Արսեն Թորոսյան

Ադրբեջանի ագրեսիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը. Թորոսյանի նամակը` ԱՀԿ տնօրենին

126
(Թարմացված է 12:30 12.10.2020)
Արսեն Թորոսյանը հորդորել է քայլեր ձեռնարկել, քանի որ Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին։

ԵՐԵՎԱն, 12 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության Արսեն Թորոսյանը բաց նամակով դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին` Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19-ի երկրորդ ալիքի սրումը կանխելու համար:

«Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 համավարակի դեմ, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին լայնածավալ օդային, հրթիռային և ցամաքային գրոհներ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքներն ու դպրոցները։ Այդ ամենի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր և ավերածություններ քաղաքացիական բնակչության շրջանում»,–գրել է Թորոսյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին և նպաստում է վիրուսի տարածմանը:

Թորոսյանը հայտնել է նաև, որ ԼՂ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական հարձակումը, որն իրականացվել է անմիջականորեն Թուրքիայի և Թուրքիայի կողմից սատարվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, հանգեցրել է տարածաշրջանում հակամարտության ամենաուժեղ և կործանարար սրմանը 1990-ականներից ի վեր:

Թորոսյանը տեղեկացրել է, որ վիրավորներին օգնելու համար իրենց ծառայությունը կատարելիս զոհվել են նաև մի շարք բուժաշխատողներ: Նա հիշեցրել է` հոկտեմբերի 11-ին, երբ հայտարարված է հրադադար, նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենան։

Թորոսյանը հորդորում է ԱՀԿ–ին միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մարդասիրական աղետը կասեցնելու և COVID-19-ի երկրորդ ալիքի սրացումը կանխելու համար։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրսով վարակվածության ցուցանիշերը զգալիորեն բարձրացել են։ Եթե մինչև ռազմական դրությունն օրական 200-250-ի սահմաններում էր վարակվածության տարածումը, ապա այժմ 600-700-ի շեմին է։

126
թեգերը:
ագրեսիա, Ադրբեջան, Արսեն Թորոսյան, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1596)
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 370–ով
Ադրբեջանը կրկին նախահարձակ գործողությունների է անցել տարբեր ուղղություններով
Կորոնավիրուսը որքա՞ն է մնում թղթադրամի ու հեռախոսի վրա․ նոր ուսումնասիրություն
ՀՀ պաշտպանության նախարարություն

Երկու Սու-25–ի վերաբերյալ տեղեկությունը սուտ է. ՀՀ ՊՆ

53
(Թարմացված է 14:56 29.10.2020)
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքը չի ուշացել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հայտնում է, որ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռ է ոչնչացրել, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունը։

«ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է»,– Facebook–ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

53
թեգերը:
ինքնաթիռ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Բաքուն Երևանին մոտ 30 դի է հանձնել
Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո
Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան

58
(Թարմացված է 14:51 29.10.2020)
ՀՀ վարչապետը գրել է, որ Արցախում ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով շարունակվում են ինտենսիվ մարտական գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում գրառում է արել` աշխարհի ուշադրությունը հրավիրելով Արցախի խաղաղ բնակավայրերում տեղի ունեցող հայերի էթնիկ զտումների վրա։

«Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքերը ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ մարտական գործողությունները ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Արցախի խաղաղ բնակավայրերում», -գրում է Փաշինյանը։

Նա նաև հայտարարում է, որ այդ ահաբեկչությունների նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումներն են։

Նշենք, որ Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։ Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Այս պահին էլ պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։

Քիչ առաջ ԱՀ ՊԲ–ն էլ հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

58
թեգերը:
Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բաքուն Երևանին մոտ 30 դի է հանձնել
Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո
Ադրբեջանցիների խոցված տանկերն ու զրահատեխնիկան. տեսանյութ

Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից

0
(Թարմացված է 15:09 29.10.2020)
Տեսանյութում երևում է, թե ինչ իրարանցում է տիրել բուժհիմնարկում ու ինչ սարսափ են վերապրել բուժանձնակազմն ու պացիենտները` Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը բացառիկ տեսանյութ է հրապարակել հոկտեմբերի 28-ին հրետակոծված Ստեփանակերտի հիվանդանոցից։ Տեսանյութը նկարահանվել է հենց հրետակոծության պահին։

Դրանում երևում է, թե ինչ իրարանցում է տիրել բուժհիմնարկում ու ինչ սարսափ են ապրել բուժանձնակազմն ու պացիենտները։

Կադրերում սարսափահար, լացող ու աղոթող կանայք են, միջանցքներում` հնարավոր ամենաանվտանգ տարածքներում պատսպարված մարդիկ։

Իսկ այդ նույն պահին վիրահատարանում բժիշկները չեն ընդհատում կատարվող վիրահատությունը` իրենց կյանքը ստորադասելով վիրավոր զինվորի կյանքը փրկելու իրենց առաքելությանը։

Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը

Նշենք, որ Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։

Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունն ու դրա հարևանությամբ գտնվող հիվանդանոցը։ Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

0
թեգերը:
հրթիռակոծություն, ծննդատուն, վիրահատություն, Ստեփանակերտ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Մեր պատասխանը Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը. Երևանում նոր արցախցի է ծնվել
Ադրբեջանը 5 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ
Ներկա պահին թշնամին «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը