Արխիվային լուսանկար

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

183
(Թարմացված է 16:02 23.09.2020)
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսուհետ երկու նոր տեղակալ կունենա։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի երկու փոխնախարար է նշանակել։

Վարչապետ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալների պաշտոնում հաստատել է Աննա Մազմանյանին ու Տիգրան Սիմոնյանին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ` օգոստոսի 3-ին, ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցություն էր անցկացրել` ասելով, թե կադրային ջարդ չի անելու։

Սակայն օգոսոստի 28-ին շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը հայտնել էր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին։

Արթուր Դավթյանը նշանակումներ է արել. Երևան քաղաքն ու Կոտայքի մարզը նոր դատախազներ ունեն

183
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, Նշանակում, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Շրջակա միջավայրի նոր նախարարի ժառանգությունը, կամ ինչ գաղտնիք է պահված Հայաստանի աղբի տակ
«Սպիտակ Շորժա» լողափը կփակվի․ շրջակա միջավայրի նոր նախարարը հանձնարարական է տվել
Շրջակա միջավայրի նախարարն ասել է` երբ է վերջին անգամ թարմացվել Հայաստանի Կարմիր գիրքը
Հրետանի

Հերոս հրետանավորները. նրանք անում են ավելին, քան հնարավոր է պատկերացնել

40
(Թարմացված է 10:23 20.10.2020)
Շարքային զինծառայողներից մինչև փորձառու զինվորականներ. այս պատերազմում աներևակայելի հերոսությունների մասին պատմություններն անվերջ են։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Այս պատերազմում հրետանավորներն իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն եղել անգամ զորատեսակի պատրաստության ծրագրերով: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նշում է՝ այս պատերազմի արդյունքների վերլուծությունների մեջ առանձնահատուկ բարձր գնահատականներ են տրվելու հենց հրետանավորների գրագետ գործողություններին:

«Նորօրյա հերոսներ» շարքում այս անգամ ՊԲ-ն ներկայացնում է հերոս հրետանավորներից մի քանիսին։

Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Հակոբյանն իր ենթակաների հետ, ի թիվս բազմաթիվ այլ հաջողված գործողությունների, հոկտեմբերի 7-ին խոցել են թշնամու 1 Տ-90 տանկ: Արսեն Հակոբյանը ներկայացված է «Մարտական ծառայություն» մեդալի: «Տրոպա» և այլ հատուկ միջոցներ օգտագործելով` մարտական դիրքը գրավել փորձող թշնամական ուժերին հաջողությամբ դիմագրավելու և համառ գործողությունների շնորհիվ կասեցնելու համար նույն կարգի մեդալի է ներկայացվել շարքային Վաչագան Մովսիսյանը։

«Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ, զենք-զինամթերք ու սպառազինություն ոչնչացնելու համար «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն սերժանտ Տիգրան Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Սևակ Աթայանը, կրտսեր սերժանտներ Գևորգ Աթանեսյանը, Սևադա Սիրունյանն ու Դավիթ Ասոյանը, շարքային-պայմանագրային Տիգրան Բաղդասարյանը, ավագ լեյտենանտ Գևորգ Աթանեսյանը, պայմանագրային զինծառայող Սևադա Հովսեփյանը, շարքայիններ Ռազմիկ Մադաթյանը, Կառլեն Առաքելյանը, Ռուբեն Գևորգյանը, Նարեկ Ավետիսյանը, Սամվել Բաբայանը, կապիտաններ Սերոբ Մելքոնյանն ու Ալեքսանդր Ավագիմյանը, ավագ լեյտենանտ Զոհրաբ Գաբրիելյանը»,- տեղեկացնում են ՊԲ-ից:

Պատերազմի աստծո երդվյալները` հրետանավորները, անչափելի մեծ կորուստներ են պատճառում թշնամուն

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 19-ին, հայկական Զինված ուժերը տոնում էր Հրթիռահրետանային զորքերի օրը։

40
թեգերը:
հերոս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, պարգևատրում, մեդալ, հրետանի
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Քննարկվում են հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը. ինչպես է անցել գիշերը սահմանին
Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ
Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Կոտայքի և Տավուշի որոշ հատվածներում

57
(Թարմացված է 09:03 20.10.2020)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Կոտայքի մարզում՝

10։00-13։00 Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի համայնքի Կոյողի թաղամաս,

10։00-16։30 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան, փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաքի Ներքին Գոշ և Հովք գյուղեր:

57
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Հայաստան, Տավուշ, Կոտայք
Ըստ թեմայի
Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին
ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին
Армянки в США провели акцию в поддержку Карабаха

«Զենք, որը չունեին մեր նախնիները». ԱՄՆ–ում հայուհիները յուրօրինակ ակցիա են իրականացրել

0
Լոս Անջելեսի կենտրոնում մի քանի աղջիկներ լուռ ակցիա են իրականացրել սպիտակ զգեստներով, որոնց վրա զենք է պատկերված եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Ամբողջ աշխարհի հայերը շարունակում են ակցիաներ կազմակերպել ի աջակցություն Արցախի և Հայաստանի։ Լոս Անջելեսում օրերս յուրօրինակ բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակից 15 հայուհիները ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել, գրում է Hyperallergic.com–ը։

Աղջիկները  սպիտակ զգեստներով լուռ ակցիա էին իրականացնում Լոս Անջելեսում։ Նրանց զգեստներին հրացան է պատկերված։ Նրանք այդպիսով ուզում էին ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա, որն արդեն երեք շաբաթ է ընթանում է և հազարավոր կյանքեր է խլել։

Ակցիայի կազմակերպիչները She Loves Collective–ի դիզայներ կանայք էին, մասնավորապես, նրանց հիմնադիրները` Ադրինե Բաղդասարյանն ու Նելլի Աշխեն Սարգսյանը։

«Հայերը նոր պատերազմում Հայոց ցեղասպանության շարունակություն են տեսնում և մտահոգված են ԶԼՄ–ների ոչ բավարար լուսաբանմամբ։  Մենք հույս ուենենք գրավել համաշխարհային հանրության ուշադրությունը, որը մեծ մասամբ լռություն է պահպանում այս հարցում, հատկապես դա վերաբերում է ԱՄՆ–ին», – պարբերականին ասել է Ադրինե Բաղդասարյանը։

Ակցիան նախապատմություն ունի։ Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունները սկզբում սպանում էին տղամարդկանց ու առգրավվում նրանց զենքը` բախտի քմահաճույքին թողնելով կանանց ու երեխաներին։

«Զենք, որը չունեին մեր նախնիները», – գրված է պաստառի վրա։ Զգեստների վրա պատկերված հրացանները խորհրդանշում են ինքնապաշտպանությունն ու ինքնորոշումը։

Խումբը նաև Հայաստանում և Արցախում պատրաստված մի քանի գորգ էր բերել, որոնք խորհրդանշում են սերնդեսերունդ փոխանցվող վերքերը։

Կազմակերպիչները հայտարարել են, որ «Զենք, որը չունեին մեր նախնիները» ակցիան շարունակություն է ունենալու։

0
թեգերը:
Բողոքի ակցիա, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, ԱՄՆ