Շուշան ստեփանյան. արխիվային լուսանկար

Չշփոթել. Շուշան Ստեփանյանի անունով Twitter-ում կեղծ էջ է բացվել. տարբերությունը մեկ տառ է

685
(Թարմացված է 14:23 11.10.2020)
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ ՊՆ խոսնակի իրական էջն է https://twitter.com/ShStepanyan, կեղծը՝ https://twitter.com/ShStepanyans:

ԵՐԵՎԱն, 11 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի անունով Twitter-ում կեղծ էջ է բացվել հետևյալ հասցեով` https://twitter.com/ShStepanyans: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ինքը` Ստեփանյանը։

Նշենք, որ հետևորդներին շփոթեցնելու նպատակով այն իր կառուցվածքով ու ձևավորմամբ շատ նման է Շուշան Ստեփանյանի իրական էջին:

ՊՄ մամուլի խոսնակն օգտատերերին հորդորում է աջակցել սոցիալական կայքի ղեկավարությանը տեղյակ պահելու կեղծիքի մասին և չշփոթել այն իր իրական էջի հետ:

Կեղծիքը բացահայտել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

«Խնդրում ենք չշփոթել։ Իրականը https://twitter.com/ShStepanyan, կեղծը՝ https://twitter.com/ShStepanyans»,- հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Նշենք, որ Արցախում սադրած լայնածավալ ռազմական գործողություններին զուգահեռ`թշնամին նաև տեղեկատվական պատերազմ է վարում, որին դիմագրավելը պակաս կարևոր չէ հայկական կողմի համար։ Ադրբեջանցիներն ապատեղեկատվություն են տարածում ոչ միայն հազարավոր կեղծ էջերի միջոցով, այլև արդեն որերորդ անգամ դիմում են նաև այսպիսի միջոցների` իրենց համար ցանկալի կեղծ լուրերը հայ պաշտոնյաների «բերանով» տարածելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

685
թեգերը:
Twitter, Ադրբեջան, տեղեկատվական պատերազմ, Շուշան Ստեփանյան
Ըստ թեմայի
Facebook–ի ո՞ր էջերով են կեղծ տեղեկություններ տարածվում. ԱԱԾ–ն զգուշացնում է
Ուշադիր եղեք. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ է ստեղծվել
Facebook-ն ավելի քան 8 հազար ադրբեջանական էջ է արգելափակել Instagram-ում
Տիգրան Արմենակյանը

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

783
(Թարմացված է 01:37 26.10.2020)
Նրանք առանց երկմտելու որոշեցին մեկնել Արցախ պատերազմական գործողությունների հենց սկզբից։ Հայ մարզիկներն իրենց հաղթանակներով դեռ մեզ շատ կուրախացնեն, բայց այդ հաղթանակները կերտելու համար մարզիկները դեռ պետք է պայքարեն առաջնագծում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի- Sputnik. Բազմաթիվ մարզիկներ, մարզիչներ, մարզական գործիչներ այս օրերին մեկնեցին Արցախ` առաջնագիծ։ Մեր խիզախ զինվորականների կողքին հերոսացան ու հավիտենության ճանապարհը բռնեցին նրանցից շատերը։ Այն հոգևոր ուժը, որը մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին մարզադահլիճներում ուղղորդել է դեպի հաղթանակ, այժմ էլ օգնեց նրանց դառնալ հայոց ամուր բռունցքի մի մասը։

Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի առաջնագիծ մեկնելուն շատերը դեմ էին, բայց զգալով նրա որոշման անսասանությունը, տեղի տվեցին։

Армянские спортсмены-добровольцы в Карабахе
© Photo
Մարզիկներն Արցախում

Նա ու բռնցքամարտի դեռահասների Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Արմենակյանն ասում են, որ հերոսություն չեն արել՝ մեկնելով առաջնագիծ հայրենիքը պաշտպանելու։

Արցախից վերադարձած մարզիկները Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել են իրենց որոշման և այնտեղ անցկացրած օրերի մասին։

«Ես հայ եմ ու պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը, եթե դրա կարիքը կա։ Շատերը դեմ էին, որ մեկնեմ առաջնագիծ։ Բայց, հայրս, որ «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է, տեղի տվեց, ու ես իր հետ մեկնեցի Արցախ։ Ինչով կարողացել եմ, օգնել եմ։ Սպորտը յուրաքանչյուր մարզիկին կոփում է նաև հոգեպես։ Այն որակները, որոնք ստացել եմ գորգի վրա կամ մարզադահլիճում, օգտագործեցի նաև առաջնագծում»,- ասում է Հարությունյանը`ընդգծելով, որ մեր զինվորականներն իրոք «դուխով» կռիվ են տալիս, ու նրանց կողքին ընկրկել պարզապես հնարավոր չէ:

Երբ հայտնի դարձավ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել աշխարհի առաջնությունը անցկացնել դեկտեմբերին, հրամանատարները կարողացան համոզել Արսենին արդեն մտածել սպորտի մասին։ Ու նա վերադարձավ Երևան։

«Յոթ օրվա ընթացքում շատ բաներ տեսա, բայց փառք Աստծո, ոչ մի բանից չվախեցա։ Հետո հրամանատարներն ինձ ասեցին, որ ժամանակն է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը։ Հիմա մեր եռագույնը պաշտպանելու այլ տարբերակ ունեմ, ու պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը, չնայած ինչով կարողանում եմ, այժմ էլ եմ օգնում առաջնագծի մեր հերոսներին», - պատմում է Եվրոպայի չեմպիոնը։

Պատերազմի առաջին օրերից Արցախ մեկնեց նաև Հայաստանի բռնցքամարտի դեռահասների հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Արմենակյանը։

Армянские спортсмены-добровольцы в Карабахе
© Photo
Մարզիկներն Արցախում

«Ֆիզիկապես ուժեղ ու պատրաստ մարդ եմ։ Մտածեցի` որ ես չգնամ, էլ ո՞վ գնա։ Մեկնեցի ու իմ հետախույզ ընկերների պատրաստվածությունն ու բարձր մարտական տրամադրվածությունը տեսնելով` ես էլ կրկնապատիկ ոգևորվեցի։ Շատ արագ հարմարվեցի ամեն ինչին, զգացի, թե ինչ է նշանակում ռազմական վարպետությունը»,–պատմում է Արմենակյանն ու ավելացնում, որ մարտի դաշտում էլ զգացել է այն, ինչը ռինգում` միակ նպատակը հաղթելն է։

Մարզիչին շատ են ոգևորել մեր զինվորականների խելացի և ուժեղ քայլերն ու գործողությունները։ Նրանք էլ ավելի են ամրապնդել Արմենակյանի միտքը` մեզ հաղթել հնարավոր չէ։

Թե ինչքան կարևոր է զինվորականների, մասնավորապես հետախույզների ճիշտ պատրաստվածությունը, Արմենակյանը հասկացավ Արցախում։

«Հանձնարարություն կատարելու համար մենք ոտքով մեկ օրում անցանք մոտ 80 կմ։ Հասկացա, որ զինվորական հանդերձանքով ու պատերազմական իրավիճակում այդքան քայլել ոչ բոլորն են  կարող։ Իսկ իմ ռազմական ընկերների ոգևորությունն ինձ ուժ էր տալիս։ 18-19 տարեկան մեր հերոս տղերքն անում էին անհնարինը։ Զարմանալու շատ օրինակներ կան, որոնք կարծում եմ` կիմանանք հաղթական ավարտից հետո»,–փակագծերը շատ չի բացում Արցախից նոր վերադարձած մարզիչը։

Նա հիշում է, որ 2019 թվականի Եվրոպայի դեռահասների առաջնությունում հայ բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը ադրբեջանցու հետ մենամարտում առաջին ռաունդից հետո կերպարանափոխվեց ու, հոգևոր վերելք ապրելով, հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։

Կրակի տակ տարհանել է վիրավորներին. շարքայինից մինչև սպա նոր հերոսներ ունենք

Մեզ հետ զրույցի վերջում թե՛ Արսեն Հարությունյանը, թե՛ Տիգրան Արմենակյանը  տխրեցին` հիշելով զոհված մարտական ընկերներին... բայց միևնույնն է` երկուսն էլ հիմա էլ ավելի վստահ են, որ Հաղթելու ենք։  

783
թեգերը:
կամավոր, հերոս, մարզիչ, մարզիկ, Ադրբեջան, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի. դա շատ ու շատ վտանգավոր է
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արցախի նախագահ
Ադրբեջանցիներն ահաբեկիչներից խլում են հեռախոսներն ու անձնագրերը. Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում

630
(Թարմացված է 22:52 25.10.2020)
ԵԱՀԿ համանախագահները պետք է աջակցեն խաղաղապահների տեղակայման գործընթացին՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ստեղծված իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում, տեղեկացնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

«Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ»,- ասել է նա։

Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան:

«Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը կողմ է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը

Փաշինյանը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչները, նաև տեղեկություններ կան Պակիստանից եկած զինյալների մասնակցության մասին։ Այս իրավիճակում արցախահայությունն այլ ընտրություն չունի, քան բոլոր հնարավոր միջոցներով և մինչև վերջ պաշտպանվելը այնքան ժամանակ, քանի դեռ հարցը դիվանագիտական որևէ լուծում կստանա։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա»,- հայտարարել է վարչապետն Փաշինյանն ու հավելել, որ Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր: Նա շեշտել է՝ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, վարձկաններ, ահաբեկիչներ է տեղափոխում հակամարտության գոտի, այստեղ «ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը»։

Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան

«ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝
1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,
2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։

630
թեգերը:
խաղաղապահ, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպելու տարբերակը
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
«Ջախջախելու ենք». Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. տեսանյութ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան

Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին

0
(Թարմացված է 00:45 26.10.2020)
Մակրոնը կարծում է, որ «իսլամը պետք է ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է իսլամական որոշ պետությունների այն կոչերին, թե պետք է բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունն այդպիսի կոչերն անվանել է անմարդկային և ընդգծել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել նման գործողությունները:

«Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում վերջին օրերին կոչեր են հնչել բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը, հատկապես՝ ագրոպարենային ապրանքները, ինչպես նաեւ ավելի ընդհանուր կոչեր են հնչել՝ ցույցեր անցկացնել Ֆրանսիայի դեմ։ Դրանք ատելության արտահայտություններով են ուղեկցվում և հրապարակվում են սոցիալական ցանցերում», — նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է վերջ տալ «ծայրահեղական փոքրամասնության կողմից օգտագործվող» եւ Փարիզի դեմ ուղղված հարձակումներին:

Դեկտեմբերին Ֆրանսիայում կներկայացվի օրինագիծ, որն ուղղված է անջատողականության դեմ պայքարին։ Նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարելով նախաձեռնության նախապատրաստման մասին, խոսել է երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ այդ կրոնը պետք է ազատել «օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը, նրան խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության կորուստ ունի։

0
թեգերը:
բոյկոտ, իսլամ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին