00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին մոդել և Ծառուկյան. Փաշինյանն ասել է` իրենք անհանգստանալու պատճառ չունեն. ԶԼՄ

© Sputnik / Дмитрий АстаховПремьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (17 июля 2020). Минск
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета (17 июля 2020). Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, թե ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները «Քաղաքացիական պայմանագրի» փակ նիստում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետ ձևաչափով կայացած երեկվա հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հանդիպման գլխավոր թեման եղել է ՀՀ-ի կառավարման խորհրդարանական մոդելից կրկին նախագահական մոդելին անցնելը:

Гагик Царукян выходит из зала суда, где проходило слушание по его делу (25 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Դուխներդ տեղը պահեք». Գագիկ Ծառուկյանը ժամանեց ԱԱԾ

«Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները կրկին ցանկանում են վերադառնալ նախագահական մոդելին, քանի որ համարում են՝ խորհրդարանը իրեն չի արդարացնում»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է խոսել այդ անցման մասին ու նշել, որ դա այդքան էլ իրատեսական չէ այս պահին, քանի որ սահմանադրորեն ևս այն իրականացնելը այսօրվա դրությամբ հնարավոր չէ: Թերթի տեղեկություններով՝ իմքայլականները հարց են բարձրացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որին ՀՀ վարչապետը պատասխանել է, որ իրենք որևէ բան չունեն անհանգստանալու, քանի որ ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում:

«Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարց է բարձրացրել այն մասին, որ խորհրդարանի և կառավարության միջև կապը կտրվել է, ու կառավարության ներկայացուցիչները իրենց նամակներին օրերով, շաբաթներով չեն արձագանքում, որին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, թե դրա փոխարեն ճիշտ կլինի զանգահարել, ներկայացնել խնդիրը, որին իրենք արագ լուծում կտան»,– նշված է հոդվածում։

Հիշեցնենք`  ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

Հիշեցնենք նաև, որ 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքով Հայաստանը 2016թ.–ի ապրիլի 9-ին կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: 2008թ.–ից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը 2018–ի ապրիլի 17–ին ընտրվեց վարչապետ։ Դրան հաջորդեցին արդեն «թավշյա հեղափոխության» հայտնի իրադարձությունները։

Լրահոս
0