Բողոքի ակցիա ընդդեմ թուրքական ապրանքների վաճառքի, Երեւան

Ինքնասիրության հարց է. առևտրային ցանցերը հրաժարվում են թուրքական ապրանք վաճառելուց

600
Թուրքական ապրանքից պետք է հրաժարվել, բայց, շուկայագետի խոսքով, պետք է անել աստիճանաբար, քանի որ թուրքական ապրանքների առևտրի հաշվին Հայաստանում ընտանիքներ են գոյատևում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծված թուրք–ադրբեջանական պատերազմի ֆոնին Հայաստանում դարձյալ ակտիվացել է թուրքական արտադրության ապրանքների դեմ հանրային դժգոհությունը։

Երեկ երեկոյան «Տիտան» սուպերմարկետների ցանցը հայտարարեց, որ հաճախորդների դժգոհություններին ի պատասխան որոշում է կայացրել վաճառակետերից հեռացնել թուրքական արտադրության բոլոր ապրանքները։

Ընկերությունը նաև հայտնում է, որ ապրանքը աղբամանը չեն նետելու, այլ վերադարձնելու են ներմուծողին։

«Մենք պատասխանատու ենք միայն վաճառքի մասով, իսկ ներմուծման համար մենք ևս կողմ ենք, որ այլևս չներմուծեն»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Օրվա ընթացքում Sputnik Արմենիան բանավոր հարցումներ էր ներկայացրել նաև հայաստանյան այլ խոշոր առևտրի կենտրոնների դիրքորոշումը ճշտելու նպատակով։ Բայց մինչև մենք ժամեր շարունակ պատասխանի էինք սպասում, սուպերմարկետների ևս երկու ցանց` «Երևան Սիթին» և «ՍԱՍ»–ը հանդես եկան պաշտոնական հայտարարություններով։

Հայաստանի գազարը ԵԱՏՄ–ում թուրքականի և պակիստանականի հանդեպ առավելություն ունի

«Երևան Սիթիի» տարածած հայտարարության մեջ նշված է, որ ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:

«Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները»,– ասված է հայտարարության մեջ։

«ՍԱՍ»–ը պարզապես հայտարարել է. «Ո՛չ թուրքականին» ու որևէ հավելյալ տեղեկություն չի ներկայացրել։

Գործարար–մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով հայաստանյան շուկայում ստեղծված նոր իրավիճակը, կարծիք հայտնեց, որ թեև էմոցիանալ առումով նման որոշումներն ընկալելի են, բայց տենտեսական տեսանկյունից կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների։

«Հայաստանում, եթե չեմ սխալվում, կա 80 000 բիզնես, որոնցից շուրջ 60 000–ը փոքր են ու կենտրոնացած են հիմնականում շուկաներում։ Եվ այդ բիզնեսների գերակշիռ մեծամասնությունը գոյատևում է թուրքական ապրանքների հաշվին` թուրքական թուղթ, թուրքական հագուստ, թուրքական միրգ։ Հայաստանում այսօր վաճառվող նարինջը, կիտրոնը, կիվին բացառապես թուրքական են։ Հիմա, եթե մենք այս ամենից հրաժարվում ենք, առաջինը տուժում է նա, ով Թուրքիայից ապրանք է բերում, վաճառում»,– նշեց Միրաքյանը։

Թուրքական ապրանք ներմուծողներից, վերավաճառողներից բացի, նրա համոզմամբ՝ տուժելու են նաև թուրքական հումքով աշխատող տեղական արտադրողները, ինչպես նաև գնորդները, որոնց տեղական շուկան ներկա պահին գին–որակ համադրության այնքան էլ լայն ընտրություն չի առաջարկում։

Իտալականի անվան տակ` թուրքական. ի՞նչ է իրականում թաքնված 585 հարգի հայկական ոսկու հետևում

«Բայց մենք այլընտրանք չունենք։ Թուրքական ապրանքից պետք է հրաժարվել։ Սա արդեն ինքնասիրության հարց է։ Ուղղակի դա պետք է քայլ առ քայլ արվի, որովհետև այդ շուկաներում ընտանիքներ են աշխատում, և ընտանիքներ են գոյատևում թուրքական ապրանքների առևտրի հաշվին»,– հավելեց Միրաքյանը։

Նրա խոսքով՝ ներմուծողներին ու նաև վերավաճառողներին որոշակի ժամանակ է պետք իրենց բիզնեսը Թուրքիայից չինական կամ որևէ այլ շուկա տեղափոխելու համար։ Որոշ ապրանքային շուկաներում էլ տեղափոխման կարիք, ըստ նրա, չկա։ Օրինակ` թղթի, հիգիենայի արտադրության ոլորտում աշխատող հայաստանյան ընկերությունները, Միրաքյանի դիտարկմամբ, այսօր էլ պատրաստ են ապահովել թուրքական թղթի հնարավոր պակասուրդը։

600
թեգերը:
առևտուր, տնտեսություն, վաճառք, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Երթուղայիններում «տնավորված» գողերի և թուրքական ապրանքների դիրքերի ամրապնդման մասին
Դեսպան. ՌԴ տարածք Ադրբեջանի միջոցով թուրքական ապրանքի ներթափանցման ուղիները վերահսկվում են
ԶԼՄ. Հնարավոր է` Ռուսաստանն այսօրվանից սահմանափակի թուրքական ապրանքների ներմուծումը
Թուրքական ապրանք գնողը հովանավորում է ահաբեկիչներին
Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է՝ Հիքմեթ Հաջիևին անակնկալներ են սպասում

49
(Թարմացված է 22:58 31.10.2020)
Հստակ ապացույցներ կան ոչ միայն ահաբեկիչների ներկայության, այլև նրանց՝ որպես «расходный материал» օգտագործելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ խոստացավ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանում ձերբակալված ահաբեկիչն իրականում է հայ, և այդ ամենն էլ թատրոն է։

«Նրան հետաքրքիր անակնկալներ են սպասում ոչ միայն այս ահաբեկչի կապակցությամբ։ Ապացույցներ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների առկայության, որպես «расходный материал» նրանց օգտագործելու առնչությամբ, և մարտավարությունը, թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել, Ադրբեջան հասել. այդ ամենի առնչությամբ բավականին հետաքրքիր անակնկալներ են սպասում պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ահաբեկիչը ձերբակալված է, քրեական գործը հարուցված է, և փաստերը բավարար են հետագա գործընթացների համար։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ` հոկտեմբերի 30-ին, հայտնեց, որ ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել։ ՀՀ դատախազությունն այսօր տեղեկացրեց, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը ձերբակալվել է։

 

49
թեգերը:
Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
ՊԲ–ն ԱԹՍ է ոչնչացրել Ստեփանակերտի երկնքում
Հայկական կողմը կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինված ուժերը մշակում են հրադադարի վերֆիկացիայի առաջարկներ. Արծրուն Հովհաննիսյան
Ցուցահանդես

Ռազմական կոմունիզմ, կամ ինչպես են Հայաստանի ինժեներներն ամրապնդում պաշտպանությունը

120
Մրցակցություն, անձնական հավակնություններ, անգամ ֆինանսական հաշվարկներ՝ ամեն ինչ մի կողմ է դրվել։ Ցանկացած խնդրանքին իսկույն արձագանքում են թե՛ բիզնես-գործընկերները, թե՛ պետությունը, ընդ որում՝ ոչ միայն ուժային գերատեսչությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թե ինչպիսի պաշտպանական տեխնոլոգիաներ են մշակում Հայաստանում, մենք արդեն բազմիցս ենք պատմել։ Թե դրանցից որոնք են կիրառվում, բնականաբար, բարձրաձայնել չարժե (համենայն դեպս՝ հիմա)։ Բայց մի բան կարելի է հաստատ ասել` ինժեներական ոլորտի ձեռնարկություններն ինքնակազմակերպվել են և բանակին օգնում են այնպես, ինչպես երբևէ չեն օգնել։

Ընկերությունները, որոնք նախկինում մոլի մրցակիցներ էին, հիմա գծագրեր և ծրագրային կոդեր են փոխանակում: Եթե նյութեր կամ մասեր են անհրաժեշտ, տալիս են անվճար կամ ինքնարժեքով:

«Ընդ որում՝ նույնիսկ չեն ճշտում, թե ինչի համար է պետք։ Բավական է որևէ բան խնդրել, չեն հարցնում` ինչո՞ւ կամ ինչքա՞ն կտաս, ասում են՝ արի, վերցրու»։ Մենք էլ, բնականաբար, այդպես ենք անում»,- Sputnik Արմենիային ասաց «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը։

Հայերն Ադրբեջանի պետական փաստաթղթերի հասանելիություն են ստացել. տեսանյութ

Ոլորտի ձեռնարկությունները հայտարարությունների ներքին հարթակ են ստեղծել, որտեղ հայտնում են, թե ինչ ռեսուրսներ կարող են առաջարկել։ Ինչ-որ մեկը շարժիչներ ունի, ուրիշը՝ միկրոսխեմաներ, երրորդի ծրագրավորողները կարող են մի քանի օր անվճար աշխատել, կամ ինժեներները կարող են էլեկտրոնային սխեմա հավաքել։ Ինչ-որ ընկերություն գրել էր, որ հաշվարկների և փորձարկումների համար ֆիզիկոսներ են պետք։ Մի քանի ժամ անց նրանց դուռը թակեց միանգամայն անծանոթ մարդ՝ ինստիտուտներից մեկի գիտաշխատող, և հարցրեց, թե ինչով կարող է օգնել։

Ձևավորվել են նաև ծրագրող-կամավորականների շարժական բրիգադներ, որոնցում շատ երիտասարդ տղաներ ու աղջիկներ կան։ Երբ որևէ ձեռնարկության համար շտապ պետք է որևէ բան գրել, նրանք իսկույն գալիս են` չհարցնելով, թե որքան են վճարելու։

Կես խոսքից փոխըմբռնում է ձևավորվել նաև պաշտպանության նախարարության հետ։ Եթե ուսումնասիրությունների համար ինչ-որ նյութեր են պետք, տրամադրում են առաջին իսկ խնդրանքով` իմանալով, թե որ ընկերությունն ինչով է զբաղվում և հասկանալով, թե ինչի համար է խնդրում այս կամ այն բանը։

«Ընդ որում՝ նույնպիսի անվերապահ աջակցություն կա նաև պաշտպանության հետ կապ չունեցող գերատեսչություններից, եթե պետք է լինում նրանց հետ որևէ բան կարգավորել»,-ընդգծեց Խաչատրյանը։

Ինժեներներին օգնում է նաև սփյուռքահայությունը։ Մեկը՝ որպես ծրագրավորող, երկրորդը՝ որպես առաքիչ, եթե պետք է արագ ինչ-որ բան գնել և ուղարկել, ինչ-որ մեկն էլ ուղղակի նյութապես է օգնում, եթե ինչ-որ նյութեր կամ տեխնիկա շտապ գնելու կարիք կա։

Այլ կերպ ասած՝ տարերայնորեն, առանց կազմակերպման և վերևից եկած հրահանգի յուրատեսակ կոմունիզմ է ձևավորվել մեկ ընդհանուր նպատակի համար։

«Այս ամենի շնորհիվ մենք նոր, կարևոր տեխնոլոգիա ենք կազմել։ Սովորական պայմաներում մեզնից կես տարի կպահանջվեր, հիմա գլուխ հանեցինք մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում։ Տղաները մի քանի օր չեն քնել, աշխատել են երեք հերթափոխով, բայց ամեն ինչ արել են․․․ մի խոսքով, լավ ենք աշխատում»,-ավելացրեց Խաչատրյանը։

Այս և այլ տեխնոլոգիաները փորձարկվում և կատարելագործվում են պատերազմական պայմաններում։

ՊԲ–ն ԱԹՍ է ոչնչացրել Ստեփանակերտի երկնքում

120
թեգերը:
ինժեներ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես ունենալ ԱԹՍ-ների մեր բանակը. Կարեն Վարդանյանի ընտանիքի առաջարկն ու առաջին ներդրումը
Կորուստներ են պատճառել թշնամուն ու հետ շպրտել․ նոր հերոսներ ունենք
Հայկ Պետրոսյանը նույնպես կմեկնի Արցախ. ճակատագիրը չի ների, եթե արժանի չլինենք մեր տղաներին