Ռուստամ Բաքոյան. արխիվային լուսանկար

Եզդի պատգամավորը կոչով դիմել է Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին

269
(Թարմացված է 19:24 06.10.2020)
Ռուստամ Բաքոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունեն Սինջարում 2014թ–ի եզդիների ցեղասպանության դիմաց, ու այդ պարտքը մարտի դաշտում տալու են։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանի եզդի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը կոչով դիմել է Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին ու մասնավորապես թալիշներին ու լեզգիներին։

«Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու, և այդ հարցում` որպես ՀՀ ազգային փոքրամասնություն, մենք էլ տրամադրում ենք մեր ունեցած բոլոր ռեսուրսները, որ դուք կարողանաք կառուցել ձեր պետությունը, ձեր պետականությունը»,– ասաց Բաքոյանը։

Պատգամավորը նաև շեշտեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ինքորոշման խնդիր չունեն, քանի որ ՀՀ լիիրավ քաղաքացիներ են, իրենց լիարժեք քաղաքացի են համարում և հայերի հետ միասին ուս–ուսի են անցնում բոլոր լայն ու նեղ օրերի ճանապարհներով։

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակցող ահաբեկիչների դեմ այս պահին հարավային ուղղությամբ մարտնչում է հենց եզդիական ջոկատը։ Այդ սիրիացի վարձկաններին եզդիները պարտք ունենՍինջարում 2014թ–ի եզդիների ցեղասպանության դիմաց, ու այդ պարտքը մարտի դաշտում տալու են»,– հայտարարեց Բաքոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

269
թեգերը:
Արցախ, Ադրբեջան, եզդի, Ռուստամ Բաքոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1588)
Ըստ թեմայի
Եզդի համայնքի հետ ոգեկոչում ենք Սինջարում զոհված իրենց քույր-եղբայրների հիշատակը. Միրզոյան
«Հայաստանի եզդիները մեկնում են Արցախը պաշտպանելու». եզդի պատգամավոր
Բոլոր կարևոր իրավիճակներում եզդի եղբայրները մեր կողքին են եղել. Արցախի նախագահ
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

90
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

90
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում
Հումանիտար ուղեբեռ

Կիպրոսից Հայաստան հումանիտար օգնության ինքնաթիռ է ժամանել

77
(Թարմացված է 23:23 24.10.2020)
Հայկական սփյուռքը շարունակում է օգնության ձեռք մեկնել։ Լուսանկարներում երևացող արկղերի վրա գրված է. «Միասնաբար հաղթելու ենք»։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից այսօր Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Կիպրահայ համայնքն ակտիվ և կազմակերպված է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական և քաղաքական աջակցության տեսանկյունից»,– գրված է հաղորդագրության մեջ:

Երեք Հայաստան էր հասել նաև Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների հումանիտար ուղեբեռը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած երրորդ նմանատիպ փոխադրումն էր։

Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար

77
թեգերը:
Հումանիտար օգնություն, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան
Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար
Ադրբեջանը փորձում է խորացնել Արցախի տարածքում հումանիտար աղետը. ՄԻՊ