ՀՀ ԱԱԾ

Կայքերից մեկը սուտ ինֆորմացիա է հրապարակել` խախտելով ռազմական դրության պայմանները. ԱԱԾ

581
(Թարմացված է 20:03 06.10.2020)
Shame.am-ի հիմնադիրը հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցների հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացնում է, որ Shame.am էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը մի հոդված է հրապարակել` անտեսելով ռազմական դրության ժամանակ առկա սահմանափակումները և ակնհայտ սուտ տեղեկությունները մատուցել է հանրությանը որպես «ճշմարտություն»։

«ԱԱԾ–ն նախաձեռնել է գործով վարույթ, որի շրջանակներում հոդվածում առկա հրապարակումների կապակցությամբ բացատրություն է ստացել Արտյոմ Խաչատրյանից։ Նա հրաժարվել է իր կողմից հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հաստատելուց՝ նշելով, որ դրանք զուտ իր ենթադրություններն ու սեփական վերլուծություններն են, ինչի կապակցությամբ որևէ փաստ չի կարող ներկայացրել»,–նշված է ԱԱԾ հողարդագրության մեջ։

Միաժամանակ, Արտյոմ Խաչատրյանը նշել է, որ հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը: ԱԱԾ–ն ուսումնասիրել է օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում զետեղված հրապարակումները, և ակնհայտ է դարձել, որ դրանք վերարտադրվել են խեղաթյուրված բովանդակությամբ:

ՀՀ ՄԻՊ–ի գրասենյակն ուսումնասիրել է Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները

ԱԱԾ-ն զգուշացնում է, որ այդպիսի տեղեկատվություն տարածողների նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ: Միաժամանակ, հանրությանը հորդորում է չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից։

581
թեգերը:
Պատերազմ, ռազմական դրություն, հոդված, Լրագրող, ԶԼՄ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Ադրբեջանը հատել է բոլոր կարմիր գծերը. ռազմական փորձագետը` թշնամու կիրառած զենքերի մասին
ՊԲ–ն չի թիրախավորելու այն ռազմական օբյեկտները, որոնք Թալիշստանում և Լեզգիստանում են
Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

65
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

65
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը
ՀԱՊԿ զորավարժություններ, արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է ՀՀ–ն դիմել ՌԴ–ին, բայց ոչ ՀԱՊԿ-ին. պատասխանում է Վաղարշակ Հարությունյանը

267
(Թարմացված է 00:22 01.11.2020)
Փաշինյանի գլխավոր խորհրդականի կարծիքով՝ չի կարելի ասել, որ ՀԱՊԿ-ը քայլեր չի ձեռնարկում կրակի դադարեցման ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանել է, թե ինչու է Հայաստանը դիմել Ռուսաստանին, բայց ոչ ՀԱՊԿ-ին, այն դեպքում, երբ Հայաստանը կառույցի անդամ է։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Հարությունյանը նշել է՝ չկա վստահություն, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման հարցում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ փոխգործակցությունները։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավը Զասը հակամարտության հենց սկզբում հայտարարություններ է արել կրակն անհապաղ դադարեցնելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

«Այս առումով ՀԱՊԿ-ը այս պահին իր գործողություններն իրականացրել է... Երբ խոսում ենք այս կազմակերպության մասին, պետք է նկատի ունենալ՝ մեր տարածաշրջանում գործում է միավորված ռազմական խմբավորում, խոսքը հայ-ռուսական խմբավորման մասին է։ Որովհետև ՀԱՊԿ-ը գործում է ըստ ուղղությունների, ասենք՝ Արևմտյան ուղղությամբ ռուսական և բելառուսական զորքն է, այստեղ՝ հայկական և ռուսական զորքը։ Այնպես որ երբ ՀԱՊԿ-ը որոշում է մեզ աջակցել, ստացվում է նույն իրավիճակը, երբ գործելու է հայ-ռուսական խմբավորումը»,- նշել է նա։

Հարությունյանն ընդգծել է, որ երբ Հայաստանի ղեկավարությունը վերլուծի իրավիճակն ու որոշի դիմել ՀԱՊԿ, ապա այդպես էլ կարվի։

«Մեզ ոչ մի բան չի կաշկանդում, և վարչապետն այդ մասին ասել է՝ մենք օգտագործելու ենք մեր բոլոր լծակները` ներառյալ ՀԱՊԿ-ը»,- հավելել է նա։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն այսօր տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարեց, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

267
թեգերը:
Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ
Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ
Հայաստանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. Տողանյան
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան