ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, «Սպիտակ արջ» մականունը ստացած Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ Նա Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում գրառում է կատարել, որից կարելի է ենթադրել, որ Ալեքսանյանը կողմ է նախարարությունից հեռանալու վերաբերյալ նրա կայացրած որոշմանը։
Հայերենի դասաժամերը կրճատում են, հայագիտությունը` զարգացնում. նախարարության թնջուկը
«Թամրազյան ջան, հարգանքներս, ընկերս»,- գրել է Ալեքսանյանն ու Թամրազյանի հետ լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը երեկ պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Այսօր Թամրազյանը հայտարարել էր, թե իր կյանքի ողջ գիտակից հատվածը պայքարել է հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չի դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են իրեն ստիպել գնալ այդ քայլին, որովհետև համոզված է՝ իրենց պայքարը եղել է «ոչ թե ընդդեմ, այլ հանուն»:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Թամրազյանի հրաժարականի իրական պատճառն իր դեմ պատրաստվող քրեական գործն է։
Գրիշա Թամրազյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019-ի փետրվարին։
Նշենք, որ նրա նախորդը` ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, 2019-ի դեկտեմբերին ձերբակալվել էր կաշառակերության կասկածանքով։
«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Նախիջևան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։
«Հունվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:22-ին, գրանցվել է երկրաշարժ հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը եղել է 10 կմ, այն 4.3 մագնիտուդ ուժգնության է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` նույն տարածքում երկրաշարժ էր գրանցվել նաև հունվարի 18–ին և 22–ին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում օպերլիազորներից մեկը հետախուզվողից փող է հափշտակել։
«Հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։
ՀՔԾ–ն հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել