Թարմացված է 23:37 21.10.2020)
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը խոստանում է ապահովել Արցախյան պատերազմի մասնակիցների ընտանիքների արժանապատիվ կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ՀՀ քաղաքացիների ամենամսյա 1000 դրամ վճարումների արդյունքում հիմնադրամում այս տարիների ընթացքում հավաքվել է 60 մլն դոլարին համարժեք դրամ։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցում հայտնեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Այդ գումարն ամբողջությամբ ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին` ապահովելու համար նրանց արժանապատիվ կյանքը»,– ասաց հիմնադրամի տնօրենը։

Փոխհատուցում են ստանում նաև անհայտ կորած զինվորականների ընտանիքները։

«Մենք յուրաքանչյուր ընտանիքի տրամադրում ենք 52-82 մլն դրամ, որը 120-160 000 դոլար է։ Հատուցումը տրամադրվում է 2 եղանակով. առաջինը դա միանվագ վճարն է 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է, կամ առաջին կարգի հաշմանդամ է և 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս ընտանիքի համար բացված հաշվեհամարին փոխանցվում է 100-300 հազար դրամ։ Իսկ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ վճարում ենք կատարում»,– ասաց Ավետիքյանը։

Բացի այդ հիմնադրամին կատարվում են նաև նվիրատվություններ, ուստի Վարուժան Ավետիքյանը կարևորեց հիմնադրամի աշխատանքներին նաև սփյուռքի մասնակցությունը։ Նվիրատվությունների համար հիմնադրամի տնօրենն առաջարկեց այցելել հիմնադրամի 1000+.am պաշտոնական կայք։

Տնօրենը հայտնեց, որ նվիրատվությունների արդյունքում միայն վերջին 3 շաբաթների ընթացքում հավաքվել է 4.5 մլն դրամ։ Այդ գումարի 80 տոկոսը փոխանցվել է Հայաստանից, մնացածը` ԱՄՆ–ից ու ՌԴ–ից։

«Մի փոքր երկիր` Կիպրոսը, որտեղ կա մի փոքր համայնք, առաջին հնգյակում է։ Այնտեղից 240 000 դոլարի վճարում է կատարվել այսօր»,– ասաց Ավետիքյանը։

Զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի. դա շատ ու շատ վտանգավոր է

Հիմնադրամը հանդես է եկել նոր առաջարկով` հնարավորություն տալով տնտեսվարողներին, ցանկության դեպքում, իր աշխատակիցների աշխատավարձերից վճարվող 1000 դրամները կրկնապատկել` դարձնելով 2000։

Հիմնադրամի տնօրենը հայտնեց նաև, որ հիմնադրամի անձնակազմն աշխատում է կամավորական սկզբունքով ու հավաքագրված գումարներից որևէ լումա չի ծախսվում ո՛չ աշխատակազմի, ո՛չ որևէ այլ կարիքների համար։

Բոլորս պարտավոր ենք մեր տղաների կողքին լինել. զոհված զինվորի հոր կոչը

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։
ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն, այս օրենքով, պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջացության հիմնադրամին։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի պաշտոնական կայքի տվյալներով հիմնադրամի ստեղծման պահից առ այսօր հավաքագրվել է 29 519 596 149 դրամ։ Դրանից 27 250 731 040 դրամը պարտադիր վճարումներով, 2 268 865 109` նվիրատվությամբ։ Այս գումարից առ այսօր օգտագործվել է 2 405 165 088 դրամը։

165
թեգերը:
փող, հիմնադրամ, հաշմանդամ, Զոհ, զինծառայող
Ըստ թեմայի
Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է ՀՀ վարչապետի` խաղաղ կարգավորման վերաբերյալ դիտարկումը
Երբեմն թշնամին խոցում է բուժօգնության ավտոմեքենաները. Հովհաննիսյան
Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ