ՀՅԴ գրասենյակ

«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի

148
(Թարմացված է 13:53 27.09.2020)
ՀՅԴ–ականները հավաքվել են Գարեգին Նժդեհի արձանի մոտ ու կամավորականների ցուցակներն են ճշգրտում` սահման մեկնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Հազարավոր կամավորականներ այս պահին կազմ–պատրաստ սպասում են՝ առաջնագիծ մեկնելու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ–ական, «Կամավորական շարժում» ՀԿ–ի խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը։

Այս պահին Հանրապետության հրապարակի մոտ` Գարեգին Նժդեհի արձանի մոտակայքում, ՀՅԴ–ական կամավորականներն են հավաքվել, որոնք ամեն պահի պատրաստ են մեկնել առաջնագիծ։

«Հենց այս պահին առնվազն 100 հոգի կարող է մեկնել ճակատ։ Մեր բոլոր երիտասարդներն անցել են պատրաստվածություն։ ՊՆ–ի հետ կապը կա և առաջին իսկ անհրաժեշտության դեպքում շատերը կմեկնեն սահման»,–ասաց Մխիթարյանը` հավելելով, որ մեր հաղթանակի վրա երբեք չի կասկածել։

ՀՅԴ Երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գևորգյանն էլ տեղեկացրեց` առաջին վաշտն արդեն վերջնական ցանկն է ճշտում և սպասում են հրամանի` ուր գնալ։

«Ինչպես ապրիլյան պատերազմին մեկնեցինք մարտական ոգով, այնպես էլ հիմա ենք։ Գնալու ենք այս հարցը վերջնական լուծելու։ Պետք է բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից, կամավորագրվեն ու միահամուռ լինենք»,–ասաց Գևորգյանը։

ՀՅԴ–ական կանայք նույնպես պատրաստվում են մեկնել ճակատ` ցանկացած հարցով օգնելու։ ՀՅԴ–ական Օֆելյա Գրիգորյանի խոսքով` ամուսինը գումարտակի բժիշկ է, ինքն էլ հետը մեկնելու է օգնության։ Այս պահին առաջին անհրաժեշտության իրեր են հավաքագրում, որ տանեն Արցախ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

148
թեգերը:
Արցախ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), կամավոր, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1366)
Ըստ թեմայի
Ադրբեջանական տանկերը հերթով խոցվում են. ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված էր. Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին
Օդային տագնապ Շուշիում. տեսանյութ
Բոլոր փաստերը կհավաքենք ու կներկայացնենք. ինչպես է իրականում Ադրբեջանը հարձակումը սկսել
Հրետանի

Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել

2
Շարքային զինծառայողներից մինչև փորձառու զինվորականներ. այս պատերազմում աներևակայելի հերոսությունների մասին պատմություններն անվերջ են։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այս պատերազմում հրետանավորներն իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նշում է՝ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու հենց հրետանավորների գրագետ գործողություններին:

«Նորօրյա հերոսներ» շարքում այս անգամ ՊԲ-ն ներկայացնում է հերոս հրետանավորներից մի քանիսին։

Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանն իր ենթակաների հետ, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով` մարտական դիրքը գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների շնորհիվ կասեցնելու համար նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը։

«Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը»,- տեղեկացնում են ՊԲ-ից:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, հայկական Զինված ուժերը տոնում էր Հրթիռահրետանային զորքերի օրը։

2
թեգերը:
հերոս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, պարգևատրում, մեդալ, հրետանի
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Կոտայքի և Տավուշի որոշ հատվածներում

51
(Թարմացված է 09:03 20.10.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզում՝

10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս,

10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Ներքին Գոշ և Հովք գյուղեր:

51
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Տավուշ, Կոտայք
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին