Արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի հետևանքով 7 մարդ է մահացել. նրանցից մեկն ուղեկցող հիվանդություն չի ունեցել

58
(Թարմացված է 11:40 14.10.2020)
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է արձանագրվել։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 5 տղամարդ և 2 կին։ Տղամարդիկ եղել են 57, 62, 56, 68 և 47 տարեկան, իսկ կանայք` 70 և 82։ Բացի 47–ամյա տղամարդուց, մնացածն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 311 է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն առողջացած, 1039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10561 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում:

Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են

58
թեգերը:
հիվանդություն, Հայաստան, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1583)
Ըստ թեմայի
Մահվան ևս 9 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 61 տարեկան է
Կորոնավիրուսը որքա՞ն է մնում թղթադրամի ու հեռախոսի վրա․ նոր ուսումնասիրություն
Մահվան ևս 8 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 58 տարեկան է
Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան

140
(Թարմացված է 08:19 26.10.2020)
Սա սեպտեմբերի 27-ից` ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադար հաստատելու երրորդ փորձն է։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը, Facebook–ի իր էջում վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»,–գրել է նա։

Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ-ը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։ Սա սեպտեմբերի 27-ից` ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, հրադադարի երրորդ փորձն է։

Հոկտեմբերի 22-ից մեկնարկել է Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 25-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 974 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

140
թեգերը:
հրադադար, Պատերազմ, Ադրբեջան, ԱՄՆ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Հրադադար Արցախում
Ըստ թեմայի
Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում
Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի խաղաղ կարգավորմանն Արցախում
Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին
Երևան

Տեղումների դեռ չսպասեք. եղանակի տեսություն

14
(Թարմացված է 15:01 25.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսմամբ` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի արձանագրվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրեմոտ» ծառայությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոր տվյալներ. Արցախի դեմ պատերազմին Ադրբեջանը վաղուց է պատրաստվել և Թուրքիայի աջակցությամբ

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 26–ի գիշերը սպասվում է 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկայնի ժամերին կլինի +24...+26 աստիճան։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

14
թեգերը:
Անձրև, Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում