Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը

«ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել

1136
(Թարմացված է 23:32 08.10.2020)
Կանոնների պահպանման հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նոր փոփոխություններով արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում անելը։

Օրենքում կատարված լրացումներով արգելվում է նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը։

Այս կանոնների պահպանման հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Կառույցն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

1136
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ռազմական դրություն, Հայաստան
Ըստ թեմայի
Անանյանը ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր է բերել. հերոսները պարգևատրվում են
«Եկեղեցին վառվում էր, հազիվ մեզ հանեցին էնտեղից». տուժածները` Շուշիի հրթիռակոծության մասին
Վարդենիսի տարածաշրջանում հակառակորդի 7 ԱԹՍ է խոցվել. Շուշան Ստեփանյան
Տիգրան Արմենակյանը

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

776
(Թարմացված է 01:37 26.10.2020)
Նրանք առանց երկմտելու որոշեցին մեկնել Արցախ պատերազմական գործողությունների հենց սկզբից։ Հայ մարզիկներն իրենց հաղթանակներով դեռ մեզ շատ կուրախացնեն, բայց այդ հաղթանակները կերտելու համար մարզիկները դեռ պետք է պայքարեն առաջնագծում։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի- Sputnik. Բազմաթիվ մարզիկներ, մարզիչներ, մարզական գործիչներ այս օրերին մեկնեցին Արցախ` առաջնագիծ։ Մեր խիզախ զինվորականների կողքին հերոսացան ու հավիտենության ճանապարհը բռնեցին նրանցից շատերը։ Այն հոգևոր ուժը, որը մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին մարզադահլիճներում ուղղորդել է դեպի հաղթանակ, այժմ էլ օգնեց նրանց դառնալ հայոց ամուր բռունցքի մի մասը։

Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի առաջնագիծ մեկնելուն շատերը դեմ էին, բայց զգալով նրա որոշման անսասանությունը, տեղի տվեցին։

Армянские спортсмены-добровольцы в Карабахе
© Photo
Մարզիկներն Արցախում

Նա ու բռնցքամարտի դեռահասների Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Արմենակյանն ասում են, որ հերոսություն չեն արել՝ մեկնելով առաջնագիծ հայրենիքը պաշտպանելու։

Արցախից վերադարձած մարզիկները Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել են իրենց որոշման և այնտեղ անցկացրած օրերի մասին։

«Ես հայ եմ ու պետք է պաշտպանեմ իմ հայրենիքը, եթե դրա կարիքը կա։ Շատերը դեմ էին, որ մեկնեմ առաջնագիծ։ Բայց, հայրս, որ «Հայդուկ» ջոկատի հրամանատարն է, տեղի տվեց, ու ես իր հետ մեկնեցի Արցախ։ Ինչով կարողացել եմ, օգնել եմ։ Սպորտը յուրաքանչյուր մարզիկին կոփում է նաև հոգեպես։ Այն որակները, որոնք ստացել եմ գորգի վրա կամ մարզադահլիճում, օգտագործեցի նաև առաջնագծում»,- ասում է Հարությունյանը`ընդգծելով, որ մեր զինվորականներն իրոք «դուխով» կռիվ են տալիս, ու նրանց կողքին ընկրկել պարզապես հնարավոր չէ:

Երբ հայտնի դարձավ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել աշխարհի առաջնությունը անցկացնել դեկտեմբերին, հրամանատարները կարողացան համոզել Արսենին արդեն մտածել սպորտի մասին։ Ու նա վերադարձավ Երևան։

«Յոթ օրվա ընթացքում շատ բաներ տեսա, բայց փառք Աստծո, ոչ մի բանից չվախեցա։ Հետո հրամանատարներն ինձ ասեցին, որ ժամանակն է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը։ Հիմա մեր եռագույնը պաշտպանելու այլ տարբերակ ունեմ, ու պատրաստվելու եմ աշխարհի առաջնությանը, չնայած ինչով կարողանում եմ, այժմ էլ եմ օգնում առաջնագծի մեր հերոսներին», - պատմում է Եվրոպայի չեմպիոնը։

Պատերազմի առաջին օրերից Արցախ մեկնեց նաև Հայաստանի բռնցքամարտի դեռահասների հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Արմենակյանը։

Армянские спортсмены-добровольцы в Карабахе
© Photo
Մարզիկներն Արցախում

«Ֆիզիկապես ուժեղ ու պատրաստ մարդ եմ։ Մտածեցի` որ ես չգնամ, էլ ո՞վ գնա։ Մեկնեցի ու իմ հետախույզ ընկերների պատրաստվածությունն ու բարձր մարտական տրամադրվածությունը տեսնելով` ես էլ կրկնապատիկ ոգևորվեցի։ Շատ արագ հարմարվեցի ամեն ինչին, զգացի, թե ինչ է նշանակում ռազմական վարպետությունը»,–պատմում է Արմենակյանն ու ավելացնում, որ մարտի դաշտում էլ զգացել է այն, ինչը ռինգում` միակ նպատակը հաղթելն է։

Մարզիչին շատ են ոգևորել մեր զինվորականների խելացի և ուժեղ քայլերն ու գործողությունները։ Նրանք էլ ավելի են ամրապնդել Արմենակյանի միտքը` մեզ հաղթել հնարավոր չէ։

Թե ինչքան կարևոր է զինվորականների, մասնավորապես հետախույզների ճիշտ պատրաստվածությունը, Արմենակյանը հասկացավ Արցախում։

«Հանձնարարություն կատարելու համար մենք ոտքով մեկ օրում անցանք մոտ 80 կմ։ Հասկացա, որ զինվորական հանդերձանքով ու պատերազմական իրավիճակում այդքան քայլել ոչ բոլորն են  կարող։ Իսկ իմ ռազմական ընկերների ոգևորությունն ինձ ուժ էր տալիս։ 18-19 տարեկան մեր հերոս տղերքն անում էին անհնարինը։ Զարմանալու շատ օրինակներ կան, որոնք կարծում եմ` կիմանանք հաղթական ավարտից հետո»,–փակագծերը շատ չի բացում Արցախից նոր վերադարձած մարզիչը։

Նա հիշում է, որ 2019 թվականի Եվրոպայի դեռահասների առաջնությունում հայ բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը ադրբեջանցու հետ մենամարտում առաջին ռաունդից հետո կերպարանափոխվեց ու, հոգևոր վերելք ապրելով, հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ։

Կրակի տակ տարհանել է վիրավորներին. շարքայինից մինչև սպա նոր հերոսներ ունենք

Մեզ հետ զրույցի վերջում թե՛ Արսեն Հարությունյանը, թե՛ Տիգրան Արմենակյանը  տխրեցին` հիշելով զոհված մարտական ընկերներին... բայց միևնույնն է` երկուսն էլ հիմա էլ ավելի վստահ են, որ Հաղթելու ենք։  

776
թեգերը:
կամավոր, հերոս, մարզիչ, մարզիկ, Ադրբեջան, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի. դա շատ ու շատ վտանգավոր է
Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. Արցախի նախագահ
Ադրբեջանցիներն ահաբեկիչներից խլում են հեռախոսներն ու անձնագրերը. Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը կողմ է արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում

626
(Թարմացված է 22:52 25.10.2020)
ԵԱՀԿ համանախագահները պետք է աջակցեն խաղաղապահների տեղակայման գործընթացին՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ստեղծված իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաալիքի հետ զրույցում, տեղեկացնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

«Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ»,- ասել է նա։

Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան:

«Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը կողմ է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը

Փաշինյանը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում ներգրավված է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչները, նաև տեղեկություններ կան Պակիստանից եկած զինյալների մասնակցության մասին։ Այս իրավիճակում արցախահայությունն այլ ընտրություն չունի, քան բոլոր հնարավոր միջոցներով և մինչև վերջ պաշտպանվելը այնքան ժամանակ, քանի դեռ հարցը դիվանագիտական որևէ լուծում կստանա։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա»,- հայտարարել է վարչապետն Փաշինյանն ու հավելել, որ Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր: Նա շեշտել է՝ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, վարձկաններ, ահաբեկիչներ է տեղափոխում հակամարտության գոտի, այստեղ «ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը»։

Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան

«ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝
1. վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,
2. մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը»,- մասնավորապես նշել է Փաշինյանը։

626
թեգերը:
խաղաղապահ, Արցախյան պատերազմ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ալիևը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպելու տարբերակը
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
«Ջախջախելու ենք». Փաշինյանն այցելել է վիրավոր զինծառայողներին. տեսանյութ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան

Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին

0
(Թարմացված է 00:45 26.10.2020)
Մակրոնը կարծում է, որ «իսլամը պետք է ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է իսլամական որոշ պետությունների այն կոչերին, թե պետք է բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունն այդպիսի կոչերն անվանել է անմարդկային և ընդգծել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել նման գործողությունները:

«Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում վերջին օրերին կոչեր են հնչել բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը, հատկապես՝ ագրոպարենային ապրանքները, ինչպես նաեւ ավելի ընդհանուր կոչեր են հնչել՝ ցույցեր անցկացնել Ֆրանսիայի դեմ։ Դրանք ատելության արտահայտություններով են ուղեկցվում և հրապարակվում են սոցիալական ցանցերում», — նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է վերջ տալ «ծայրահեղական փոքրամասնության կողմից օգտագործվող» եւ Փարիզի դեմ ուղղված հարձակումներին:

Դեկտեմբերին Ֆրանսիայում կներկայացվի օրինագիծ, որն ուղղված է անջատողականության դեմ պայքարին։ Նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարելով նախաձեռնության նախապատրաստման մասին, խոսել է երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ այդ կրոնը պետք է ազատել «օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը, նրան խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության կորուստ ունի։

0
թեգերը:
բոյկոտ, իսլամ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին