Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

316
(Թարմացված է 15:25 30.09.2020)
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտքով Արցախում է: Տեղեկությունը հայտնում է իտալական La Gazetta dello Sport պարբերականը և շարունակում, որս սեպտեմբերի 27-ի երեկոյան Մխիթարյանը համաձայնվել է խաղալ «Յուվենթուսի» դեմ և լավ խաղ ցուցադրել (2-0):

«Այժմ, Մխիթարյանի բոլոր մտքերն Արցախում են: «Ռոման» իր աջակցությունն է ցուցաբերում հայ ֆուտբոլիստին: Ակումբը Մխիթարյանին բացարձակ ազատություն է տվել սոցիալական ցանցերում»,–գրում է պարբերականը:

Ավելին, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատրաստ է Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին:

Ավելի վաղ`Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում հրապարակել էր սոցցանցերում հայտնի դարձած վիրավոր փոքրիկի և հոր լուսանկարն ու անդրադարձել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Նա կրկին դիմել էր միջազգային հանրությանն ու կոչ արել դաշնակիցներին շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծվող ագրեսիան կանխելու համար։

Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

316
թեգերը:
Պատերազմ, Արցախ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2213)
Ըստ թեմայի
Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթը գրառում է արել
ՀՖՖ ներքո անցկացվող ֆուտբոլային հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվում են
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Նվագախումբ, ֆուտբոլ, ծաղիկներ, նորածիններ. ինչպե՞ս է անցել Ստեփանակերտի տոնը
Արգիշտի Մեխակյան

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

237
(Թարմացված է 00:39 04.12.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարված իմ քայլականների թիվն ավելացավ ևս մեկով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Նա համարում է, որ այն, ինչ պատահեց Արցախի հետ, նախևառաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունն է։

«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մեխակյանը միաժամանակ հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե որ ոլորտում գործունեություն կծավալի և որտեղ նպատակահարմար կհամարի:

«Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,– նշել է նա։

Մեխակյանը գրառման վերջում ավելացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրում` որպես մարզպետի տեղակալ։

Նշենք, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

237
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է մանդատից
Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան
Ոստիանությունը բերման է ենթարկում փողոցը փակած ցուցարարներին

Ո՞րն է ընդդիմության հաջորդ քայլը. Մանուկյանից շատ բան է կախված

106
(Թարմացված է 23:39 03.12.2020)
Այս ֆոնին կառավարությանն անվստահության հայտնելու խորհրդարանական քվեարկության տարբերակը և, որպես հետևանք, արտահերթ ընտրությունների անցկացումը անհավանական են թվում։

ԵՐԵՎԱն, 3 դեկտեմբերի - Sputnik. Միացյալ ընդդիմությունը կողմնորոշվել է և ընտրել այն առաջնորդին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է երկիրը ղեկավարի անցումային փուլում և պատրաստի այն արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ընդդիմությունը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Պետական գործիչ և «նախապատմական» փորձով քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը, ըստ Նիկոլ Փաշինյանի հակառակորդների մտահղացման, ընտրություններին չի մասնակցելու։ Նրա խնդիրն է օբյեկտիվ պայմաններ ապահովել քաղաքական դաշտում ուժերի արդար մրցակցության համար։ Սակայն, որպեսզի Մանուկյանը իրականացնի ընդդիմության գործողությունների ծրագիրը, նախևառաջ անհրաժեշտ է, որ նա գա իշխանության։ Ինչպե՞ս։ Sputnik Արմենիան փորձել է հասկանալ իրավիճակը։

Քայլ առաջին․ փողոցային ցույցեր

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սրվեց Արցախում հրադադարի նվաստացուցիչ պայմաններին Փաշինյանի համաձայնությունից հետո։ Մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն հարավի և հարավ-արևելքի անվտանգության գոտու տարածքների (Ջաբրայիլ, Ֆիզուլի, Զանգելան, Կուբաթլու), այլ նաև բուն Արցախի (Հադրութ, Շուշի) մի մասի նկատմամբ: Աղդամը (Ակնա), Քելբաջարը (Շահումյանի շրջան) և մասամբ Լաչինի (Քաշաթաղի) շրջանները հանձնել են առանց մարտի։

Փաշինյանի հակառակորդներին անմիջապես միավորեց «Նիկոլ, դավաճան» կարգախոսը, որի ներքո նրանք սկզբում պահանջում էին հրաժարական և Արցախի հարցով համաձայնության չեղարկում, բայց հետո թողեցին միայն առաջին կետը։ Ընդդիմության առաջնորդները, որոնք մինչ այդ Փաշինյանին մեղադրում էին հակառուսական հայացքների համար, խոստովանեցին, որ պատերազմը դադարեցվել է Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որի խաղաղապահները մտել են հակամարտության գոտի՝ որպես չճանաչված հանրապետության մնացած տարածքում խաղաղության և հայ բնակչության պաշտպանության երաշխավոր: Ուստի օրակարգում արդիական է մնում մեկ պահանջ՝ կառավարության հրաժարականը, որն իր գործին վատ տիրապետելու պատճառով իրավիճակը հասցրել է պատերազմի և պարտության։

Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել

Բողոքի ակցիաները բավականին բուռն էին սկսվել, բայց մասնակիցների թիվն ամեն օր չէր ավելանում։ Ի վերջո, այս ամենը հանգեցրեց Երևանի կենտրոնում ամենօրյա երթերին և փողոցները կենդանի շղթայով փակելու փորձերին, ինչպես 2018 թվականի գարնանը հաջողությամբ իրականացնում էին Փաշինյանի կողմնակիցները։

Ակնհայտ է, որ ընդդիմությունը չկարողացավ լայնածավալ ակցիաներ կազմակերպել և ապահովել հանրային ճնշում, որը պետք է կաթվածահար աներ իշխանական կառույցները և ստիպեր վարչապետին ինքնակամ վայր դնել իր լիազորությունները։

Քայլ երկրորդ․ խորհրդարանական ճգնաժամ

Սահմանադրության բարեփոխումից (2015 թ.) հետո Հայաստանում փաստացի պետության ղեկավար դառնում է վարչապետը, որն ընտրվում է խորհրդարանի պատգամավորների սովորական քվեարկության միջոցով (կոճակ սեղմելով)։ Հենց այդպես էլ 2018 թ․-ի գարնանը իշխանության եկավ ընդդիմադիր Փաշինյանը, որը ԱԺ-ում կողմնակիցների մեծամասնություն չուներ, բայց որի բազմաթիվ կողմնակիցները շրջապատել էին խորհրդարանը և թույլ չէին պատգամավորներին լքել շենքը՝ առանց իրենց հարկավոր որոշումը կայացնելու։

Այժմյան ընդդիմադիր միավորումը՝ բաղկացած 16 կուսակցություններից, նման զանգվածայնության չկարողացավ հասնել հասկանալի պատճառներով։ Բնակչության մեծ մասը հիմա ակտիվ քաղաքականության սիրտ չունի։ Շատերը, թեև ցանկանում են իշխանության փոփոխություն, բայց բնազդաբար գերադասում են չմասնակցել այդ գործընթացին, այլ դիտել կողքից։

Այս ֆոնին կառավարությանն անվստահության հայտնելու խորհրդարանական քվեարկության տարբերակը և, որպես հետևանք, արտահերթ ընտրությունների անցկացումը անհավանական են թվում։ Ազգային ժողովում մեծամասնություն են կազմում Փաշինյանի կողմնակիցները, որոնք ունեն 85 տեղ՝ 131-ից։ Իշխանամետ «Իմ քայլը» խմբակցությունն ամուր կառչած է իշխանությունից և բոյկոտում է խորհրդարանական ընդդիմության՝ «Բարգավաճ Հայաստան» (24 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» (17 մանդատ) խմբակցությունների նախաձեռնությունները՝ կառավարության հրաժարականի հարցով։ Նրանք հասկանում են, որ իրենցից խստորեն պատասխան են պահանջելու վարչապետի գործունեության պտուղների համար, ուստի հույս ունեն, որ Փաշինյանը ինչ-որ հրաշքով կարող է լիցքաթափել իրավիճակը։

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

Ընդդիմության պատգամավորները նշում են, որ իրենց քաղաքական հակառակորդը խուսափում է շփումներից ու քննարկումներից։ Ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական։ Նման իրավիճակում Փաշինյանի հակառակորդներն ակամա ստիպած են սպասել, թե երբ ներքին տարաձայնությունների պատճառով իշխող դաշինքը ճաքեր կտա, կպառակտվի և կկորցնի բացարձակ մեծամասնությունը։ Թեժացող իրավիճակը նպաստում է դրան։ Փաշինյանը շարունակում է կասկածելի կադրային նշանակումները։ Փորձառու նախարարներն ու մարզպետներն ինքնակամ լքում են իրենց պաշտոնները, քանի որ չեն կարողանում համակերպվել հետպատերազմական իրողությունների հետ։

Ընդդիմությունը կոչ է անում փակել Երևանի փողոցները

Բայց որպեսզի հասունանա այնպիսի խորհրդարանական ճգնաժամ, որը կհանգեցնի երկրի ղեկավարի նկատմամբ քաղաքական որոշման, շատ բան կախված կլինի հենց Մանուկյանից։ Ընդդիմության համար կարևոր է, որ նոր առաջնորդը համոզիչ կերպար դառնա ոչ միայն խորհրդարանի պատերից դուրս գտնվող ժողովրդի, այլև դրա պատերից ներս գտնվող ժողովրդական ընտրյալների համար:

106
թեգերը:
Արցախ, ընդդիմություն, Հայաստան, Եռակողմ հայտարարություն
Ըստ թեմայի
Ոստիկանները բարձրացան տրոլեյբուսի վրա՝ բռնելու Փաշինյանի հրաժարականը պահանջողներին
«Որ մեզ հետ էլ հաշվի նստեն որպես ազգ»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդների երգը
Ինչու Փաշինյանը հրաժարական չի տալիս, կամ վարչապետի ինքնապաշտպանվելու տարբերակը