Արծրուն Հովհաննիսյան

Վարդենիսում երկրորդ ճակատ բացելու փորձը նորություն չէ. Հովհաննիսյան

289
(Թարմացված է 11:32 29.09.2020)
Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված քաղաքացիական ավտոբուսում, նախնական տեղեկություններով, զոհեր ու վիրավորներ չկան։ Բայց տեղեկությունները ճշտվում են։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Վարդենիսում պատերազմի երկրորդ ճակատ բացելու փորձը նորություն չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Վարդենիսի զորամասի ու դիրքերի վրա Ադրբեջանի հարձակումը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին օրից։ Սա նորություն չէ»,– ասաց նա` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ևս այս ուղղության նկատմամբ հրետակոծություն եղել էր։

Ինչ վերաբերում է քաղաքացիական ավտոբուսին ԱԹՍ–ով հարցվածելու մասին լուրին, Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին, նախնական տեղեկություններով, զոհեր ու վիրավորներ չկան։

«Բայց տեղեկությունները ճշտվում են։ Լրացուցիչ կհայտնենք»,– ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Վարդենիսի վրա հարձակումից հայկական զինուժը կորուստներ չունի. ՊՆ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ վերջին տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 50 ԱԹՍ–ից, 4 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

289
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյան, Հայաստան, Վարդենիս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (151)
Ըստ թեմայի
Այս պահին արյան կարիք չկա. անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է
Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթը գրառում է արել
Արմենոֆոբիան գնալով ավելի բարձր մակարդակ է ձեռք բերում. ՀՀ ՄԻՊ
Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (25 февраля 2020). Еревaн

Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. Փաշինյանը դեմ չէ

0
Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը որոշ մանրամասներ է ներկայացրել ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`հոկտեմբերի 20-ի հանդիպումից։

«Հանդիպման ժամանակ նախագահները տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»,– Facebook–ի իր էջում գրել են Գևորգյանը:

Նրա խոսքով` ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին և ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:

«Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»,– նշել է նա:

0
քրեակատարողական հիմնարկ

ՀՀ–ում դատապարտյալներ են ազատ արձակվել առաջնագիծ մեկնելու համար

117
(Թարմացված է 17:34 30.10.2020)
Դատախազությունից հայտնում են, որ խնդրի նրբությունը հաշվի առնելով` խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ավելի քան 10 դատապարտյալ ազատ են արձակվել առաջնագիծ մեկնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«12 դատապարտյալի խափանման միջոցը փոխվել է, ևս չորսն էլ վաղաժամկետ պայմանականով են ազատ արձակվել` ռազմաճակատ գնալու նկատառումով։ Խիստ անհատական մոտեցում է ցուցաբերվում` խնդրի նրբությունը հաշվի առնելով»,- ասաց նա։

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ իսկապես մի շարք դատապարտյալներ դիմումներ են ներկայացրել առաջնագիծ մեկնելու համար, սակայն չնշեցին, թե քանի մարդ է նման դիմում ներկայացրել, և որ հոդվածներով են նրանք դատապարտված։

Մեր տեղեկություններով` դիմում գրածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, նրանք հիմնականում ուժային կառույցների նախկին աշխատակիցներ են, ինչպես նաև արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

117
թեգերը:
դատապարտյալ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
Ջախջախել են թշնամուն, ԱԹՍ խոցել, վիրավորներին մարտադաշտից դուրս բերել. նորօրյա հերոսները
«Մոտ 40 կմ անցնել եմ վիրավոր ոտքով». բռնցքամարտիկ Լեո Պապյանն ապաքինվում է
Կանանց վաշտում մայրեր էլ կան, եկել են իրենց երեխաների ապագայի համար պայքարելու. տեսանյութ
Հոգևորականների շրջանում նաև վիրավոր ու անհետ կորած կա. Տեր Վահրամ քահանա