Կորոնավիրուս

Առողջապահության նախարարությունը ահազանգում է` կորոնավիրուսը կարող է վնասել մեր զինվորներին

92
(Թարմացված է 14:39 13.10.2020)
Երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածումը լուրջ վտանգ է նաև վիրավոր զինվորների համար, քանի որ նրանց վարակման ռիսկը մեծանում է:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, և եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն: Այս մտահոգությամբ հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այս ամենը չի կարող անհանգստություն չառաջացնել: Նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն: Սա լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով երկրում ռազմական դրությունը», - ասել է Հ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Մասնագետի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի ակտիվ տարածումը լուրջ վտանգ է նաև վիրավոր զինվորների համար, քանի որ նրանց վարակման ռիսկը մեծանում է: Նշվում է, որ չնայած հիվանդանոցներում արվում է հնարավոր ամեն ինչ՝ նվազեցնելու հիվանդանոցի ներսում վարակվելու ռիսկը, վիրավոր զինվորը կարող է վարակվել հիվանդանոցի ճանապարհին:

Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը

Նշենք, որ հոկտեմբերի 13–ի ժամը 11։00-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 57 566 մարդ։ Վերջին մեկ օրում թեստի դրական պատասխան է ստացել 745 մարդ, գրանցվել է մահվան 8 դեպք։

92
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, հիվանդանոց, զինծառայող, Արցախ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1596)
Ըստ թեմայի
Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա կնոջ մոտ COVID-19 է հայտնաբերվել
«Ճամփորդիր առանց COVID-19-ի». Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ-ում տեղաշարժի սահմանափակումներից
Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանն էլ գրավի դիմաց ազատ արձակվեց

210
(Թարմացված է 13:39 29.10.2020)
ՀՀ ֆինանսների նախկին նախարարի պաշտպանական կողմը իր վստահորդի նախաձեռնությամբ այս փուլում ձեռնպահ կմնա հավելյալ մեկնաբանություններից։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պեկ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյանների փաստաբանական խումբը։

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության համար և նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյա»,– ասված է փաստաբանների տարածած հայտարարության մեջ։

Փաստաբաններն իրենց գոհունակությունն են հայտնում` նշելով, որ այս անգամ արդարությունը վեր է գտնվել ամեն ինչից։
Այդուհանդերձ, նրանք նշում են, որ Գագիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ իրենք այս փուլում ձեռնպահ են մնում հավելյալ մեկնաբանություններից` պայմանավորված ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև թշնամու կողմից իրավական վեճերի հնարավոր տարընթերցման ու ոչ հօգուտ Հայաստանի միջազգային հեղինակության ներկայացման ռիսկերով։

Հիշեցնենք` 2014-2016թթ–ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար: Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Խաչատրյանը կալանավորվել էր 2019 թվականի օգոստոսի 30–ին։

Նշենք, որ ավելի վաղ 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

 

 

210
թեգերը:
կալանք, գրավ, Գագիկ Խաչատրյան
Ըստ թեմայի
ՀՀ Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց
«Մի քանի հատոր են կազմում Գագիկ Խաչատրյանի հիվանդությունները». դատական նիստը հետաձգվեց
ԱԳՆ

Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը․ ԱԳՆ

48
(Թարմացված է 13:15 29.10.2020)
ՀՀ ԱԳՆ-ն շեշտում է, որ խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։

«Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ»,- նշված է ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ն շեշտում է, որ խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

«Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։

Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

48
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ մի ամբողջ թաղամաս է վնասվել. տեսանյութ
Ստեփանակերտի հրետակոծված ծննդատունն առանց մեկնաբանության. տեսանյութ
Ադրբեջանը 5 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ
Քիմ Քարդաշյան

«Իմ բախտը պարզապես բերել է, որ ես հայ եմ ծնվել»․ Քիմ Քարդաշյան

10
(Թարմացված է 13:48 29.10.2020)
Աշխարհահռչակ հայուհին ամեն կերպ աջակցում է Հայաստանին և Արցախին։ Նա արդեն մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և կոչ արել իր միլիոնավոր հետևորդներին նվիրատվություն անել Արցախի համար:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երբեք չի թաքցրել իր հայկական արմատները և հիմա էլ հպարտությամբ է խոսում այդ մասին։ Նա ծննդյան օրը նաև շապիկներ է նվեր ստացվել, որոնցից մեկի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։

Instagram story Ким Кардашьян
Instagram story Ким Кардашьян

«Ես այնքան ոգևորված եմ, պարզապես նայեք այս գրվածքին։ «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։ Դուք լիովին իրավացի եք, սա կատարյալ ճշմարտություն է», - տեսանյութում ասում է Քիմը։

«Ծննդյանս օրվա լավագույն նվերը». ինչու է Քարդաշյանը շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսին

Աշխարհահռչակ հայուհին ամեն կերպ աջակցում է Հայաստանին և Արցախին։ Նա արդեն  մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և կոչ արել իր միլիոնավոր հետևորդներին նվիրատվություն անել Արցախի համար։

10
թեգերը:
ԱՄՆ, հայ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Ադրբեջանցի օգտատերերը ծիծաղելի պատերազմ են սկսել Քարդաշյանի դեմ. հայերն անցել են հակագրոհի
Քարդաշյանը հորդորում է հետևել իր օրինակին. նա 1 մլն դոլար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին
Քիմ Քարդաշյանը «սառեցնում է» սոցցանցերի անձնական էջերը. ի՞նչը նրա սրտով չէ