Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանը և «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ–ի արդիականացման ընթացքը

59
(Թարմացված է 13:08 22.09.2020)
Կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեից բյուջետային վարկի միջոցներով ատոմակայանի արդիականացմանն ուղղված աշխատանքների իրականացման մանրամասներին:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 64-րդ համաժողովի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանը անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից բյուջետային վարկի տրամադրմամբ ատոմակայանի արդիականացմանն ուղղված մնացյալ աշխատանքների իրականացման մանրամասներին:

Զրուցակիցները քննարկել են Ռուսատոմ Սերվիս ընկերության հետ կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսվող միջոցառումները սահմանված ժամանակացույցում ավարտելու հարցը։

Հաշվի առնելով ԱԷԿ-ի դերը Հայաստանի էներգահամակարգում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ատոմակայանը կերիտասարդանա 80- 85 տոկոսով. ռեակտորի թրծման կայանքը հասավ Հայաստան

Հիշեցնենք` 2020թ–ի հունիսի 8-ին նախարար Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից և ասել, որ կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ՀՀ միջոցներով:

Հունիսի 11–ին կառավարության նիստում որոշում ընդունվեց Հայկական ատոմակայանի վերանորոգման՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ կնքված վարկային պայմանագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին։ Որոշման համաձայն՝ ռուսական վարկի փոխարեն կառավարությունն առաջարկում է 2020-2022թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ:

«Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել են` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ): Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. մայիսի 12-ին: Վարկի տրամադրման համաձայնագրով ֆինանսավորման վերջնաժամկետ էր սահմանված 31.12.2019թ.։

59
թեգերը:
Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), Սուրեն Պապիկյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում
Հայաստանի ԱԷԿ–ը 65 օրով կկանգնի վերանորոգման համար. փոխնախարար
Պապիկյանն ԱԷԿ–ին հարվածելու թեմայով խոսել է Ատոմային էներգիայի գործակալության տնօրենի հետ
Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 46-ամյա վարորդը տեղում մահացել է

15
(Թարմացված է 11:47 26.01.2021)
Վթարի հետևանքով Չարենցավանի բնակիչ, 48-ամյա Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 44 կմ հատվածում՝ դեպի Սևան ուղղությամբ, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 64-ամյա Գագիկ Հարությունյանի վարած BMW մակնիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ 46-ամյա Ռուստամ Աբրահամյանի վարած SEAT մակնիշի ավտոմեքենաները։

Հայտնաբերվել է 4 զիծառայողի աճյուն. նրանցից մեկի մոտ եղել է վարորդական իրավունքի վկայական

Վթարի հետևանքով Ռ․Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 48-ամյա Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

15
թեգերը:
վարորդ, Վիրավոր, Մահ, Կոտայք, ավտոմեքենա, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «խիստ մտահոգված» հայտարարություն է տարածել

55
(Թարմացված է 11:59 26.01.2021)
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը շեշտում է, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք պետք է բացառվի։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հարձակումը Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա խիստ մտահոգություն է առաջացնում։ Նման հայտաարություն է արել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը Facebook–ի իր էջում։

Հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին, անհայտ անձը կրակոցներ էր արձակել Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ։ Սրահում շաբաթական սովորում են ավելի քան 250 երեխա: Արձակված փամփուշտը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ այդ պահին դաշնամուրի դաս էր անցկացվում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով և ատելությամբ հրահրված ցանկացած արարք, ինչպիսիք վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգություններն էին, պետք է բացառվի»,–նշված է դեսպաատան տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մշակույթի կենտրոնը հայկական կազմակերպությունների համակարգման կենտրոնակայանն է:

Արցախյան պատերազմի օրերին այն համակարգում էր Մարսելից և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:

Մինչ այս հարձակումը նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, պղծվել էին Կոմիտասի արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը։

Հավելենք, որ նոյեմբերին կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում:

Ադրբեջանը պատերազմում ՆԱՏՕ–ի զենք է կիրառել. ֆրանսիական AgoraVox

55
թեգերը:
կրակոց, ադրբեջանցի, Թուրքիա, Եկեղեցի, Մարսել
Ըստ թեմայի
«Գորշ գայլեր» խմբավորման 4 անդամները ձերբակալված են. մանրամասներ Դեսինի անկարգություններից
Ավստրիան կարգելի «Գորշ գայլերի» խորհրդանիշը. Թուրքիան Եվրոպային մեղադրում է պոպուլիզմի մեջ
Ֆրանսիան կարգելի «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպության գործունեությունը

FB-ում կապիկություն անողը կարող է ավելի հայտնի լինել անվանի գրողից ու ռեժիսորից. Զաքարյան

0
Ռեժիսոր, ռազմական փաստավավերագիր Արշակ Զաքարյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում խոսել է ներքաղաքական զարգացումների համատեքստում մտավորականության դերակատարության մասին։ 

Արշակ Զաքարյանի դիտարկմամբ` առողջ մտավորականություն ասվածն այսօր հիմնականում չկա և այն, ինչ մնացել է իշխանությունը զավթած գործակալների կողմից հայկական արժեքների ավերման, ազգակործան կոնվենցիաների ընդունման ֆոնին, մեռնում է մտավորականության հետ։ Ըստ նրա` «Ֆեյսբուքում» կապիկություն անողը կարող է ավելի հայտնի լինել, քան անվանի գրողը կամ ռեժիսորը։

«Շատերը, մանավանդ անվանի անձինք, ովքեր հանդես են գալիս քծնող հոդվածներով, ինձ մոտ կորցնում են իրենց արժեքը, որովհետև ակնհայտ է, որ երկրի կործանումն իրականացնող մարդուն գովերգելը չի կարող լինել դասական մտավորականի գործելակերպ։ Հասարակ քաղաքացու մոտ դա կարող է լինել խաբվելու, մոլորության կամ չհասկանալու պատճառով, իսկ մտավորականի մոտ դա կարող է լինել միայն շահադիտական նպատակով»,– նշեց , ռազմական փաստավավերագիրը։

Զաքարյանի կարծիքով` երբ առաջնային են ոչ թե ազգային, այլ անձնական շահերը, եթե նույնիսկ մարդը լավագույն գործն է արել երկրի համար, միևնույն է, այդ մտավորականը նման դեպքերում կորցնում է իր արժեքը։

«Լսե՞լ ենք որևէ գերու վերադարձի մասին». մտավորականները նամակ ուղարկեցին ԱՄՆ դեսպանին

0
թեգերը:
Իշխանություն, Արշակ Զաքարյան, մտավորական
թեմա:
ՄԵՆՔ / Հակահարված
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից
Նեիզվեստնին ընդդեմ Խրուշչովի, կամ ինչպիսին պետք է լինի իսկական մտավորականը
Ինչպես առաջ շարժվել, ինչ դասեր քաղել պատերազմից. մտավորականները վերլուծում են ներկան