Էդմոն Մարուքյան

Պուտինն իր ելույթում առանձնացրեց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը. ընդդիմադիր պատգամավոր

336
(Թարմացված է 13:21 08.10.2020)
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առանձնացրել է ՌԴ նախագահի ելույթում Ադրբեջանին ու միջազգային հանրությանն ուղղված կարևոր ուղերձները:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահն իր ելույթում առանձնացրեց Հայաստանը, Ադրբեջանն ու Արցախը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, վերլուծելով ՌԴ նախագահի հայտնած դիրքորոշումը արցախյան պատերազմի մասին, նկատեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսինքն՝ այս առումով նա Արցախի առանձին սուբյեկտ լինելն իր հռետորաբանությամբ ճանաչում է: Սա կարևոր ուղերձ է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը: Նաև պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ը ՄԽ համանախագահ երկիր է, և ավելին մենք չենք կարող սպասել այդ հռետորաբբանության մեջ: Այլապես դուրս կգա, որ այդ երկիրը շատ կողմնակալ է Արցախի հարցում»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարի գնահատմամբ, ՌԴ նախագահի հայտարարությունն Արցախի ու Հայաստանի համար կարևոր է նաև այն տեակետից, որ դրանում Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական, գործտընկերային հարաբերությունների փաստը:

«Նաև շեշտել է, որ Հայաստանի նկատմամբ ՌԴ-ն ունի ոչ միայն երկկողմանի պարտավորություններ, այլև պարտավորություններ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եվ այս առումով ես կարծում եմ` դրանք շատ կարևոր հայտարարություններ են ու շատ կարևոր ուղերձներ են ուղղված Ադրբեջանին»,- ասաց Մարուքյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ` հոկտեմբերի 7–ին, կոչ էր արել որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը Ղարաբաղում։ 

ԵԽԽՎ մոնիթորիգի հանձնաժողովում հրատապ դեբատ կկազմակերպվի Արցախի հարցով

«Ղարաբաղյան իրադարձությունները ողբերգություն են, մենք շատ ենք մտահոգված, որովհետև և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ»,– «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա` նշելով, որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 2 միլիոն ադրբեջանցի և ավելի քան 2 միլիոն հայ, ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ սերտ, բարեկամական, անգամ ազգակցական կապեր ունեն երկու հանրապետություններում էլ։

336
թեգերը:
Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1683)
Ըստ թեմայի
Ոչնչացվել է թշնամու 4 միավոր Դ-30 հաուբից` անձնակազմով և զինամթերքով. ՀՀ ՊՆ խոսնակ
Հակառակորդի զոհերի թիվը հատել է 4000-ի սահմանը. նոր տվյալներ
Պուտինի հայտարարությունները շատ կարևոր, շատ զսպող էին Էրդողանի համար. Քոչարյան
Անվտանգության խորհրդի նիստ. արխիվային լուսանկար

Հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ. ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկը վարչապետին

187
(Թարմացված է 15:23 27.10.2020)
Անվտանգության խորհրդի նիստն անհրաժեշտ է տեղեկատվություն փոխանակելու և այս պահին ստեղծված իրավիճակը քննարկելում համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։ Տեղեկությունը հայտնում է ԲՀԿ–ի Facebook–ի էջը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ դրան կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ և որտեղ կկարողանանք տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարած երկու անձինք կալանավորված են. ԱԱԾ

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի վերջին ու արտահերթ նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 19–ին, որին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, սկսվել է կաթողիկոսի աղոթքով: Նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների անդամները։

187
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից
Եթե թշնամու ոտնձգությունը կրկնվի, գործի կդրվեն զինանոցում առկա բոլոր զինատեսակները․ ՀՀ ԶՈւ
Իրանը հատուկ բանագնաց կուղարկի Երևան, Բաքու և Մոսկվա
ԱԱԾ

Հերթական ազատումը. պաշտոնից հեռացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետը

184
(Թարմացված է 15:16 27.10.2020)
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը պաշտոնյայի ազատման լուրը հաստատեց և անդրադարձավ Արգիշտի Քյարամյանի թեմային։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը հեռացվել է պաշտոնից։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ևս հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, Արմեն Աբազյանն ասաց. «Այո»։

Նա չմեկնաբանեց Թևոսյանի ազատման որոշումը։ Փոխարենը հայտնեց, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող վարկածները չեն համապատասխանում իրականությանը։

«ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը։ Դրանից ավել տեղեկատվություն չեմ կարող տալ։ Միանշանակ քրեական գործ չկա հարուցված», - ասաց Աբազյանը` արձագանքելով մամուլում հրապարակված լուրերին, թե Քյարամյանն ազատվել է դավաճանության համար, ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել։ Մեկ այլ վարկածով էլ Քյարամյանը չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի ռազմական գործողությունները։

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Արման Մարալչյանը։

Այսօր էլ ԱԱԾ–ից հայտնեցին, որ պաշտոնից ազատվել է նաև ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը։

Քյարամյանը պաշտոնից ազատվել էր հոկտեմբերի 8-ին։

184
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, պաշտոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հերյուրանք է. Բադասյանը գիտի` ովքեր և ինչու են իր պաշտոնանկության մասին լուրեր տարածում
Արմեն Գրիգորյանի և Արգիշտի Քյարամյանի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
Կեղծ լուրեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ–ն հորդորում է կասկածելի կայքերի չհետևել
Հենրիխ Մխիթարյան

«Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Մխիթարյանը կրկին դիմել է միջազգային հանրությանը

0
(Թարմացված է 15:35 27.10.2020)
Հայտնի ֆուտբոլիստն աշխարհի ուշադրությունը կրկին հրավիրել է Արցախում ընթացող թեժ մարտերի վրա և հորդորել միջազգային հանրությանը չլռել։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է աշխարհին պատմել Արցախի դեմ ընթացող պատերազմի մասին: Ֆուտբոլիստը Facebook–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և դիմել կույր ձևացող աշխարհին։

«Ձեր լռությունը սպանում է»,-լուսանկարին կից գրել է Մխիթարյանը։

Պատերազմի առաջին օրերից Հենրիխ Մխիթարյանը իր ճանաչվածությունը դարձրեց զենք հօգուտ ճշմարտության ու հայ ժողովրդի։ Նա բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ Ֆուտբոլիստը նաև Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր հայ փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

 

0
թեգերը:
Հենրիխ Մխիթարյան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1683)
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը
Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին
«Ծանր սրտով եմ գրում». Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է հղել Պուտինին, Թրամփին ու Մակրոնին