ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Չնայած կորոնավիրուսային ճգնաժամին` հայկական մրգի ու բանջարեղենի արտահանումը դեռ չի տուժել։ Արտաքին առևտրի վիճակագրության համաձայն` 2020 թվականի առաջին կիսամյակում (վերջին տվյալներ) Հայաստանից 44 մլն դոլարի միրգ ու բանջարեղեն է արտահանվել է` 2019 թվականի առաջին կիսամյակի 38 մլն դոլարի համեմատ։
«Spayka» ընկերության նախագծերի զարգացման գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ համավարակի առաջին ամիսներին ընկերությունը մի քանի միլիոն դոլար է կորցրել։
«Գարնանը, երբ մենք ջերմոցային բանջարեղեն էինք աճեցնում, ստիպված եղանք աշխատակիցների մի մասին տուն ուղարկել և արտադրությունը ժամանակավորապես կրճատել մի քանի հազար տոննայով։ Բացի այդ, ապրիլին, երբ Վրաստանը փակվեց ճանապարհները, մենք ևս հազար տոննայից ավել կորցրինք», – հավելեց Բաղդասարյանը։
Բայց Ռուսաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների դժվարություններն ամբողջությամբ լուծվեցին ամռանն ընդառաջ։ Ըստ Բաղդասարյանի` այդ հարցում չի կարելի չնշել Հայաստանի իշխանության բանակցային աշխատանքը ռուսաստանյան և վրաստանյան գործընկերների հետ։
Ռուսական շուկաներում և ադրբեջանական կապիտալով գործող առևտրի կենտրոններում հայկական մրգերի բոյկոտը ոչ մի կերպ չխանգարեց վաճառքին. ավելի շատ լրացուցիչ գովազդ արեց։ Բաղդասարյանի խոսքով` այդ կենտրոնները վաճառքների ծավալների առումով ռուսական հսկայական շուկայի համեմատ ոչինչ են։
Ծիրանի բերքն ավելի քիչ էր անցած տարվա համեմատ, սակայն մյուս մրգերը, ընդ` որում լավ որակի, բավարար էին։ Եթե խոսենք խաղողի մասին, ապա անցած տարվա համեմատ այդքան էլ շատ չէր, բայց բերքը շատ որակյալ էր։ Ընկերությունը կգներ նաև ունիվերսալ տեսակների խաղող (այսինքն և՛ գինու, և թարմ վիճակում օգտագործելու համար), եթե գործարանները վերցնեին։
«Աշխարհում խաղողի գները շատ ցածր են, և շահում են նրանք, ովքեր կարող են բերքը պահել մինչև խոր աշուն և ձմեռ։ Բայց մենք վճարում ենք նախկինի պես։ Պատահում էր, որ գործարանը գյուղացուց 130 դրամով չէր վերցնում, մենք վերցնում էինք 180-200 դրամով, իսկ սեղանի սորտերը` 250-400 դրամով», – նշեց մենեջերը։
Արտահանմանը նպաստեց նաև կառավարության նոր որոշումը, համաձայն որի` բերքի գնման արտոնյալ վարկերը կտարածվեն նաև սեղանի սորտերի վրա։ 2017 թվականից Հայաստանում գործող սխեմայի համաձայն` բերքի սեզոնին բիզնեսը պետական սուբսիդավորմամբ արտոնյալ վարկ է ստանում գյուղացիներին անմիջապես վճարելու համար (գումարն անմիջապես գյուղացիներին է փոխանցվում)։ Այդպիսով բիզնեսի համար լուծվում է շրջանառու միջոցների խնդիրը, իսկ գյուղացին գումարն անմիջապես է ստանում։ Սակայն նախկինում այս սխեման գործել է միայն գինու և պահածոների գործարանների համար, իսկ այս տարի այն տարածվում է նաև խաղողի սեղանի տեսակների վրա (հետագայում պետությունը կքննարկի այն նաև այլ թարմ միրգ ու բանջարեղենի վրա տարածելու հնարավորությունը)։
«Դա շատ կօգնի մեր արտահանմանը, առավել ևս, որ արտաքին շուկաներում գները տատանվում են, և դժվար է հիմնվել որևէ կանխատեսման վրա», – նշեց Բաղդասարյանը։
Ռուսաստան հայկական միրգն ու բանջարեղենը վաղուց և հաջողությամբ են արտահանվում, ընդ որում` ոչ միայն Կրասնոդար և Մոսկվա, այլև հյուսիս և Սիբիր։ Մատակարարման շառավիղը 7 հազար կմ է, նման հեռավորություններին չեն կարողանում «դիմանալ» որոշ հարևան երկրների ապրանքները։ Սակայն դրանից բացի, Հայաստանն ամրապնդում է դիրքերը նաև Պարսից ծոցի երկրների շուկաներում։
Ընկերությունն այնտեղ է արտահանում իր ջերմոցներից ու այգիներից ստացած բերքը, որոնց համար Global G. A. P. միջազգային սերտիֆիկատ է ստացել։
Հայաստանը կարող է միրգ ու բանջարեղեն արտահանել աշխարհի ամենատարբեր տարածաշրջաններ, պարզապես պետք է բավարարի որակի պահանջները։ Բաղդասարյանն ընդգծեց` սերտիֆիկատները երկնքից չեն ընկնում, և հենց այնպես, գումարի դիմաց դրանք գնել հնարավոր չէ։
«Բացի այդ, Պարսից ծոցի շուկաներում բավական մեծ մրցակցություն կա, հիմնականում Հնդկաստանից և Պակիստանից, ինչպես նաև Իրանից ներմուծվող ապրանքի հետ։ Այդ պատճառով Էմիրություններում նույնիսկ ձմռանը բանջարեղենը, որը ներկրվում է Հնդկաստանի հարավից, շատ էժան է,», – ասաց Բաղդասարյանը։
Այդ տարածաշրջան արտահանում է իրականացնում «Modern Logistics» ընկերությունը, որը երկու տարվա ընթացքում դուրս եկավ Արաբական Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի և Քուվեյթի շուկաներ։
«Մենք նաև մեծ քանակով բանջարեղեն ենք արտահանում։ Իսկ դրանց մեծ մասի արտահանումը ԵԱՏՄ մի քանի ամիս արգելքի տակ էր համավարակի պատճառով։ Սակայն ամռան կեսերից աշխատանքը կարգավորվեց սովորական սխեմայով. Իրանից` Պարսից ծոց, այնտեղից էլ լաստանավով Բանդար Աբբասից Ջեբել Ալի», – Sputnik Արմենիային ասաց ընկերության տնօրեն Ռոբերտ Միքայելյանը։
Արաբական շուկաների տեղը նրան «ցույց է տվել» ուկրաինական լոգիստիկ ընկերություններից մեկի գործընկերը, որի մատակարար ընկերներից մեկը թարմ միրգ ու բանջարեղենի կարիք է ունեցել` պայմանագրով նախատեսված մատակարարման բացը կոծկելու համար։
«Ու քանի որ նա հետխորհրդային երկրից է, շատ էր լսել մեր սննդի մասին, բացի այդ էլ նրա հայրը խորհրդային տարիներին այստեղ է ծառայել` Էջմիածնում... Պայմանավորվեցինք, ես ուղարկեցի առաջին խմբաքանակը, ու այդպես շարունակվեց», – հավելեց Միքայելյանը։
Սակայն արաբական շուկան բոլորովին այլ հարց է։ Այնտեղ հայկական խաղողի ու լոլիկի մասին ոչ ոք չի լսել։ Իսկ շուրջը Հնդկաստանն ու Պակիստանն են, որտեղից ուզածդ միրգն ու բանջարեղենը ցանկացած քանակով է գալիս։ Մեծածախ առևտուրը ևս հնդիկների ձեռքում է կենտրոնացած։
«Բոլորը մտածում են, որ եթե դու Էմիրությունների հետ ես առևտուր անում, ուրեմն միլիարդատեր ես կամ գոնե միլիոնատեր։ Բայց մրցակցությանը դիմանալու համար այնտեղ ստիպված ես լինում գինն ավելի քիչ բարձրացնել, քան Ռուսաստանում», – հավելեց նա։
Երբ գյուղացիներն իմանում են, որ իրենց աճեցրած մրգերն ուզում են Դուբայ արտահանել, կարող են մեկ կիլոգրամ կեռասի դիմաց 2-2.5 հազար դրամ պահանջել։ Եվ դա այն դեպքում, երբ Մեյմանդարի մեծածախ շուկայում ընտիր կեռասը 5-6 անգամ էժան է վաճառվում։
«Բայց հաջողվում է պայմանավորվել։ Ամենակարևորը այնտեղ երբեք որակի հետ կապված բողոքներ չեն եղել, թեև գնորդները պահանջկոտ են։ Առաջիկայում ուզում եմ այնտեղ մի քանի բեռնատար խաղող արտահանել և կանաչեղենի համար նմուշներ ուղարկել», – ասում է Միքայելյանը։
Այսօր Պարսից ծոցի երկրներում հայկական միրգն ու բանջարեղենը ներկայացված են սուպերմարկետներում, բայց «Modern Logistics»–ն ուզում է շուտով բանակցություններ սկսել հյուրանոցների և ռեստորանների հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
Ադելիան ազատ ծրագիր է ներկայացրել` սահելով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության տակ։ Ընդհանուր 204,22 միավորով նա երրորդ տեղն է զբաղեցրել։ Ելույթից հետո Ադելիայի մարզիչը` Էթերի Տուտբերիձեն, խոսել է թերությունների մասին։
«Վերջին մասում պետք էր հույզեր ցույց տալ։ Ո՞ւր էր այդ ծրագիրը։ Չի կարելի մի կողմ դնել այն», - ասել է Տուտբերիձեն։
Նա նշել է, որ Ադելիան սկսել է ուղղել կոշիկը, ինչը չի կարելի անել շարժման ժամանակ։ Տուտբերիձեն նախատել է նաև «ժամանակից շուտ նետած քայլերի» համար:
«Ապագա թագուհի». Ադելիա Պետրոսյանին շատ քիչ էր մնացել ոսկի նվաճելու համար
Հիշեցնենք` Պետրոսյանը փետրվարին Կրասնոյարսկում պատանեկան առաջնության արծաթե մեդալ էր նվաճել:
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո


