00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարգավաճ Հայաստանն» ԱԺ–ում քննարկման է ներկայացրել ցավոտ և էմոցիոնալ թեմա

© Sputnik / Asatur YesayantsСекретарь фракции “Процветающая Армения” Арман Абовян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Секретарь фракции “Процветающая Армения” Арман Абовян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԲՀԿ–ն Ազգայի ժողովի լսումներ է կազմակերպել` քննարկման դնելով կորոնավիրուսային իրավիճակից առաջացած մի խնդիր։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ եթե օբյեկտիվ պատճառներով սահմանափակվել է քաղաքացիների աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունը, ապա պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի քաղաքացիների խնդիրների լուծման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, վարկերի և վարկային պարտավորությունների մասին է։ ԱԺ–ում ԲՀԿ–ի կազմակերպած լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները

Նշենք, որ ԲՀԿ–ն ԱԺ–ում քննարկում է կազմակերպել վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժ–տուգանքների, տոկոսների համաներման հարցով։

«Թեման շատ ցավոտ և էմոցիոնալ է։ Հարցն այն է, որ վարկերը և դրանց սպասարկումը, որոնք նախկինում էին տրվում, ամբողջովին չեն համապատասխանում իրավիճակին, որը տիրում է ՀՀ–ում։ Մինչև կորոնավիրուսը մարդիկ աշխատանք ունեին և որոշակի տեսլական, սակայն հիմա շատերը զրկվել են աշխատանքից։ Կարծում եմ` պետության կողմից պետք է սուբսիդավորում լինի»,–լսումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով, օրինակ, ՌԴ-ում հարցին հետևյալ լուծումն են տվել` այն քաղաքացիները, որոնք եկամուտների ավելի քան 30 տոկոսի կորուստ են ունեցել, վարկային արձակուրդի իրավունք են ստացել, իսկ պետությունն էլ այս գործընթացում միջնորդ է եղել։ Իսկ ահա Ավստրալիայում, Կանադայում 6 ամսով հետաձգվեն են ՓՄՁ–ների, տուժած քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարումը` ինչպես մայր գումարի, այնպես էլ տոկոսների մարումների դեպքում։

Прохожий у банкомата на Северном проспекте - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի ընթացքում ավանդները նվազել են, վարկերն՝ աճել. ԿԲ նախագահը բացատրեց` ինչու

Այսինքն` հետագայում այդ տոկոսները չեն գումարվել մայր գումարին։ Եվ այդպես, մի շարք այլ երկրներում` Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում որոշակի ժամկետներով հետաձգվել են տոկոսների մարման գործընթացը։

Ըստ Աբովյանի` Հայաստանը պետք է քայլեր անի այս ուղղությամբ, քանի որ այժմ լոմբարդային քաղաքականություն է տեղի ունենում իրականում։

Հիշեցնենք, որ մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը Հայաստանում բանկերը վարկային արձակուրդ էին տրամադրել։ ԿԲ-ն հայտնել էր` այդ ընթացքում վարկային արձակուրդից օգտվել են վարկատուների 35%-ը՝ շուրջ 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձ:

Հետաձգվել է 1.3 տրիլիոն դրամի վարկային պարտավորություն: Արդյունքում բանկերի շուրջ 100 մլրդ դրամի եկամուտ է հետաձգվել:

Արտոնյալ վարկերի ռիսկերը. ինչպես է կատարվելու ձեռնարկությունների ընտրությունը

Լրահոս
0