Շտապօգնության մեքենա, արխիվային լուսանկար

ՀՀ տեղափոխված վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տվյալներ

806
(Թարմացված է 22:24 27.09.2020)
Այս պահին հայաստանյան տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը քաղաքացիական անձինք են, իսկ 11-ը` զինծառայող:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Արցախում վիրավորում ստացած և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված զինծառայողների առողջական վիճակի մասին։

Նախարարության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն` այս պահին հայաստանյան տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը քաղաքացիական անձինք են, իսկ 11-ը՝ զինծառայող:

«Մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ:Տեղափոխվածներից 9-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ինը` ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր, 1-ը` հետազոտման փուլում է, 1-ն էլ դուրս է գրվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սիրիայից 4 000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի ռազմական գործողություններին

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների հետևանքով տուժածներին բժշկական օգնություն ու սպասարկում ապահովելու համար:

Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան

806
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Վիրավոր, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
Ըստ թեմայի
Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ հայտարարված զորակոչին անդամագրվելու համար. տեսանյութ
Մակրոնը մտահոգություն է հայտնել. Փաշինյանը զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ
Արցախում մարդկային և գույքային կորուստների, պատճառված վնասի առթիվ քրգործեր են հարուցվել
«Եկեք անենք ամեն ինչ, որպեսզի հակամարտությունը չվերածվի շարունակական պատերազմի». Տուսկ
Արծրուն Հովհաննիսյան

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր, բայց հաջողություն չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

990
(Թարմացված է 22:28 27.10.2020)
Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ հաջողություն չի ունենում։ Ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հայկական գյուղերի ուղղությամբ թշնամին նույնպես փորձում է առաջանալ և հետ է շպրտվում։ «Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ հաջողություն չի ունենում։ Ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա ներկայացրեց, որ այսօր առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Հյուսիսային ուղղությամբ մարտերը համեմատաբար թեթև են եղել։ Մի քանի խաղաղ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծության։ Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում, շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։

Карта военных действий Карабаха
© Photo : Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արծրուն Հովհաննիսյանի ներկայացրած քարտեզը

«Ավետարանոց գյուղի ուղղությամբ մի քանի օր շարունակ ադրբեջանական դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ունենալ՝ արժանանալով հայկական ուժերի հակազդեցությունը։ Այստեղ հիմնականում ընթանում է փոքր խմբերի դեմ պայքար, հրետանի հիմնականում չի կիրառվում»,–ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15-ի սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

990
թեգերը:
Բերձոր, թշնամի, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
Ըստ թեմայի
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից
Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ
Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանը 3 հանգամանք առանձնացրեց
ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ

182
(Թարմացված է 21:57 27.10.2020)
Արդեն մեկ ամիս է`Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում նրանք հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ են ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Այսօրվա տեղի ունեցածը հաշվի առնելով` նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ընդգծվում է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից:

Իսկ այսօր Ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե իբր Հայաստանի կողմից հրթիռակոծվել է Բարդայի շրջանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:

«Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից»,–ասված է հայտարարության մեջ:

Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

182
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել են Արցախի իրավիճակը
Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

84
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

84
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ