Արմեն Սմբատյան

Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

2070
(Թարմացված է 22:40 29.10.2020)
Իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջանին։ Հայաստանի համար Իսրայելի այս գործելաոճն անընդունելի է։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը որոշել է հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Երբ միջազգային ողջ հանրությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումները Ադրբեջան»,– ասաց նա։

Իսրայելի այս գործելաոճը, ՀՀ ԱԳՆ խոսնակի բնորոշմամբ, անընդունելի է Հայաստանի համար, ինչի հետևանքով էլ Հայաստանը որոշել է հետ կանչել Իսրայելում իր դեսպանին։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը դեռ 2019 թվականի սեպտեմբերին էր որոշել դեսպանատուն բացել Իսրայելում։ 2020թ–ի փետրվարի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նստավայրը պետք է լիներ Թել Ավիվում (մինչ այդ նստավայրը Երևանում էր)։

Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլին։ Հայ–իսրայելական հարաբերություններն ակտիվ զարգանում էին 2017-2018 թվականներին «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի, ինչպես նաև բարեկամության միջխորհրդարանական խմբի գործունեության շնորհիվ։ Կարճ ժամանակահատվածում հաջողվել էր ուղիղ չվերթեր բացել, կապեր հաստատել երկու երկրների իշխանական կառույցների ներկայացուցիչների միջև։

Արցախում խաղաղ բնակիչների շրջանում ընդհանուր 11 զոհ, 60–ից ավելի վիրավոր կա

2017 թվականի հուլիսին Երևան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային վարչության նախարար Ցախի Անեգբին, նույն թվականի սեպտեմբերին Հայաստանում եռօրյա աշխատանքային այցով եղավ Քնեսեթի փոխխոսնակը` բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների և «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի ներկայացուցիչների հետ։

Պատասխան քայլ եղավ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իսրայել (2017 թվականի նոյեմբերի 6-7-ը) և Գագիկ Մինասյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը 2018 թվականի փետրվարին։

2070
թեգերը:
Զենք, Ադրբեջան, Արմեն Սմբատյան, Դեսպան, Հայաստան, Իսրայել
Ըստ թեմայի
Խոնարհվում եմ ձեր առջև. Արցախի նախագահն այցելել է վիրավորված զինծառայողներին
Ինչպես են մերոնք վարպետորեն խոցում ադրբեջանական հերթական ԱԹՍ–ն. տեսանյութ
Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողին կտեղափոխեն Երևան
Արխիվային լուսանկար

«Զվարթնոցից» ՔԿՀ տանելու ճանապարհին օպերլիազորը Իրանի քաղաքացուց գումար է հափշտակել

5
(Թարմացված է 18:48 23.01.2021)
Հետախուզման մեջ է գտնվող իրանցուն հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում։ Մինչ նրա հարցերը փորձել են լուծել, օպերլիազորն օգտվել է իրավիճակից։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում օպերլիազորներից մեկը հետախուզվողից փող է հափշտակել։

«Հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։

ՀՔԾ–ն հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել

5
թեգերը:
Հայաստան, Ճանապարհ, ոստիկան, «Զվարթնոց» օդանավակայան
Ըստ թեմայի
Դավթյանը Կրասնովին խնդրել է Ադրբեջանի պահանջով հայ պաշտոնյաների հետախուզում չհայտարարել
Բելգիայի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից
Ստացվում է` Թուրքիայի հետախուզական կենտրոն Արցախում. Վրթանեսյանը` համատեղ կենտրոնի մասին
Արխիվային լուսանկար

Հայաստանի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչներ չլինելու պատճառով

37
(Թարմացված է 18:35 23.01.2021)
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել է, որ 101 դպրոցներում էլեկտրոնային դասավանդման կանցնեն որոշ առարկաների մասով։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, նախնական հաշվարկներով` առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այս խնդրի կարգավորման նպատակով բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը»,-գրել է փոխնախարարը։

Նրա խոսքով` վերոհիշյալ դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։

Մինչև այս տարվա մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այնուհետև կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։

Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։

Յուրաքանչյուր դպրոցական մեկ տարում կկարողանա անվճար հաճախել 3 մշակութային հաստատություն

Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ։

Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը:

Հաղթում ենք նաև միջազգային օլիմպիադաներում. հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել

37
թեգերը:
Մարզ, Ուսուցիչ, Աշակերտ, դպրոց
Ըստ թեմայի
Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը
Ինչ են պատմում Ստեփանակերտում վերաբացված թիվ 2 դպրոցի աշակերտները. տեսանյութ
Ո՞ր դեպքում են ուսուցիչներն ու աշակերտներն ազատվում դիմակ դնելու պահանջից. նոր կանոններ