Մարմելադ

Մասնագետը բացատրել է, թե ինչու մարմելադը չի կարող օգտակար մթերք համարվել

58
(Թարմացված է 22:04 19.09.2020)
Սննդաբանի խոսքով՝ մեկ հատիկ մարմելադը ածխաջրերի քանակով հավասար է 3-4 խնձորի։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Մարմելադի մրգային հիմքն այն օգտակար չի դարձնում, ռադիո Sputnik-ի հետ հարցազրույցում ասել է սննդաբան Ֆիլիպ Կուզմենկոն։

Նա նշել է, որ թեև այս քաղցրավենիքը պատրաստվում է մրգային խյուսի կամ հյութի հիմքով, բայց դա մարմելադը պակաս կալորիական չի դարձնում։

«Մարմելադը մրգային քաղցրավենիք է։ Բայց սխալ է կարծել, թե բնական ածխաջրերը ցածր կալորիականություն են ստանում սեղմվելուց հետո»,-ասել է Կուզմենկոն։

Սննդաբանի խոսքով՝ մեկ հատիկ մարմելադը ածխաջրերի քանակով հավասար է 3-4 խնձորի։ Ընդ որում՝ եթե խնձորը պարունակում է բջջանյութ և օգտակար վիտամիններ, ապա մարմելադում դրանք չկան։ Ինչպես պարզաբանել է մասնագետը՝ մարմելադը նույն կոնֆետն է՝ մրգային մթերքի անվան տակ ծպտված։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

Կուզմենկոն խորհուրդ է տվել երեխաներին հնարավորինս երկար ժամանակ հեռու պահել կոնֆետներից։ Եթե նրանք չիմանան մարմելադի համը, ապա կարող են վայելել այլ մթերքներ, որոնք ճարպակալման չեն հանգեցնում։

58
թեգերը:
կոնֆետ, օրգանիզմ, մթերք
Ըստ թեմայի
Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ
Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ թուրինջ ենք ուտում
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

159
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

159
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

205
(Թարմացված է 00:12 30.10.2020)
Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ'Բրայանը։

Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

205
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ