Արխիվային լուսանկար

614 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 55 087

287
(Թարմացված է 12:45 09.10.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 614–ով և դարձել 55 087։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 8246 (+391) մարդ, կատարվել է 319791 (+3312) թեստավորում, առողջացել են վարակվածներից 45528–ը (+216)։ Գրանցվել է մահվան 1010 (+6) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով ահացածների թիվը 303 է (+1)։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա կնոջ մոտ COVID-19 է հայտնաբերվել

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

287
թեգերը:
հիվանդ, համավարակ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1589)
Էդուարդո Էռնեկյանը

Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին 3,5 մլն դոլար է նվիրաբերել

26
(Թարմացված է 17:05 27.10.2020)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ Արցախին աջակցելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը տեղեկացնում է, որ արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համազգային շարժմանը։

Էռնեկյանը հիմնադրամին 3,5 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել։

«Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Արշամյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ի, ժամը 16։50–ի դրությամբ` հիմնադրամն արդեն իսկ 150 մլն 399 հազար դոլար նվիրատվություն է ստացել։ Ստացված նվիրատվություններն ուղղված են միմիայն հումանիտար օգնությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

26
թեգերը:
Հայկակ Արշամյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հայաստան, Էդուարդո էռնեկյան
Ըստ թեմայի
Արցախցի կինը Երևանում լույս աշխարհ է բերել ութերորդ երեխային. լուսանկարներ
Պատերազմ գնացողները գումարը հանում - թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են
Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել
В условиях военного положения воинские части Вооруженных Сил РА приведены в полную боевую готовность

Պատերազմ գնացողները գումարը հանում - թողնում են ընտանիքի անդամներին. ավանդները նվազել են

35
(Թարմացված է 17:01 27.10.2020)
ՀՀ ԿԲ նախագահը նաև հայտնել է, որ որոշ դեպքերում ՀՀ քաղաքացիներն ու կազմակերպություններն իրենց բանկային ավանդները փոխանցել են Արցախին կամ բանակին աջակցող հիմնադրամներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում ու Արցախում պատերազմական իրավիճակի հետևանքով ՀՀ բանկային համակարգով ավանդների ծավալը նվազել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` հավելելով, որ քաղաքացիներն ու կազմակերպությունները ինչ-ինչ պատճառներով նվազեցրել են բանկերում իրենց ավանդների չափը։

«Այսինքն` մարդիկ և կազմակերպությունները որոշակիորեն նվազեցրել են իրենց խնայողությունները բանկերում, բայց ոչ էական չափով։ Եթե թվային արտահայտությամբ ասեմ, դա ընդհանուր ավանդների չափի 1-1.5 տոկոսը չի գերազանցում»,– ասաց Գալստյանը։

Այդուհանդերձ, ԿԲ նախագահի մեկնաբանմամբ, ավանդների նվազումը կապված չէ բանկային համակարգում ռիսկերի ավելացման հետ։

«Ոչ թե մարդիկ իրենց ավանդները հետ են վերցրել, որովհետև մենք ունենք ինչ–որ խնդիրներ։ Բնավ։ Մեր գնահատմամբ դա տեղի է ունեցել մի քանի պատճառներով. նախ, պայմանավորված կորոնավիրուսով ու ընդհանուր տնտեսական իրավիճակով, բնականաբար, տնային տնտեսությունների մոտ կա որոշակի եկամտի նվազում, ու մարդիկ դա կոմպենսացնում են նախկինում կուտակած խնայողությունների հաշվին։ Երկրորդը` առաջնագիծ կամ պատերազմ գնացող մեր հայրենակիցների մոտ կա վարքագծի այն դրսևորումը, որ գումարը հանում են, թողնում տանը, որ ընտանիքի անդամները ունենան որոշակի ֆինանսական միջոցներ իրենց բացակայության ընթացքում»,– ասաց Գալստյանը։

Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա

Կա նաև երրորդ տարբերակը. ՀՀ քաղաքացիները կամ կազմակերպությունները փակել են իրենց բանկային ավանդներն ու առկա խնայողությունները փոխանցել Արցախին կամ բանակին օգնող հիմնադրամներին։

35
թեգերը:
ավանդ, Կենտրոնական բանկ (ԿԲ), Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ժամանակն է, որ բանկերը պատասխանատվություն վերցնեն. ինչպե՞ս են որոշելու` ում վարկը ներել
Ինչն է թանկացել պատերազմի ընթացքում. ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է դիտարկման արդյունքները
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի