Միքայել Մել;քումյան

Ինչու հենց հիմա պետք է ճանաչել Արցախի անկախությունը. Մելքումյանը պատմել է ԵԽԽՎ նիստից

283
(Թարմացված է 15:31 13.10.2020)
Պատգամավորը չի շտապում ոգևորվել Եվրոպայում Թուրքիայի դեմ տրամադրություններից` նշելով, որ ԵԽԽՎ–ում ընդունվող և իրավական ուժ չունեցող քաղաքական որևէ փաստաթղթի սպասելու ժամանակ արդեն չկա։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Արցախի անկախությունը ճանաչելու ճիշտ պահն է, քանի որ զտման վտանգ կա։ Նման տեսակետ է այսօր լրագրողների հտ զրույցում հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, որը հոկտեմբերի 12-ին մինչև ուշ երեկո մասնակցել է ԵԽԽՎ ղեկավար կոմիտեի ընդլայնված նիստին։

Մելքումյանը նախ պատմեց, որ հայկական ու ադրբեջանական պատվիրակություններից ելույթ են ունեցել վեցական անդամ: Հայ խորհրդարանականները պահանջել են դադարեցնել կրակն ու անցնել խաղաղ բանակցությունների:

«Մենք արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից իրականացվում են ահաբեկչական գործողություններ, նաև այն, որ հարձակումներ են լինում Արցախի խաղաղ բնակչության, մշակութային կոթողների նկատմամբ։ Տեղի ունեցողը միջազգային տեռորիզմի դևսևորում է հայ ազգի նկատմամբ»,– ասաց Մելքումյանը:

ԵԽ պատգամավորներն էլ իրենց ելույթներում հիմնականում անդրադարձել են Թուրքիայի մասնակցությանն ու միջազգային ահաբեկչությանը։

«Ելույթները հիմնականում այս մասով սուր էին, որովհետև մի բան է, երբ Հայաստանն ու Ադրբեջանն էին պատերազմում, շատերը այն ժամանակ նետրալ էին մնում, մեկ այլ բան է, երբ խաղի մեջ արդեն Թուրքիան է մտնում, սա արդեն փոխում է դիրքորոշումներն ի վնաս Թուրքիայի»,– ասաց Մելքումյանը։

Բայց եվրոպական այս տրամադրություններից պատգամավորը չի շտապում ոգևորվել` նշելով, որ ԵԽԽՎ–ում ընդունվող և իրավական ուժ չունեցող քաղաքական որևէ փաստաթղթի սպասելու ժամանակ արդեն չկա։

Ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը, Մելքումյանի համոզմամբ, Արցախի անկախության ճանաչումն է։

«Սկզբում մենք մտածում էինք, որ ճանաչումը կարող է վնասել ՄԽ բանակցային գործընթացին, բայց հիմա խաղաղ կարգավորում չկա, ոչ էլ բանակցություն կա։ Հանդիպումներ կան կրակը դադարեցնելու համար, բայց տեսնում ենք, որ դադարեցումը չի ստացվում: Առաջիկա օրերին ընթացքում մեր ժողովուրդը, խորհրդարանը պետք է ճանաչման գործընթացը սկսեն»,- ասաց Մելքումյանը։

Պատգաավորի համոզմամբ` Արցախի անկախությունը ճանաչելու համար այժմ ամենապատեհ պահն է։

«Սա ռեալ վտանգ է, պատերազմ է, էթնիկ զտում է այդ տարածքում»,– ասաց Մելքումյանը։

Նա նաև արձանագրեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, հետևաբար Արցախի անկախության ճանաչումից հետո իրավաբանորեն ավելի հստակ կլինի, թե ում նկատմամաբ է երաշխավոր: Միաժամանակ այդ դեպքում հնարավոր կլինի զուգահեռաբար սկսել նաև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի հաստատման գործընթացը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

283
թեգերը:
անկախություն, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Միքայել Մելքումյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1834)
Ըստ թեմայի
«60 հոգանոց խմբով հարձակվալ են, ու մենք էլ կոտորալ ենք». տեսանյութ հյուսիսային հատվածից
ԿԽՄԿ-ն Արցախում զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել
Հաղթում ենք. փոքրիկ Դավիթը երկու մատով մեքենա է քաշում հանուն հայրենիքի. տեսանյութ
Կապան

Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել

729
(Թարմացված է 22:31 30.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան ու տներ են այրվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Սյունքիի մարզի, մասնավորապես՝ Կապանի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել, ադրբեջանական կողմից հրետանային կրակ է վարվել։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա չմեկնաբանեց այն լուրերը, թե Դավիթ Բեկ գյուղում վիրավորներ կան, տներ են այրվել՝ նշելով, որ կոնկրետ գյուղի հետ կապված տեղեկություններ չունի։

«Եթե զոհեր և վիրավորներ կան, հստակեցնելուց հետո կհայտարարվեն, բայց այս ուղղութամբ այսօր մարտական գործողություններ եղել են։ Ադրբեջանի ԶՈւ հրետանային միջոցներից կրակ է արձակվել այս ուղղությամբ, և կան կոնկրետ հետևանքներ»,- նշեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

729
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Կապան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Հայաստանի տարածքում թշնամու 2 ԱԹՍ է խոցվել․ ՊՆ
Ադրբեջանը հրթիռակոծել է Արցախի 120 բնակավայր, զոհվել են 39 խաղաղ բնակիչ. ՔԿ
Խնդրում ենք չանհանգստանալ. Շենգավիթում փորձարկվում է ձայնային տագնապի համակարգը
Պոմիդոր

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգ է Հայաստանից Ռուսաստան վարակված լոլիկի մատակարարման փաստով

143
Գերատեսչությունում նշել են, որ ստիպված են սահմանափակումներ մտցնել՝ լոլիկի վրա կրկին վարակ հայտնաբերելու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է, քանի որ Հայաստանից Ռուսաստան մատակարարված լոլիկների վրա վտանգավոր վիրուսային հիվանդություն՝ PepMV է հայտնաբերվել։ Տեղեկությունը նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ տեսակապի միջոցով բանակցություններ է անցկացրել ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանի հետ։

«Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստանի տարածք ներմուծված լոլիկների խմբաքանակի մեջ Pepino mosaic virus վարակի հայտնաբերելու կապակցությամբ։ Ավելի վաղ հայ գործընկերներին այդ հիվանդության հայտնաբերման վերաբերյալ ծանուցում է ուղարկվել», - նշած է հաղորդագրության մեջ։

Ծառայությունը խնդրել է հայկական կողմից խստացնել Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի վերահսկողությունը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ կարանտինի ենթակա ապրանքների վրա վիրուսի հայտնաբերման կրկնության դեպքում «Ռոսսելխոզնադզորը» ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Հայաստանից եկող կարանտինի ենթակա մթերքների ներկրման նկատմամբ։

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է երշիկեղենի խմբաքանակը ներկրել Հայաստան

«Ռոսսելխոզնադզորն» առաջարկել է առաջիկայում երկու երկրներում գործող ֆիտոսանիտարական վերահսկողության ոլորտի տեղեկատվական համակարգերի ինտեգրման հարցերով բանակցություններ անցկացնել։ Խորհրդակցության անցկացման օրն ավելի ուշ կհամաձայնեցվի։ Հայկական կողմն իր հերթին կտեղեկացնի ռուսական գերատեսչությանը ձեռնարկած քայլերի մասին։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստան ուղարկվող բուսական արտադրանքի լաբորատոր հետազոտություններ անցկացնելու համարժեք մոտեցումների մշակման հարցում։

Այս շաբաթ Ռուսաստանը հիշատակված վիրուսի պատճառով արդեն արգելել է լոլիկ ներկրել Բելառուսի չորս շրջաններից։

 

143
թեգերը:
վարակ, Ռուսաստան, Հայաստան, պոմիդոր
Ըստ թեմայի
Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից
Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը
Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը

7-8 հոգով 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ջախջախել. տեսանյութ

0
(Թարմացված է 23:36 30.10.2020)
Ուրախ են, որ թույլ չեն տվել իրենց ընկերների թափած արյան տեղում ադրբեջանական դրոշ ծածանվի։

Մինչև հրադադարի լուրը սահման էր հասնում, թշնամին արդեն կրակում էր։ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է նկարահանել Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում։ Ասում են՝ սեպտեմբերի 27-ից սկսած՝ ոչ մի հանգիստ օր չի եղել։

Ամենածանրը սեպտեմբերի 29 -ին էր. բացի հրետանային կրակից, թշնամին որոշեց դիվերսիոն հարձակում իրականացնել։

«Մոտ 200 հոգանոց խումբը, երկու ուղղությամբ բաժանված, հարձակում իրականացրեց։ Առաջինը հարձակվեց այս դիրքի ուղղությամբ, ներթափանցեց խրամատ։ Մոտ 2-3 ժամ տևած մարտից հետո նահանջել են»,- պատմում է զինծառայողներից մեկն ու նշում՝ նահանջ անվանելը չափազանցված է, քանի որ խուճապահար փախչում էին՝ իրենց հետևից նաև զենք, զինամթերք թողնելով։

Փախչել ոչ բոլորն են հասցրել. միջդիրքային տարածությունում թշնամու մարմիններ կան, յոթ դիվերսանտ էլ խրամատում են վնասազերծվել։ Նրանց մարմինները գրեթե մեկ ամիս անց մեր զինծառայողները հողով են ծածկել, քանի որ սկսել էին քայքայվել։

Ասում են՝ դիվերսանտների շարքում միայն ադրբեջանցիներ չէին, տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային։ Զինգրքույկներից են իմացել։ Վնասազերծվածների թվում կապիտան, մայոր, ավագ լեյտենանտ, լեյտենանտ կան։

«Մեր մի ժամկետայինն իրենց 200-300 հոգուն կարող է կանգնեցնել»,- ասում է զինծառայողներից մեկը։

Այս դիրքում կորուստներ էլ են ունեցել։ Ուրախալին այն է, որ դիրքը պահել են, թույլ չեն տվել, որ ընկերների թափած արյան տեղում ադրբեջանական դրոշ ծածանվի։

Կամավորներն էլ են միացել զինծառայողներին։ Խոստանում են՝ թույլ չեն տալու հակառակորդն այս հողին տիրանա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
Ըստ թեմայի
«Բաշնյան» մի 200 մետր թռավ, չէի սպասում. պատմում է Արցախի հերոս զինվորը
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Ոչնչացրել են ադրբեջանական տանկեր, մարտական մեքենաներ, կենդանի ուժ. նորօրյա հերոսները