Քննչական կոմիտե

ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետը և ևս 20 անձ կկանգնեն դատարանի առաջ

58
(Թարմացված է 15:28 18.09.2020)
Որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Քրեական գործը`մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը։ Լուրը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկության՝ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության, այնուհետև 2018 թվականին արդեն անվանափոխված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ.-ն իր ենթակայության տակ աշխատող թվով 6 գլխավոր մասնագետ-տեսուչների հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ էական վնաս պատճառելով պետության շահերին:

Գառնիում ընկերոջը սպանել է փողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. մեղադրանք է առաջադրվել

«Նրանք Շիրակի մարզի վարչական տարածքում գործող սննդամթերքի անվտանգության բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ թույլ տված մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորել են ակնհայտ ապօրինի անգործություն. այն է՝ թույլ տված խախտումները չարձանագրելու, ինչպես նաև մի շարք ընկերություններում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու համար, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, 2017թ. հոկտեմբեր ամսից մինչև 2019թ. փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարից պահանջել են առանձնապես խոշոր չափի 1.202.592 (մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև  սակարկումներից հետո ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.132.592 (մեկ միլիոն հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամին համարժեք կաշառքի գումարներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ ու պարգևավճարներ են ստացել. ԱԱԾ–ի բացահայտումը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու, ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձանց տարբեր չափերով կաշառք տալու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի, կենտրոնի 6 գլխավոր մասնագետ-տեսուչների, ինչպես նաև 14 տնտեսվարողների նկատմամբ:

ԱԱԾ-ից տեղեկացնում են նաև, որ Շիրակի մարզային կենտրոնի պետի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9100 ԱՄՆ դոլար և 100 եվրո գումար։ Նախաքննական մարմնի որոշմամբ՝ հայտնաբերված գումարի վրա դրվել է կալանք՝ քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:

Որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Սեպտեմբերի 16-ին քրեական գործը, հիշատակված 21 անձանց մասով մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու համար։

58
թեգերը:
Դատարան, Մեղադրանք, ՍԱՏՄ(Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), Շիրակի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Արամ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Հերթը հասավ Մհեր Սեդրակյանին. Էրեբունու նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել
Տնօրենը կարդացել է աշխատակցի անձնական նամակները. ՊՈԱԿ-ի ժ/պ-ին մեղադրանք է առաջադրվել
ՀՖՖ ակադեմիայից 98 մլն դրամի յուրացում կատարելու դեպքով 2 անձի մեղադրանք է առաջադրվել
Омбудсмен РА Арман Татоян

«Դա պարտադիր է զինծառայողների կյանքի պաշտպանության համար»․ Թաթոյանն աջակցում է ՀՀ ՊՆ-ին

5
(Թարմացված է 01:08 28.10.2020)
ՀՀ ՄԻՊ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը՝ առաջնագծում սմարթֆոնների օգտագործման թեմայով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում։ Facebook-ի իր էջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս հարցում իր աջակցություն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններին։

«Դա հատկապես պարտադիր է զինծառայողների կյանքի ու առողջության պաշտպանության համար»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունը և կիրառությունը։

«Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է տեղորոշել նրանց։ Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ ԱԹՍ–ի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը և հենց նույն սարքի միջոցով էլ թիրախավորել զինվորին»,–հայտնում է ՊՆ–ն։

5
թեգերը:
սմարթֆոն, հեռախոս, զինծառայող, առաջնագիծ, Սահման, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Արծրուն Հովհաննիսյան

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր, բայց հաջողություն չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

1024
(Թարմացված է 22:28 27.10.2020)
Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ հաջողություն չի ունենում։ Ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հայկական գյուղերի ուղղությամբ թշնամին նույնպես փորձում է առաջանալ և հետ է շպրտվում։ «Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ հաջողություն չի ունենում։ Ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա ներկայացրեց, որ այսօր առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Հյուսիսային ուղղությամբ մարտերը համեմատաբար թեթև են եղել։ Մի քանի խաղաղ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծության։ Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում, շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։

Карта военных действий Карабаха
© Photo : Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արծրուն Հովհաննիսյանի ներկայացրած քարտեզը

«Ավետարանոց գյուղի ուղղությամբ մի քանի օր շարունակ ադրբեջանական դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ունենալ՝ արժանանալով հայկական ուժերի հակազդեցությունը։ Այստեղ հիմնականում ընթանում է փոքր խմբերի դեմ պայքար, հրետանի հիմնականում չի կիրառվում»,–ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15-ի սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

1024
թեգերը:
Բերձոր, թշնամի, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից
Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ
Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանը 3 հանգամանք առանձնացրեց