Արսեն Թորոսյան

Սիրելի բուժաշխատողներ, պայքարելու ենք 2 ճակատով. Արսեն Թորոսյան

140
(Թարմացված է 16:09 27.09.2020)
Նա հիշեցրել է` այս իրավիճակում չպետք է կորցնել զգոնությունը, պահպանել համաճարակաբանական կանոնները, որ «կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ»:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը: Քիչ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–ի նախարարության  էջում ուղերձով դիմել է բուժաշխատողներին` նշելով, որ տարին սկսվեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարով, որին հիմա մեկ այլ մարտահրավեր է գումարվել։

«Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը»,– նշված է ուղերձի տեքստում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել բժշկական հանրությանը համախմբածվության համար: Նա հիշեցրել է` այս իրավիճակում չպետք է կորցնել զգոնությունը, պետք է շարունակել պահպանել համաճարակաբանական կանոնները, որ «կորոնավիրուսային հիվանդությունը մեզ չհաղթի, լինենք կանգուն ու մարտունակ»:

Թորոսյանն ընդգծել է` առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Անհրաժեշտ է հանգստություն պահպանել։ Նախարարը վստահություն է հայտնել, որ հաղթելու ենք և բազում հաղթանակների շարքում այս մեկն էլ է գրվելու։

Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից

«Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ»,– եզրափակել է նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։ 

Ինչպես է այրվում ադրբեջանական զրահատեխնիկան. նոր տեսանյութ

140
թեգերը:
բուժաշխատող, Հայաստան, Արցախ, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
«6 գյուղ, չէ մի` 10 քաղաք». Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից գյուղեր «գրավելու» մասին
4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի
Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը. ԱՀ ԱԳՆ
Հրետանի

Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել

30
(Թարմացված է 10:23 20.10.2020)
Շարքային զինծառայողներից մինչև փորձառու զինվորականներ. այս պատերազմում աներևակայելի հերոսությունների մասին պատմություններն անվերջ են։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այս պատերազմում հրետանավորներն իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նշում է՝ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու հենց հրետանավորների գրագետ գործողություններին:

«Նորօրյա հերոսներ» շարքում այս անգամ ՊԲ-ն ներկայացնում է հերոս հրետանավորներից մի քանիսին։

Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանն իր ենթակաների հետ, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով` մարտական դիրքը գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների շնորհիվ կասեցնելու համար նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը։

«Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը»,- տեղեկացնում են ՊԲ-ից:

Պատերազմի աստծո երդվյալները` հրետանավորները, անչափելի մեծ կորուստներ են պատճառում թշնամուն

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, հայկական Զինված ուժերը տոնում էր Հրթիռահրետանային զորքերի օրը։

30
թեգերը:
հերոս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, պարգևատրում, մեդալ, հրետանի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Քննարկվում են հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը. ինչպես է անցել գիշերը սահմանին
Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Կոտայքի և Տավուշի որոշ հատվածներում

55
(Թարմացված է 09:03 20.10.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզում՝

10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս,

10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Ներքին Գոշ և Հովք գյուղեր:

55
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Տավուշ, Կոտայք
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին