Բողոքի ակցիա ընդդեմ Ամուլսարի շահագործման

Ամուլսարի աշխատակիցները պատգամավորներին մեղադրում են բնապահպաններին ֆինանսավորելու համար

58
(Թարմացված է 15:37 23.09.2020)
Հանքավայրի աշխատակից ներկայացած քաղաքացիներից մեկը լրագրողներին հայտնեց, որ եկել են պատգամավորներին խնդրելու՝ չխանգարեն իրենց:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Ամուլսարի հանքավայրին հարակից համայնքների բնակիչներն այսօր Երևան էին եկել ԱԺ պատգամավորներին նամակ հանձնելու համար:

«Երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում էին սոցիալական ծրագրեր։ Ավելի քան երկու տարի է մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարավորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսևորել որպես «բնապահպան» ու «գիտնական», հանդես գալով համայնքի անունից, որը չեն ներկայացնում»,- նշված է նամակում:

Միաժամանակ նրանք լրագրողների հետ զրույցում ևս իրենց դժգոհությունը հայտնեցին հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հանքավայրի աշխատակից ներկայացած քաղաքացիներից մեկը լրագրողներին հայտնեց, որ եկել են պատգամավորներին խնդրելու՝ չխանգարեն իրենց:

«Եթե գալիս են, միայն ցուցարարներին են հանդիպում: Թող մեզ էլ հանդիպեն, թող մտնեն գյուղ, տեսնեն աշխատող մարդու հետ ինչ է կատարվում, հարցում անեն, նոր որոշեն, թե հետո ինչ պիտի անեն: Ու կխնդրեի՝ մեր ընդդիմադիր պատգամավորները չխանգարեն, չֆինանսավորեն ցուցարարներին, իբր բնապահպանների»,- ասաց նա՝ չցանկանալով անուններ տալ կամ բացել փակագծերը:

Հանքի աշխատակիցը միայն շեշտեց, որ երկու տարի չաշխատելու հետևանքով արդեն 3 մլն դրամի պարտք է կուտակել: Իսկ Ամուլարի պաշտպանները՝ չաշխատելով, հանքի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելով, կարողանում են իրենց ընտանիքը պահել:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ բնապահպաններին կոչ արեց չներկայանալ հարակից գյուղերի բնակիչներ ու չհայտարարել, որ բնակչությունը դեմ է հանքին: Նրա տեղեկություններով՝ հարակից համայնքների 100 աշխատակից արդեն աշխատում է հանքում:

Հիշեցնենք` դեռևս 2018թ-ից Ամուլսարում հանքշահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները` պնդելով, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում էին վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանեց դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհին տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն–տնակներն ու փոխարենը տեղադրեց պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները։ Ամուլսարի շահագործման դեմ բողոքողները հայտարարություն տարածեցին` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

Փաշինյանն ընդունել է «Լիդիանի» ներկայացուցիչներին. ինչ են քննարկել

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարեց, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։ Օգոստոսի 7-ին Ամուլսարի տարածքից հեռացվեցին նաև «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։

58
թեգերը:
Հայաստան, Բողոքի ակցիա, բնապահպանական, Պատգամավոր, նամակ, Ամուլսար
Ըստ թեմայի
Ամուլսարի հարցում պետություն գոյություն չունի. Ռոբերտ Քոչարյանը քննադատեց իշխանությանը
Ամուլսարի շահագործման դեմ բողոքողները հավաքվել են ԱԺ–ի դիմաց, մի քանիսին բերման ենթարկեցին
Ամուլսարի խնդրով բերման ենթարկված քաղաքացիներն անվճար իրավաբանական օգնություն կստանան
Ամուլսարի տարածքից հեռացնում են «Լիդիան Արմենիայի» վագոն–տնակները
Նոր ավտոբուսները

Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսները Չինաստանում զարդարել ու ճանապարհել են Երևան

29
Ավտոբուսների ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Նոր ավտոբուսները, որը Երևանը պատվիրել է Չինաստանից, հանդիսավոր կերպով ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան»,–գրել է Մարությանը:

Նա նշել է, որ ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին:

Հիշեցնենք` Մարությանը մայիսի 25-ին ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ Չինաստանից առաջիկա վեց ամիսների ընթացքում 8,6 մետրանոց բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան:

Հայաստան կժամանի նախ 161, ապա մնացած 50 ավտոբուսը, որոնք ձեռք բերելու համար պայմանագրեր են ստորագրվել:

Ավտոբուսներն աշխատում են CNG-ով, որը դասվում է կանաչ վառելիքների շարքին:

Հուլիսի 1-ից Երևանում ևս մեկ երթուղի կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով

29
թեգերը:
ավտոբուս, քաղաքապետարան, Երևան, Չինաստան
Ըստ թեմայի
Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը. Հայկ Մարությանը լուսանկարներ է հրապարակել
Երևանի իշխանությունը 211 նոր ավտոբուս կգնի․ քաղաքապետ
Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով Երևանում կսպասարկեն ևս 2 երթուղի
Հունիսի 17-ից նոր ավտոբուսները ևս երկու երթուղի կսպասարկեն Երևանում․ սրահում տեսահսկում կա
Подготовка к операции

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

64
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հրազենը և կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, տուժել է 30–ամյա տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ հուլիսի 30-ին` ժամը 05։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին ի վիճակի չէ կատավածի մասին բացատրություն տալ։

«Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գալստյանն է, որը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իրենց շենքում վայր է ընկել»,–գրում է կայքը։

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

Մինչդեռ ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը, ժամը 03։00-ից 03։30-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի պողոտայի 57 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Գալստյանի և Երևանի բնակիչ` 31-ամյա Հարություն Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջինս դեռևս չպարզված հրազենից կրակել է Գալստյանի ուղղությանբ, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հարություն Գրիգորյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Երևանում կրկին կրակոցներ են հնչել. վիրավորը 23 տարեկան է

64
թեգերը:
Ոստիկանություն, վեճ, կրակոց, տղամարդ, Երևան
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում․ կա 4 վիրավոր, մեկը «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Կրակոցներ Երևանում. ոստիկանները զինված տղամարդուն բերման են ենթարկել
Կրակոցներ Երևանում. «Դվին» հյուրանոցի մոտ վիճաբանություն է եղել

Հայ փոքրիկը հոգևորականի ձեռքից վերցնում է խաչն ու խաչակնքում նրան. զվարճալի տեսանյութ

0
Սոցցանցերի օգտատերերին շատ է դուր եկել տեսանյութը. նրանք ակտիվորեն տարածում են այն։

Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթում զվարճալի տեսանյութ է հայտնվել փոքրիկ տղայի մասնակցությամբ։ Կադրերում երևում է, որ հոգևորականը տղայի մկրտությունն է անցկացնում։

Փոքրիկն իր լեզվով է «Շունն ու կատուն» ասմունքում. զվարճալի տեսանյութ

Արարողակարգի ընթացքում փոքրիկը հոգևորականի ձեռքից վերցնում է խաչն ու նրա գլխի վրա խաչակնքում։ Հոգևորականն ու հյուրերը չեն կարողանում իրենց ծիծաղը զսպել։

Տեսանյութը ակտիվ տարածվում է սոցցանցային օգտատերերի կողմից։

Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ

0
թեգերը:
խաչ, երեխա, մկրտություն, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Հմայիչ փոքրիկը իր խարիզմատիկ պարով գերել է օգտատերերին․ զվարճալի տեսանյութ