Արխիվային լուսանկար

Ինչ վիճակում է հայկական ռազմարդյունաբերությունն այս օրերին. մեկնաբանում է նախարարը

1168
(Թարմացված է 17:34 13.10.2020)
Ոչ միայն վերանորոգվում է մշակված զինտեխնիկան, այլև մշակվում են հարվածային և պաշտպանական միջոցներ, այդ թվում՝ հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հայկական ռազմարդյունաբերական ընկերություններնը պատերազմական այս օրերին աշխատում են ուժերի գերլարումով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածվող այն հարցերին, թե ինչ վիճակում է հիմա երկրի ռազմարդյունաբերությունը։

«Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում»,- ռազմարդյունաբերական ընկերությունների աշխատանքի շրջանակը ներկայացրել է նախարարն ու հավելել՝  սա վերաբերվում է նաև հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։

Արշակյանը նշել է, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել։ Նախարարի խոսքով՝ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ արվում է մի քանի անգամ ավելին, քան ծրագրված էր, որպեսզի օր առաջ զինտեխնիկան հասանելի դառնա ՀՀ զինված ուժերի համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

1168
թեգերը:
Արցախյան պատերազմ, Հակոբ Արշակյան, ռազմարդյունաբերություն
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1810)
Ըստ թեմայի
Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է. Բաքուն մարտի է նետում ռեզերվային տեխնիկան
Հայկական ԶՈւ–ն ստիպված է օգտագործել խոշոր տրամաչափի ռազմական տեխնիկա. ՀՀ ՊՆ
ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան
Նիկոլ Փաշինյան

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել

24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի շարք մարզերում փոխմարզպետներ են նշանակվել: Վարչապետի որոշումները տեղադրված են կառավարության պաշտոնական կայքում:

Արարատի մարզպետի տեղակալ է նշանակվել Նորիկ Ամիրխանյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ՝ Ռազմիկ Պետրոսյանը,  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ՝ Հենրիկ Մուրադյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ՝ Մելիքսեթ Պողոսյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ՝ Ալեքսան Ալեքսանյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ՝ Արայիկ Մուրադյանը։

Տիգրան Բալայանը կրկին դեսպան է նշանակվել

24
Ըստ թեմայի
Հերթական ազատումը. պաշտոնից հեռացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետը
ԱԱԾ–ի պաշտոնանկություններն ու ռազմական դրությունը. ո՞ւմ համար է այս «թափանցիկությունը»
Ջալալ Հարությունյանը վիրավոր է. ԱՀ նախագահը նրան փոխարինող է նշանակել. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Զգուշացում. սոցիալական կայքերում շարունակում են վտանգավոր տեղեկություններ հավաքել

157
(Թարմացված է 11:24 30.10.2020)
Facebook-ում կրոնական քարոզիչ ներկայացող անձը տեղեկություններ է հավաքում առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին:

«Մասնավորապես, Facebook–ի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ»,– գրում է ԱԱԾ–ն:

Ծառայությունը նաև հիշեցնում է, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար:

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

ԱԱԾ–ն հանրությանը ևս մեկ անգամ հորդորում է սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց:

157
թեգերը:
ադրբեջանցի, Պատերազմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կիբեռանվտանգություն
Ըստ թեմայի
Սոցիալական ցանցերում վիրավոր զինծառայողների կեղծ ցուցակ է տարածվում
Կեղծ լուրեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ–ն հորդորում է կասկածելի կայքերի չհետևել
Ադրբեջանցիները զոհված հայերի կեղծ ցանկ են հրապարակել. ի՞նչ է խորհուրդ տալիս Մարտիրոսյանը
Флаг с эмблемой Международного Комитета Красного Креста

ԿԽՄԿ–ն աշխատում է Ադրբեջանում մահացած տղամարդու դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ

6
(Թարմացված է 13:41 30.10.2020)
Հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։ 84-ամյա Միշա Մելքումյանն Ադրբեջանում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անում է հնարավորը Ադրբեջանում մահացած հայ գերի 84-ամյա Միշա Մելքումյանի դին հնարավորինս շուտ Հայաստան տեղափոխելու համար։

Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Չեմ կարող ասել, թե երբ կստացվի տեղափոխել, բայց գործընթացն արդեն սկսված է, կողմերի միջև աշխատանքները տարվում են»,– ասաց նա։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենյա Բաբայանը, ով պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Միշա Մելքումյանի կինն է։

Իսկ 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն՝ տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։

Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։

6