Երվանդ Խունդկարյան

«Հիմա դուք ասեք` ես ո՞ր իշխանության մարդն եմ». Երվանդ Խունդկարյանը կինքնաառաջադրվի՞

113
(Թարմացված է 11:32 23.09.2020)
Լրագրողների հետ զրույցում Խունդկարյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե հնարավոր է հենց նա էլ ընտրվի ՍԴ նախագահ։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. ՍԴ դատարանի նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը դեռևս որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրվելու առնչությամբ։ Խունդկարյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե այսօր կայանալիք նիստին արդյո՞ք կինքնաառաջադրվի։

Այսօր` ժամը 15։30-ին, ՍԴ–ում նիստ կլինի, որի ժամանակ էլ ՍԴ դատավորներն իրենց միջից նախագահ կընտրեն։ Այն դռնփակ է անցկացվելու, քանի որ դա ոչ թե դատարանի, այլ աշխատակարգային նիստ է։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՍԴ նորընտիր դատավորներից Երվանդ Խունդկարյանն է այդ պաշտոնը զբաղեցնելու։

«Այս պահի դրությամբ ոչ առաջադրման, ոչ էլ չառաջադրման մասին որոշում չկա։ Իմ` ՍԴ նախագահ դառնալու առնչությամբ քննարկում չի եղել»,–ասաց Խունդկարյանը։

Իսկ ինչ վերաբերում է մտահոգություններին, թե նա աշխատել է նախկին իշխանությունների օրոք, ուստի կարող է ինչ–որ կապեր ունենալ` Խունդկարյանն արձագանքեց, որ ցանկացած անձի կարող են կապել ցանկացած իշխանության հետ։

ՍԴ դատավորը հիշեցրեց` Գերագույն դատարանում աշխատանքի է անցել դեռ ՀՀ առաջին նախագահի իշխանության օրոք, իսկ հետո` Տնտեսական դատարանի դատավոր է նշանակվել երկրորդ նախագահի օրոք, իսկ  երրորդ նախագահի օրոք նշանակվել է վճռաբեկ պալատի նախագահ։ Ավելին, Վճռաբեկ դատարանի դատավոր էլ նշանակվել է հեղափոխությունից հետո։ «Այսքանից հետո խնդրում եմ հայտնել` ես ո՞ր իշխանության մարդն եմ»,–ասաց դատավորը։

Խունդկարյանին որպես ՍԴ դատավոր առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը։ Նրա վերաբերյալ միանշանակ վերաբերմունք չկա, քանի որ նախորդ իշխանությունների օրոք Վճռաբեկ դատարանի նախագահ է եղել, ինչպես նաև նրա օրոք են Ա1+ հեռուստաընկերության փակման որոշումը կայացրել։

Հրայր Թովմասյանի վերջին օրը. Սահմանադրական դատարանի դատավորները նոր նախագահ կընտրեն

Հիշեցնենք` ՍԴ նախագահ կարող է առաջադրվել ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը, ընդ որում` ինչպես ինքնաառաջադրվելու, այնպես էլ գործընկերների կողմից առաջադրվելու կարգով։ Եթե առաջադրվի միայն մեկ թեկնածու, ապա ՍԴ նախագահ դառնալու համար նրան անհրաժեշտ կլինի հավաքել Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում` առնվազ 5 ձայն: Եթե առաջադրվի 2 և ավելի թեկնածու, ապա կհաղթի նա, ով կստանա ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, տվյալ դեպքում`առնվազն 6 ձայն։

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Եթե առաջադրված թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքում բավարար ձայներ չի ստանում, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

113
թեգերը:
թեկնածու, Դատավոր, Սահմանադրական դատարան, Երվանդ Խունդկարյան
Ըստ թեմայի
«Ամեն ինչ պետք է անեմ ոչ թե խոսքով, այլ գործով». պատգամավորները ծափահարեցին ՍԴ դատավորին
ՍԴ-ում նորից խառն են. Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գնում. «Ժողովուրդ»
ՍԴ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Արխիվային լուսանկար

2381 վարակման դեպք, 41 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

61
(Թարմացված է 11:00 31.10.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2381–ով և դարձել 89813։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 32 788-ը (+1330) մարդ, կատարվել է 402588 (+4992) թեստավորում, առողջացել են վարակվածներից 55 317–ը (+1001)։ Գրանցվել է մահվան 1341 (+41) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 9–ով և դարձել 367։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

61
թեգերը:
համավարակ, Հայաստան, կորոնավիրուս, թեստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել
Կորոնավիրուսի դեմ ի՞նչ պատվաստանյութ կհասնի Հայաստանին. նախարարությունը քայլեր է անում
Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել
Շտապօգնության մեքենա

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

81
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

81
թեգերը:
երեխա, Զոհ, Աշտարակի ձոր, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով