fake news

Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել. ՊՆ խոսնակ

372
(Թարմացված է 14:34 06.10.2020)
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը վստահեցնում է, որ Հայաստանը Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարել։

«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել»,– Facebook–ի իր էջում գրել է Ստեփանյանը:

Նա նաև նշել է` ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

372
թեգերը:
Շուշան Ստեփանյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանը
Չավուշօղլուն աշխատանքային այցով մեկնում է Ադրբեջան
Ալիևն արդեն իշխանության ղեկին չէ. ըստ Արցախի ԱԺ նախագահի՝ Ադրբեջանը ղեկավարում է Էրդողանը
Ադրբեջանը խախտել է ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած հիմնական հանձնառությունը. Արցախի ԱԳ նախարար
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

59
(Թարմացված է 02:08 01.11.2020)
ՀՀ վարչապետի խոսնակը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամում» օգտահաշիվ չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել ու գործում «Տելեգրամում»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Տեղեկացնում եմ, որ վարչապետը «Տելեգրամում» հաշիվ չունի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից ծավալված պատերազմի ընթացքում բազմաթիվ կեղծ էջեր են բացվում սոցիալական ցանցերում։

Պետական տարբեր կառույցներ հանրությանը պարբերաբար հորդորում են զգոնություն ու աչալրջություն դրսևորել։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

59
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Մարտական գործողությունները մոտենում են Հայաստանի սահմանին. Փաշինյանը դիմել է Պուտինին
Փաշինյանը բացատրել է Հայաստան-Արցախ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը
ՀԱՊԿ զորավարժություններ, արխիվային լուսանկար

Ինչո՞ւ է ՀՀ–ն դիմել ՌԴ–ին, բայց ոչ ՀԱՊԿ-ին. պատասխանում է Վաղարշակ Հարությունյանը

251
(Թարմացված է 00:22 01.11.2020)
Փաշինյանի գլխավոր խորհրդականի կարծիքով՝ չի կարելի ասել, որ ՀԱՊԿ-ը քայլեր չի ձեռնարկում կրակի դադարեցման ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը մեկնաբանել է, թե ինչու է Հայաստանը դիմել Ռուսաստանին, բայց ոչ ՀԱՊԿ-ին, այն դեպքում, երբ Հայաստանը կառույցի անդամ է։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Հարությունյանը նշել է՝ չկա վստահություն, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման հարցում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ փոխգործակցությունները։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավը Զասը հակամարտության հենց սկզբում հայտարարություններ է արել կրակն անհապաղ դադարեցնելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

«Այս առումով ՀԱՊԿ-ը այս պահին իր գործողություններն իրականացրել է... Երբ խոսում ենք այս կազմակերպության մասին, պետք է նկատի ունենալ՝ մեր տարածաշրջանում գործում է միավորված ռազմական խմբավորում, խոսքը հայ-ռուսական խմբավորման մասին է։ Որովհետև ՀԱՊԿ-ը գործում է ըստ ուղղությունների, ասենք՝ Արևմտյան ուղղությամբ ռուսական և բելառուսական զորքն է, այստեղ՝ հայկական և ռուսական զորքը։ Այնպես որ երբ ՀԱՊԿ-ը որոշում է մեզ աջակցել, ստացվում է նույն իրավիճակը, երբ գործելու է հայ-ռուսական խմբավորումը»,- նշել է նա։

Հարությունյանն ընդգծել է, որ երբ Հայաստանի ղեկավարությունը վերլուծի իրավիճակն ու որոշի դիմել ՀԱՊԿ, ապա այդպես էլ կարվի։

«Մեզ ոչ մի բան չի կաշկանդում, և վարչապետն այդ մասին ասել է՝ մենք օգտագործելու ենք մեր բոլոր լծակները` ներառյալ ՀԱՊԿ-ը»,- հավելել է նա։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն այսօր տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարեց, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

251
թեգերը:
Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է Էրդողանը խուճապի մատնվում Պուտինի հետ խոսակցությունների ժամանակ
Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ
Հայաստանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից. Տողանյան
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան