Զարուհի Բաթոյան

Արցախից ժամանած երեխաներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկությունները չտարածել. Բաթոյան

256
(Թարմացված է 12:54 28.09.2020)
Բաթոյանն ուրախությամբ փաստել է, որ այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախից ժամանած երեխաներին և նրանց ընտանիքներին հյուրընկալելու ինքնաբուխ ցանկությունները խնդրում եմ զսպել և չտարածել դրանք: Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Իմ շատ սիրելի, ուժեղ և հաղթող մարդիկ, անհրաժեշտության դեպքում մենք կդիմենք ձեր օգնությանը: Պարզապես կապի մեջ եղեք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նախարարության հետ»,–գրել է նա:

Բաթոյանը հիշեցրել է, որ երեկ տարածել էր հայտարարություն այն մասին, որ պետական մարմինները ի վիճակի են զբաղվել կացարանների հարցով, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «Բայց ինչպես նշել էի, նման կարիք այս պահին չկա»,–հավելել է նա:

Բաթոյանն ուրախությամբ փաստել է, որ իրենց բնակարաններում և տներում հյուրընկալել ցանկացող քաղաքցիների հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են մեր միասնականության մասին, սակայն մեր ունեցած տվյալներով այս պահին օգնել ցանկացող մեր հայրենակիցներն ավելի շատ են, քան դրա կարիքն ունեցող մեր քույրերն ու եղբայրները:

ՌԴ–ում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչ–վարձկաններ Սիրիայից

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Վարդենիսի տարածքում ադրբեջանական ԱԹՍ է խոցվել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

256
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, երեխա, Հայաստան, Արցախ, Զարուհի Բաթոյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1866)
Ըստ թեմայի
Ռուսաստանը մշտական շփման մեջ է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Ադրբեջանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նախիջևանի հետ
Արցախյան հացի փռերում, ալրաղացներում աշխատուժի պահանջարկ կա
Депутат Арам Саркисян

Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է. Սարգսյան

1
Դեմոկրատական կուսակցության ղեկավարն առաջարկել է մի ծրագիր, որն այս բարդ ժամանակաշրջանում թույլ կտա ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախի շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով Հայաստանի երկու նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա կազմակերպելու որոշումը ճիշտ և հասուն որոշում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Հիմա արդեն բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է։ Միայն ՌԴ–ն է հետաքրքրված այն հարցում, որ Հայաստանը պահպանի իր ազգային պետականությունը։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է, որ էլիտայի այն հատվածը, որն այդ ամենը հիանալի հասկանում էր, հասկանում է և զգուշացնում էր այդ մասին, պետք է միավորի իր ջանքերը և երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործողությունների հստակ ծրագիր ներկայացնի»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ փոխգործակցությունը պետք է վերականգնել այն սկզբունքով, որը դեռ 90-ականներին նշվում էր Դեմոկրատական կուսակցության ծրագրում։

«Մենք ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է այնքան զարգանան, որքան դա հնարավոր և նպատակահարմար է։ Իսկ Հայաստանի հարաբերություններն այլ երկրների հետ պետք է զարգանան այնքանով, որքանով դրանք չենք խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,-նշեց Սարգսյանը։

Հենց այդ սկզբունքը պետք է այսօր հիմնարար լինի, որպեսզի Երևանը դաշնակցի հետ բացարձակ վստահելի հարաբերություններ ունենա։

«Ես իմ աղբյուրներով գիտեմ և կհամարձակվեմ հավատացնել, որ եթե Հայաստանի կողմից նման քաղաքականություն իրականացվի, իրավիճակը կտրուկ կփոխվի»,-վստահեցրեց Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կմեկնեն Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու։ Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հոկտեմբերի

20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել էին նրան, որ Հայաստանի նախկին նախագահները ցանկություն ունեն Մոսկվա մեկնելու` ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ Արցախի իրավիճակը և ներկայիս իրավիճակից դուրս գալու հստակ առաջարկներ քննարկելու համար։ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ վարչապետը համաձայնել է այդ առաջարկին։

 

1
Վաղարշակ Հարությունյան

Ռուսաստանը կօգնի՞ Հայաստանին. մեկնաբանում է Փաշինյանի գլխավոր խորհրդականը

52
(Թարմացված է 23:43 31.10.2020)
Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի օգնության մասին խոսելիս, հիշեցնում է Սիրիայի դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ուղղված նամակը, ասել է, որ խորհրդակցությունները շուտով կսկսվեն, և արագ որոշումներ կկայացվեն։

«Ռուսաստանը նույնպես ստեղծված իրավիճակը գնահատում է իբրև սպառնալիք ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Ռուսաստանի համար սպառնալիք են իր սահմանի մոտ հակամարտությունները։ Երբ Ռուսաստանում որոշում էր ընդունվում Սիրիայի նախագահի կողմից հրավերն ընդունել և մտնել Սիրիա, հիմնական հիմնավորումն այն էր, որ ահաբեկիչները չգան Ռուսաստան և ԱՊՀ պետություններ»,- նշեց Հարությունյանը։

Նա ընդգծեց՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը ժամանակին ճիշտ է գնահատել իրավիճակը, Սիրիայում ահաբեկիչները ոչնչացվել են։ Հարությունյանը հիշեցրեց` երբ Ռուսաստանը մուտք գործեց Սիրիա, տարածքի մոտ ութսուն տոկոսը վերահսկում էին ահաբեկիչները։ Իսկ հիմա ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղում են։

Հարությունյանը շեշտեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական կապի մեջ են և քննարկում են անվտանգային հարցերը։

«Դուք գիտեք՝ ռուսական զորքն այսօր կանգնած է Ղարաբաղ-Հայաստան սահմանին՝ Տեղ գյուղում, ինչպես նաև ուժեղացված է Մեղրիում։ Այնպես որ պայմանագիրն ուժի մեջ է, գործում է։ Մնում է՝ Ռուսաստանի հետ գնահատատենք սպառնալիքները և որոշենք, թե ինչպես ենք այն կանխում»,- ասաց նա։

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն այսօր տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը դիմել է Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,– նշված էր հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, հայտարարեց, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

52
թեգերը:
Ռուսաստան, Վաղարշակ Հարությունյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան
Փաշինյանն ասել է` ինչ հաջորդականությամբ կարող է լուծվել հակամարտությունը
Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ քննարկվելու են․ Զախարովա