Արմեն Սարգսյան

Թուրքիան ունի՞ կանաչ լույս ՆԱՏՕ-ից. ՀՀ նախագահը հարց է հղում դաշինքի անդամ երկրներին

556
(Թարմացված է 21:08 09.10.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց ձայնը լսելի կդարձնեն և Թուրքիայի վրա ճնշում կգործադրեն:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Bloomberg միջազգային լրատվական գորածակալությանը:

Ռուսատանում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ու դրանից ունեցած սպասելիքների մասին խոսելիս` ԱրմենՍարգսյանն ասել է, որ նրանք «մութ սենյակ» են մտնելու և սկսելու են բանակցություններն ու խոսելու են հրադադարի մասին: «Սակայն ես ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին այդ հանդիպումը կազմակերպելու համար, քանի որ այսօր բացարձակ անհրաժեշտություն է դադարեցնել հրետակոծությունը և կռիվը: Գործ ունենք մեծ հումանիտար ճգնաժամի հետ, պատերազմը հարվածում է քաղաքացիական բնակչությանը: Ուստի, շնորհակալ եմ նրանց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի կառավարությանը: Հուսով եմ՝ հնարավոր կլինի հասնել հրադադարի»,- ասել է նախագահը:

Խոսելով Թուրքիայի ռազմական ներգրավվածության մասին` նախագահն ասել է. «Ո՛չ ես, ո՛չ իմ կառավարությունը կարիք չունենք ներկայացնել ապացույցներ, քանի որ դրանք ակնհայտ են, դրանք ադրբեջանական կողմի, ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների մեջ են, տեսանյութերում ու լուսանկարներում, ինտերնետային կայքերում: Անգամ տարբեր երկրների, այդ թվում և Ռուսաստանի հետախուզական ծառայությունները հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքում կան Թուրքիայի կողմից բերված իսլամիստ ահաբեկիչներ: Եվ այս ամենը թուրքական զինուժի, դրոնների, անգամ F-16 կործանիչների ներկայությամբ, որոնք ևս օգտագործվում են»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ՀՀ նախագահը նրանց հորդորել է լրջորեն մոտենալ այս ամենին, քանի որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ ՆԱՏՕ-ի անդամը մասնակցում է երրորդ կողմերի հակամարտության մեջ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն:

«Արդյո՞ք Թուրքիան ունի կանաչ լույս ՆԱՏՕ-ից: Եթե այո, ապա մենք պետք է տեղյակ լինենք, եթե ոչ, ապա հուսով եմ, որ մեր գործընկերները ՆԱՏՕ-ում իրենց ձայնը լսելի կդարձնեն և Թուրքիայի վրա ճնշում կգործադրեն՝ ասելով, որ նա չպետք է ներգրավվի այս հակամարտության մեջ: Նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, նույնիսկ բարդացնում է իրավիճակը»,- ասել է Սարգսյանը:

Պաշտոնական Քաբուլը դեմ է, որ վարձկան ահաբեկիչները տեղափոխվեն Ադրբեջան. Ոսկանյան

Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին  հարցին ՀՀ նախագահը պատասխանել է, որ եթե պատերազմը շարունակվի, հնարավոր է, որ Հայաստանին այլ ընտրություն չմնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու միջազգային հանրությանը հորդորել նույնպես ճանաչել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան  վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։  Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆռանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոռում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։

556
թեգերը:
ահաբեկիչ, վարձկաններ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Թուրքիա, ՆԱՏՕ, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Շուշիի եկեղեցու հրետակոծումն արդարացրած Կադիրովային չեն ազատել ՏԱՍՍ-ում զբաղեցրած պաշտոնից
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին կադրերը. տեսանյութ
«Մեր դիրքերը վերականգնել ենք, ու դեռ մի բան էլ ավելի». նոր տեսանյութ առաջնագծից
Կարմիր Խաչ

Բաքուն Երևանին մոտ 30 դի է հանձնել

563
(Թարմացված է 14:34 29.10.2020)
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Տեղեկությունը հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Հայկական կողմին են փոխանցել նաև հադրութցի 85-ամյա Եվգենի Բաբայանին, որին գերի էին վերցրել ադրբեջանական ուժերի հարձակման ժամանակ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

563
թեգերը:
զինծառայող, Դիակ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայկական կողմը խոցել է Ադրբեջանի «Սմերչը»․ տեսանյութ
Ադրբեջանի ոճիրները հանդիպելու են Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը․ ԱԳՆ
Աթաթուրքի անվան օդանավակայան

Ավելի քան հարյուր ՀՀ քաղաքացի Թուրքիայից Հայաստան են վերադարձել

56
(Թարմացված է 14:19 29.10.2020)
Թուրքիայում հրատարակվող հայկական պարբերականի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ ՀՀ քաղաքացիները հայրենիք են վերադառնում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 142 ՀՀ քաղաքացի հոկտեմբերի 28-ին հայրենիք են վերադարձել։ Տեղեկությունը Twitter–ի էջում հայտնել է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը։

«Մենք կորցնում ենք։ Մենք բոլորս ենք կորցնում, խաբվում ենք», - գրել է նա։

​Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունները սկսվելուց հետո հայերի հանդեպ սպառնալիքներն ավելացել են։

Նա ավելացրել է, որ Թուրքիայի իշխող «Արդարության ու զարգացման կուսակցությունը» Թուրքիայում սովորական է դարձրել ատելության մթնոլորտը։

Ստամբուլում մոտ 40 հազար հայ է ապրում։ Ստամբուլի հայ համայնքը Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների ամենամեծ համայնքն է։ Ընդհանուր առմամբ` երկրում 60 հազար հայ է ապրում։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախում մարտական գործողությունների սկսելուց հետո Ստամբուլի հայկական թաղամասերում ադրբեջանական դրոշներով մեքենաներ էին շրջում։ Հայկական մի քանի պաշտոնական կայք արգելափակվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

56
թեգերը:
հայեր, Հայաստան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Դադարեցրեք զենքի վաճառքը Ադրբեջանին. Իսրայելի և Արգենտինայի հայերի բողոքի ակցիան
Միջադեպ Ֆրանսիայում. թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ակցիա անող հայերից մեկի գլխին
Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Եվրոպայի փողոցներում. տեսանյութեր
Женщина осматривает разрушенный дом на месте обстрела в Степанакерте (28 октября 2020). Карабах

Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո

0
(Թարմացված է 14:35 29.10.2020)
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի դեմ ագրեսիան:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն վստահ է, որ եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունն անմիջապես կլուծվի: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի էջում։

Նա նաև տեղադրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի թողարկած տեսանյութը, որտեղ ներկայացվում է հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտի ծննդատան վրա Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները:

​«Արցախի դեմ ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի։ Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, հակամարտությունն անմիջապես կլուծվի», - գրել է Ալմագրոն։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել էին Ստեփանակերտն ու Շուշին: Գնդակոծության թիրախ էին դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման էին ենթարկվել բժշկական հաստատություններ, այդ թվում և Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։

0
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԱՄՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020