Առաջին անհրաժեշտության ապրանք

Դեղերն Արցախ կուղարկվեն վերահսկողություն անցնելուց հետո

67
(Թարմացված է 16:29 29.09.2020)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խնդրում է բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։

«Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետների, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խնդրում է բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված և համաձայնեցված՝ հետևելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին։

Չափազանց կարևոր է, որ հայրենասիրական բոլոր այս քայլերն արվեն նպատակային, ոչ հախուռն և ճիշտ ուղղորդված։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

67
թեգերը:
Դեղ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Այս պահին արյան կարիք չկա. անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է
Ստեփանակերտի ապաստարաններում մարդիկ հուզված են, բայց ամուր. Աննա Հակոբյան
Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Կոտայքի և Տավուշի որոշ հատվածներում

23
(Թարմացված է 09:03 20.10.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզում՝

10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս,

10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Ներքին Գոշ և Հովք գյուղեր:

23
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Տավուշ, Կոտայք
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ

101
(Թարմացված է 11:34 19.10.2020)
Զինվորական հոսպիտալներում աշխատող հոգեբանների մեթոդները երբեմն անհասկանալի են զինվորականների հարազատների և նույնիսկ բժիշկների համար։ Sputnik Արմենիան փորձել է մանրամասներ պարզել։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Զինվորական հոսպիտալներում վիրավոր զինծառայողներին ոչ միայն ոտքի են կանգնեցնում, այլև հոգեբանական աջակցություն ցուցաբերում։ Հոգեբանական գիտությունների դոկտոր, Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի և Հայ–Ռուսական համալսարանի պրոֆեսոր Մելս Մկրտումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց հոգեբանների աշխատանքի մասին։

«Ժամը 11-ից 15-ը հոգեբաններին ժամանակ է տրվում վիրավոր զինծառայողների հետ աշխատելու համար։ Իհարկե, կատարյալ կլիներ, եթե ամբողջ աշխատանքն իրականացվեր անհատական հիվանդասենյակում, և խորհրդատվության մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չխանգարեր հոգեբանին ու զինվորականին։ Բայց այդ տարբերակը հիմա հնարավոր չէ։ Հաճախ բժիշկներն ընդհատում են մեր աշխատանքը, որովհետև պիտի հետազոտեն վիրավորին։ Հետո մեկ հիվանդասենյակում մի քանի զինվորական է պառկած, ստիպված շշուկով ենք զրուցում», – պատմում է պրոֆեսորը։

Գրավել են հակառակորդի դիրքը, ականապատել ու դուրս եկել. մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն

Հոգեբանի գլխավոր խնդիրն է ստիպել զինծառայողին, որ հիշի ու վերապրի պատերազմի բոլոր ամենասուր պահերը։ Ռազմական տեխնիկայի, պայթյունների ձայները, մարտական ընկերոջ մահը, մշտական աղմուկը` զինվորականն ամեն ինչ պետք է նորից վերապրի, որպեսզի կարողանա հոգեբանորեն ազատվել սթրեսից։ Հոգեբանների նման մեթոդները երբեմն անհասկանալի են զինվորական հոսպիտալներում գտնվող զինվորականների հարազատների ու բժիշկների համար։

«Երբ ծնողները կամ բժիշկները տեսնում են, որ զինվորականն արտասվում է կամ լսում հարցերս, նրանք նույնիսկ կարող են «հարձակվել». «Ինչպե՞ս եք համարձակվում ստիպել, որ նա վերհիշի այդ ամենը»։ Բայց շատ կարևոր է, որ նա վերհիշի «այդ ամենը», վերապրի ու կարողանա ձերբազատվել դրանից։ Վիրաբույժներն այսպիսի մի խոսք ունեն` ես ցավեցնում եմ, որ բուժեմ։ Նույնը վերաբերում է նաև հոգեբանի աշխատանքին», – ասում է Մկրտումյանը։

Բայց զինվորականին այդքան էլ հեշտ չէ հասցնել մի վիճակի, որ նա արտասվի։ Համընդհանուր ընդունված նորմերի պատճառով տղամարդիկ իրենց զգացմունքները, հույզերը սովորաբար չեն արտահայտում։ Արհեստավարժ հոգեբանը պետք է օգնի, որ տղամարդը մոռանա այդ բարդույթները, ազատ զգա և արտահայտվի։

«Նրանց պատմածներում ոչ միայն պատերազմի դրվագներ են հայտնվում, այլև սեփական կյանքի համար վախի զգացում, մեղքի զգացում ընկերոջ մահվան, ծնողներին ամեն ինչ չասելու համար։ Չարտահայտված հույզերը շատ են։ Մեղքի զգացումն առավել հաճախ է հանդիպում. նա պառկած է անվտանգ հոսպիտալում, իսկ ընկերները կռվում են առաջնագծում։ Կամ ավելին` ինքը ողջ է մնացել, իսկ ընկերները զոհվել են։ Հենց այդ պատճառով են շատերն ուզում արագ վերադառնալ ռազմաճակատ», – ասում է հոգեբանը։

Մելս Մկրտումյանը վիրավոր զինծառայողների հետ աշխատել է նաև հեռավոր 90-ականներին։ Ասում է, որ հոգեբանական վիճակի հսկայական տարբերություն կա։

«Եթե 90-ականներին զինվորականները հիմնականում հրազենային վնասվածքներ ունեին, այսօր վնասվածքները բեկորային են ու ավելի մասշտաբային` ամբողջ մարմնով մեկ։ Այդպես էլ հոգեբանական վիճակն է այլ։ Այս պատերազմում շատ են 18, 20 տարեկան տղաները, որոնց համար պատերազմը կյանքի առաջին մեծ փորձն է։ Նրանք շատ ծանր են դա տանում։ Որոշ զինվորականներ նույնիսկ հիշողությունն են կորցնում, «արգելափակում» են իրադարձությունները։ Բայց դա ժամանակավոր է։ Հոգեբանի գրագետ աշխատանքի դեպքում դա անցնում է», – ասում է Մկրտումյանը։

Նշենք, որ 200 հոգեբաններից և կամավոր հոգեբույժներից բաղկացած խումբը շտապ հոգեբանական օգնություն է տրամադրում ոչ միայն մարտական գործողությունների մասնակիցներին, նրանց ընտանիքներին, այլև մյուս տուժածներին։ Նրանց մասնագիտական պատրաստությամբ զբաղվում են Հայաստանի մի քանի համալսարաններ և կենտրոններ, այդ թվում` Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանը։

«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ

101
թեգերը:
հոգեբան, Վիրավոր, զինծառայող, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ոչնչացված ադրբեջանցի գնդապետ, առգրավված կարևոր փաստաթղթեր. մերօրյա հերոսները կպարգևատրվեն
Պատերազմի իսկական աստվածները. ճանաչենք մեր հերոսներին
Արցախյան մարտերում հերոսացած զինծառայողները
Հերոսական դրվագ. ովքե՞ր են հոկտեմբերի 18-ին մի քանի կիլոմետր հետ շպրտել հակառակորդին