ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակն Անկախության տոնի օրը ստացավ մանուկների համար խաղալիքներ ստեղծող Սևակ Մարկոսյանը:
Հիսուսի հանրահայտ արձանը «ներկվել» է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ
Ներկայացնելով իր աշխատանքը՝ մրցանակակիրը խելացի խաղալիքների շարքում հատկապես առանձնացրեց հայկական տուֆ քարի փոքր կտորներից բաղկացած կոնստրուկտորը՝ «Տուֆտուֆիկը»:
««Տուֆտուֆիկը հատուկ ստեղծվել էր, որ երեխաներին ոչ միայն սովորեցնի կառուցել, այլ ՀՀ սահմաններից դուրս գտնվող բալիկներին հիշեցնի իրենց հայրենիքի մասին: Դա է պատճառը, որ վերջին շրջանում մենք խաղալիքի հետ տալիս ենք նաև սեփականության վկայական՝ տան հատակագծով՝ 92քառ. սմ, իսկ հողամասի բնութագրում նշված է 42 000 քառ. կմ»,- ասաց Սևակ Մարկոսյանը:
Մրցանակը ստեղծագործ խաղալիքների հեղինակին հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր գլխավոր հերոսը զարմանակի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում»,- ասաց վարչապետը՝ պատմելով, որ Սևակ Մարկոսյանը տարիներ շարունակ աշխատել է բանկային համակարգում, բայց մասնագիտական աճի փոխարեն ընտրել է ստեղծագործական աշխատանքը:
Մնացած 12` արդեն ավանդական դարձած մրցանակները ևս հանձնվեցին իրենց գործարար գաղափարներն ու երազանքներն իրագործած ու որոշակի հաջողությունների հասած սկսնակ գործարարների:
Եվս երկու հավելյալ մրցանակ այս տարի ստացան կորոնավիրուսի դեմ պայքարած բժիշկ Հրայր Հովակիմյանն ու հայրենիքի սահմանների պաշտպանության գործում հուլիսին Տավուշում հերոսացած հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանը:
Հիշեցնենք՝ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել էր 2019թ-ին, Գյումրիում:
Մեկ տարի առաջ Սև բերդում անցկացված միջոցառմանը մրցանակներն օրվա հերոսներին հանձնել էին Հայաստանի մշակութային ու քաղաքական գործիչները։
Փաշինյանի «Մեր ժամանակի հերոսների» թվում այս տարի կան նաև բժիշկ ու զինվոր
Վարչապետի սահմանած մրցանակը խորհրդանշական գրություն ունի. «Այդ մեկ մարդը դու ես»։ Մրցանակը հայելապատ է` այն խորհրդով, որ դրանում յուրաքանչյուրը կարողանա տեսնել իրեն ու փորձել դառնալ մեր ժամանակի հերոսներից մեկը։
Մեր ժամանակների հերոսները ՀՀ հասարակ քաղաքացիներ են, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։
Վարչապետի կողմից բարձր գնահատականի արժանանալով` նրանք պետք է նաև օրինակ լինեն մյուսների համար։
Ինչպիսի Հայաստան պետք է ունենաք 2050–ին. Փաշինյանը ներկայացրեց վերափոխման ռազմավարությունը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։
«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։
Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:
«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար
Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո


