ՀԱՊԿ զորավարժություններ

Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվում են

284
(Թարմացված է 13:30 06.10.2020)
Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ–ին տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 12-ից 16-ը Բելառուսում նախատեսված զորավարժություններին չի մասնակցի։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը Sputnik Արմենիային հայտնեց, որ հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են:

«Այժմ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ քննարկվում է զորավարժությունների անցկացման վայրի և ժամկետների հարցը»,-ասաց Զայնետդինովը։

ՀԱՊԿ «Որոնում-2020» և «Փոխգործակցություն-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները պետք է հոկտեմբերի 23-30-ն անցկացվեին Հայաստանում` «Բաղրամյան» զորավարժարանում։

Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել էր, որ մեր երկրի զինվորականները չեն մասնակցի հոկտեմբերին Բելառուսի տարածքում կայանալիք խաղաղապահ զորավարժություններին:

284
թեգերը:
Զորավարժություններ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Պետք է չեզոքացնել թուրք-ադրբեջանական մտադրությունները. ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Արցախյան սրացումը և ռուսական գործոնը Կովկասում
Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան
Պաշտպանության նախարարություն

ՀՀ ՊՆ–ն ու ԶՈւ գլխավոր շտաբը կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից

210
(Թարմացված է 16:24 27.10.2020)

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: 

«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները»,– նշված է հայտարարության մեջ, որը հրապարակել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից:

 

210
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Եթե թշնամու ոտնձգությունը կրկնվի, գործի կդրվեն զինանոցում առկա բոլոր զինատեսակները․ ՀՀ ԶՈւ
Հայաստանի հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի կրակից կան վիրավորներ. ՊՆ
Ինչպես է հակառակորդը հարված հասցնում ՀՀ սահմանին. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27–ի զոհերի հուշարձանի մոտ

Հոկտեմբերի 27-ի նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյան

10
(Թարմացված է 16:13 27.10.2020)
ՀՀ վարչապետը նշել է, որ հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի ու ԱԺ–ում սպանված 5 պատգամավորների հիշատակին։

«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին։ Հայ ժողովուրդն իր միասնականությամբ և ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,– Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է վարչապետը։

Հիշեցնենք նաև, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանել ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։

Հոկտեմբերի 27-ին զոհվածներն այսօր` պատերազմական օրերին էին պետք մեզ. Արմինե Արմենակյան

Դատարանի որոշմամբ` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման։

10
թեգերը:
Սպանություն, Ահաբեկչություն, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան, Հոկտեմբերի 27
թեմա:
«Հոկտեմբերի 27». ահաբեկչություն, դատավարություն
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը և Ռուբեն Շուգարյանը. մի լուսանկար նախագահի արխիվից
Ցուցարարներ, ոստիկաններ, ուժի կիրառում. ի՞նչ էր կատարվում Վազգեն Սարգսյան փողոցում
Ի՞նչ էր անում Վազգեն Սարգսյանը, երբ իր կենացն էին խմում. պատմում է եղբայրը
Ալեն Սիմոնյան

Ինչ նկատի ուներ Փաշինյանը «ցավոտ փոխզիջում» ասելով. պատասխանում է Ալեն Սիմոնյանը

92
(Թարմացված է 16:22 27.10.2020)
ԱԺ–ում լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Փաշինյանը լավրովյան հայտնի լուծման մասին էր խոսում` «ցավոտ փոխզիջում» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ–որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել բանակցություններին և այդ ընթացքում եթե կար կամ կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա կներկայացվեր Հայաստանի և Արցախի ժողովրդի քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկրետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Փաշինյանի նկատի չուներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի ծրագիրը, ըստ որի` փուլային տարբերակով պետք է Արցախյան հիմնահարցը լուծվեր և տարածքներ հանձնեինք։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, ապա դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցություններն ընթացել էին, և այդ խոսակցությունը կշարունակվեր։

Հիշեցնենք, որ ըստ վերոհիշյալ սկզբունքների` Արցախի հիմնահարցը պետք է լուծվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում պետք է 5 շրջան հանձնվի Ադրբեջանին, որից հետո Արցախի ստատուս քվոյի հարցը պետք է որոշվի, դրանից հետո ևս 2 շրջան պետք է հանձնվի։

92
Ըստ թեմայի
Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
Նալբանդյանը` Լավրովի ասածի մասին. «Փաթեթային հանգուցալուծումը նկատի ունի նաև փուլային կիրառում»
«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին