Ապաստարան

Խորհրդային ժառանգության ապաստարանները. որքանով են Հայաստանում պատրաստ օդային տագնապին

450
Խորհրդային Միությունից ռադիացիոն ապաստարաններ են մնացել, որոնք իրենց ամրությամբ գերազանցում են ռմբապաստարաններին։ Այժմ անհրաժեշտ է ստուգել դրանց վիճակն ու ստանդարտներ ընդունել նոր ապաստարանների համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում հիմա ակտիվ քննարկվում է ապաստարանների պատրաստ լինելու հարցը։ Sputnik Արմենիային ասաց «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը։

Խորհրդային ժամանակաշրջանում բնակչությանը միջուկայի պատերազմից պաշտպանելու համար պատրաստվում էին դեռ մինչև Կարիբյան ճգնաժամը`60-ականների սկիզբը։ Սակայն ռադիացիոն ապաստարանները շարունակվել են կառուցվել ընդհուպ մինչև ԽՍՀՄ գոյության ամենավերջին տարիները։ Ընդ որում, կառուցում էին դրանք ավելի մեծ նախագծային հզորությամբ, քան սովորական ռմբապաստարաններն են։

«Կային և՛ առանձին ապաստարաններ, և՛ շենքերում ներկառուցած։ Վերջինները կարող էին կիրառել նաև շենքը փլուզվելու դեպքում։ Եվ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ այդ ապաստարաններից մի քանիսն իսկապես կանգուն մնացին», – ընդգծեց նա։

«Խորհրդային Միությունից հետո որոշ ժամանակ նույնպես ռմբապաստարաններ կառուցվում էին։ Այսօր այդ հարցը կրկին քննարկվում է, այդ պատճառով դիտարկվում են նաև դրանց շինարարական նորմերը», – ընդգծեց Ազիզյանը։

Նա ընդգծեց, որ նման նորմատիվներ կան ամբողջ աշխարհում, այդ թվում Ռուսաստանում, դրանք պարզապես պետք է հարմարեցնել տեղական պայմաններին։

Զոհվում են անմեղ մարդիկ. ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում

Առաջիկայում հանրապետության ճարտարապետները այդ հարցը կքննարկեն ԱԻՆ–ի հետ։

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, մայրաքաղաքի իշխանություններն ապաստարանների հարցը վերահսկողության տակ են պահում և հետևում դրանց վիճակին։

Ավելի վաղ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել էր, որ ներկա պահին Հայաստանում օդային տագնապի անհրաժեշտություն չկա։  Սակայն եթե այն առաջանա, ազդանշանը ոչ թե փորձնական, այլ իրական կլինի։ Գերատեսչությունում նաև ներկայացրել էին, թե որտեղ քաղաքացիները կարող են թաքնվել օդային տագնապի դեպքում։

450
թեգերը:
ապաստարան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1770)
Ըստ թեմայի
Փաշինյանը զանգել է Պուտինին. քննարկվել է ԼՂ հակամարտության խնդիրը
Վստահ եմ՝ ՌԴ-ն տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի. Միրզոյան
ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարներն Արցախի մասին համատեղ հայտարարությունն են արել
Ինչպես է խոցվում հակառակորդի հերթական տանկը. տեսանյութ
Գերագույն հոգևոր խորհուրդ

Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում. Հոգևոր խորհուրդ

17
(Թարմացված է 15:29 29.10.2020)
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ լիահույս է` Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով վճռելու, արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի քաղաքականությունը փաստում է, որ Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։

«Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերը՝ ուղղված մարդասիրական հրադադարի հաստատմանը և պահպանությանը, որը երրորդ անգամը լինելով, բացահայտ խախտվում է Ադրբեջանի կողմից: Լիահույս ենք, որ Մինսկի խմբի համանախագահողների կողմից կգտնվեն արցախյան հակամարտության հանգուցալուծման ուղիներ և մարդկային անմեղ կյանքերը չեն զոհաբերվի սոսկ աշխարհաքաղաքական շահերին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդն ասում է, որ այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության։ Ըստ խորհրդի` Արցախի ժողովրդի հանդեպ իրականացված այս ոճրագործությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև այդ ոճրագործություններին աջակցող և անմիջական մասնակից ռազմաքաղաքական մյուս գործիչները պետք է կանգնեն միջազգային դատական ատյանների առջև։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

17
ՀՀ պաշտպանության նախարարություն

Երկու Սու-25–ի վերաբերյալ տեղեկությունը սուտ է. ՀՀ ՊՆ

77
(Թարմացված է 14:56 29.10.2020)
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքը չի ուշացել։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հայտնում է, որ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռ է ոչնչացրել, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունը։

«ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է»,– Facebook–ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

77
թեգերը:
ինքնաթիռ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Բաքուն Երևանին մոտ 30 դի է հանձնել
Եթե Ադրբեջանը դադարեցնի հարձակումները Ղարաբաղի վրա, հակամարտությունը կլուծվի. Ալմագրո
Թուրքիայի գլխավորած ադրբեջանական զորքի և ահաբեկիչների նպատակը էթնիկ զտումներն են. Փաշինյան