ԵԱՏՄ գագաթնաժողով. արխիվային լուսանկար

Ինչպես պետք է աշխատի բիզնեսը ԵԱՏՄ-ում. Մոսկվայի ու Երևանի փորձագետներն ուղիներ են նշում

56
(Թարմացված է 16:56 12.10.2020)
Փորձագետները կարծում են, որ կոոպերացիոն շղթաները կարելի է մշակել բոլոր հինգ երկրների ընդհանուր նպատակների հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական միության երկրներում բիզնեսները պետք է ոչ թե հակամարտության մեջ լինեն միմյանց հետ, այլ համագործակցեն․ այդպես կոոպերացիոն նախագծեր կստեղծվեն։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Татул Манасерян во время видео-моста Ереван - Москва (12 октября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյան

Կոոպերացիան պետք է լինի ոչ թե արհեստական, այլ բխի առաջնահերթություններից, իսկ առաջնահերթություններն իրենց հերթին ձևավորվում են ԵԱՏՄ ընդհանուր նպատակների հիման վրա, օրինակ՝ պարենային անվտանգության։ Միության երկրներն ունեն նման ներուժ և՛ գյուղատնտեսական արդյունաբերության, և՛ մտավոր անվտանգության ոլորտում, և՛ արդյունաբերության մեջ։

«Եվրամիությունում նման հաջող կոոպերացիայի օրինակներ կան։ Ամենահայտնին Airbus-ն է, որտեղ ավելի քան 20 երկիր է համագործակցում։ Դա իսկական կոոպերացիա է։ Ցավոք, մեր բիզնեսներն ավելի շատ դուրս են մղում միմյանց, քան փորձում են համագործակցել», - ասաց նա։

Տնտեսագիտության դոկտոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ Ազա Միհրանյանն իր հերթին խոսեց կոորդինացված արդյունաբերական քաղաքականության ներուժի մասին։ Ճիշտ է՝ արդյունաբերական սեկտորի շահերը շարունակում են տարբեր ուղղվածություն ունենալ։ Հումքի սեկտորը դեռ շահագրգռված է մատակարարումներ իրականացնել երրորդ երկրներ, ինչը երբեմն ավելի ձեռնտու է լինում։

Ճիշտ է՝ կան օրինակներ, երբ կոոպերացիան բարեհաջող զարգանում է։ Ամենաակնհայտը ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամն է։ Մանասերյանն ավելացրեց, որ Ղրղզստանում ներկայիս քաղաքական դժվարությունների ավարտից հետո կարելի է մտածել այդ նախագծերի հետագա զարգացման ուղղությամբ։

Քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նշեց, որ Ռուսաստանը եղել ու մնում է Հայաստանից պատրաստի ապրանքի սպառման գլխավոր շուկան։ Ռուսաստանում, աստիճանաբար նաև ԵԱՏՄ այլ շուկաներում, կանոնավոր իրացվում է ոչ թե հումքը, այլ պատրաստի հայկական ապրանքը։

ՀՀ արդյունաբերական ներուժի վերականգնումը հնարավոր է միայն ԵԱՏՄ-ի շրջանակում. Սաֆարյան

Զբոսաշրջության ոլորտը նույնպես շատ է շահում այն բանից, որ Հայաստանը մնում է ռուսաստանցիների սիրելի հանգստյան վայրերից։ Ռուսաստանցիների մուտքը Հայաստան հնարավորինս պարզեցված է։ Այդ պատճառով, Սաֆրաստյանի խոսքով, կորոնավիրուսի համավարակից հետո կարելի է հույս ունենալ, որ Ռուսաստանի ու ԵԱՏՄ այլ երկրների հետ փոխադարձ այցելությունների թիվը կաճի։

Հիշեցնենք՝ Հայաստանը Եվրասիական միության անդամ է դարձել 2015 թվականի հունվարին։ ԵԱՏՄ երկրները Հայաստանի պատրաստի ապրանքի (միրգ ու բանջարեղեն․ պահածոներ, գինի ու կոնյակ, հագուստ ու փոքր ծավալով նաև այլ արդյունաբերական ապրանքներ) ամենախոշոր գնորդներն են։

«ԵԱՏՄ-ն ապացուցեց իր կենսունակությունը»․ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին

56
թեգերը:
Թաթուլ Մանասերյան, Հայաստան, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), տեսակապ, բիզնես
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (212)
Ըստ թեմայի
Ինչ է ՀՀ–ին տվել ԵԱՏՄ անդամակցության 5 տարին
ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումների նոր կարգեր են գործելու․ փոխնախարար
Համավարակի պայմաններում պետք է ավելի ուժեղացնել ԵԱՏՄ համագործակցությունը. Փաշինյան
Շտապօգնություն

Ավտովթար Արմավիրում. 49–ամյա վարարդը մահացել է

23
(Թարմացված է 08:36 26.10.2020)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 25-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Սեյրան Խ․) բախվել է «Daf» մակնիշի կցորդչին (վարորդ՝ Սամվել Ա․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Սեյրան Խ․-ին (ծնված 1971 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ և մահացել է:

23
թեգերը:
վարորդ, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար, Արմավիր
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան
Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Գորիսի կարի արտադրամասում

Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար

115
(Թարմացված է 08:30 26.10.2020)
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանը իրենց ծառայությունների համար գումար չեն վերցնում, ուստի կամավորներն այլ տարբերակ են գտնում շնորհակալություն հայտնելու։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, ինչպես և Հայաստանի բոլոր քաղաքները, սեպտեմբերի 27-ից հետո ապրում է պատերազմական կյանքով։  Բնակիչները ռազմաճակատի համար օգնություն են հավաքում, աջակցում Արցախից ժամանակավոր տեղափոխված ընտանիքներին, ինչպես նաև ամեն կերպ օգնում կամավորներին։ Օրինակ` կարի փոքր արտադրամասը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, պատերազմի սկզբից անվճար համազգեստ է կարում զինվորականների համար։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն իրենց կարի արտադրամասում

«Ամբողջ Գորիսը, ամբողջ Սյունիքը գիտի, որ մենք հիմա անվճար ենք աշխատում։ Անում ենք ամեն ինչ. և՛ զրոյից համազգեստ ենք կարում, և՛ նորոգում ենք հինը։ Ամենակարևորը` հեծանակ (շևրոն) ենք կարում` վրան նշելով արյան խումբը։ Այստեղ մի ամբողջ դարակ հեծանակ կար, տղաները գրեթե բոլորը տարել են», – պատմում է արտադրամասի սեփականատեր Գայանե Գուդրունցը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանն իրենց կարի արտադրամասում

Արտադրամասում  նաև զինվորական պարագաների խանութ է գործում։ Գայանե Գուդրունցն ու նրա ամուսինը` Արտուշ Համբարձումյանը, իրենց գործը սկսել են 7 տարի առաջ։ Բայց այս օրերին խանութից գրեթե դուրս չեն գալիս. աշխատանքը շատ է։

«Ցավդ տանեմ». Եվգենի Կիսինն իր հոնորարը փոխանցել է Արցախի մանուկների օգնության ֆոնդին

«Տեսնո՞ւմ եք պատուհանագոգին դրված ծաղիկները։ Չորս օր առաջ զինվորներից մեկը բերեց։ Ուզում էր վճարել, չհամաձայնեցինք, որոշեց այսպես հայտնել իր շնորհակալությունը։ Հետաքրքիր է, որ ծաղիկներն այս ընթացքում չեն թոշնել ընդհանրապես», – ասում է Գուդրունցը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Զինծառայողի նվիրած վարդերը

Այս մարդիկ, ինչպես և Հայաստանում գրեթե բոլորը, առաջնագծում հարազատներ ունեն։ Պատերազմի առաջին օրերին Արցախ մեկնեց Արտուշ Համբարձումյանի եղբայրը` Աշոտը, մեկնեցին նաև նրանց զարմիկները։ Նրանց որդին դեռ Գորիսում է, Արցախից տեղափոխված ընտանիքներին է տեղավորում Սյունիքի գյուղերի ժամանակավոր կացարաններում։ Մեր զրույցի պահին նա Խնձորեսկում էր, ուր արդեն արցախցի մի քանի ընտանիք է տեղափոխել։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գորիսի կարի արտադրամասը

«Թող խաղաղությունը շուտ գա, ու ամեն ինչ ավարտվի մեր հաղթանակով։ Մենք դրա համար պատրաստ ենք անել ամեն ինչ», – ասում է Համբարձումյանը։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն իրենց կարի արտադրամասում

Զույգը հիշում է, որ 90-ականներին` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Գորիսը թիկունքի ակտիվ կետերից մեկն էր։ Ինչպես և 30 տարի առաջ, այսօր էլ ամբողջ քաղաքը «մոբիլիզացվել» ու երկրորդ ռազմաճակատ է դարձել. այն մեկը, որտեղ մարտեր չեն ընթանում, բայց յուրաքանչյուր քաղաքացու ուսերին մեծ պատասխանատվություն է ընկած։

В семейном ателье в Горисе бесплатно шьют форму для добровольцев
© Sputnik / Asatur Yesayants
Գայանե Գուդրունցն ու Արտուշ Համբարձումյանն իրենց կարի արտադրամասում
115
թեգերը:
կամավոր, արտադրություն, Զինվոր, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Գորիս
Ըստ թեմայի
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին
Ադրբեջանը «խոցել» է դեռ 15 տարի առաջ խոցված ինքնաթիռը. հերթական կեղծարարությունը
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Последствия ночного ракетного обстрела Степанакерта (17 октября 2020). Карабах

Ադրբեջանը հետագա սադրանքների համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ՊԲ

0
(Թարմացված է 08:47 26.10.2020)
Արցախի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանական կողմի Twitter-ում արված հրապարակումները։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս ժամը 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը։ Նման դիտարկում է արել Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»,– հայտնում է Ստեփանյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում` ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։

Հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ-ը հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում նոր հումանիտար հրադադար հաստատելու մասին։ Սա սեպտեմբերի 27-ից` ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո, հրադադարի երրորդ փորձն է։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

0
թեգերը:
Ադրբեջան, Շուշան Ստեփանյան, հրադադար, ԱՄՆ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան